16:52 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարարության միջազգային զարգացման համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Հելեն Էդուարդսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիա միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր և անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: ԱԳ նախարարի […]
16:47 11.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պետնախարար Կիրտի Վարդhան Սինգհին, ով ժամանել էր Հայաստան մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են համատեղ ջանքեր առևտրատնտեսական համագործակցության ոլորտում և մարդկանց միջև շփումներում հարաբերությունների նույն մակարդակը ձևավորելու ուղղությամբ: […]
15:54 11.09.2024
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա-Աթենքի փողոց-Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ: Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս: […]
15:33 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նիկոլա Ստոյանովիչի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը […]
15:25 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին և առաջիկա միջոցառումերին: Երկուստեք ընդգծվել է միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավածության, դերի ավելացման […]
15:22 11.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած […]
15:19 11.09.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա են գտնվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը: Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի ամբողջությամբ վերանորոգված՝ միջազգային ստանդարներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ: Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել […]
14:54 11.09.2024
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:38 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և […]
13:57 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր հարթակներում […]
13:48 11.09.2024
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և ազգային փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Տեխնիկական աջակցության շրջանակում Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությանը Ծրագրի կողմից հանձնվել են մասնագիտական սարքավորումներ։ Վարչության պետ Նարեկ […]
13:40 11.09.2024
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դեպքում գործում է տարանցիկ հայտարարագրման համակարգ, իսկ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր դեպքերում առկա է հայտարարագրման ընթացակարգ: Մինչդեռ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման ընթացակարգ […]
13:34 11.09.2024
Սեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը (10 առանձնյակ)։ 2013 թվականից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի […]
13:15 11.09.2024
Մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը կհստակեցվի, ինչպես նաեւ կկանոնակարգվեն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները: Ներկայացնելով ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ այժմ […]
13:09 11.09.2024
Երևանում սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է […]
12:57 11.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։
12:53 11.09.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։ Բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր […]
12:38 11.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Լևոնյան, Առաքելյան, Գ.Հակոբյանց, Հասմիկի, Սպորտի, Գ. Զոհրապի, Լուկաշինի, Եղիազարյան, Սիսակյան, Ա. Սարգսյան, Չուխաջյան, Մարտիրոսյան, Թերլեմեզյան, Վ. Միրաքյան, Ռ. Մելիքյան փողոցների, Խ. Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Վշտունի փողոցի և 1-5 […]
22:27 10.09.2024
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
22:17 10.09.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, անդրադառնալով ռազմագերիների վերադարձի հարցին, հայտարարել է, որ այդ հարցում Ադրբեջանը պարտավորություններ չունի։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, Ադրբեջանը պարտավորություններ չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հումանիզմի սկզբունքին, յուրաքանչյուր ռազմագերիին հանձնել է Հայաստանին»,- ասել է Հաջիզադեն։
22:07 10.09.2024
Ավարտվել է դեպի ռուս-վրացական Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի նոր թունելի կառուցման աշխատանքը: Ենթադրվում է, որ այն զգալիորեն կնպաստի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ մայրուղում բեռնատար մեքենաների կուտակման խնդրի լուծմանը: Որտե՞ղ է այդ թունելը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թունելը կառուցվել է Գուդաուրիից ոչ հեռու: 9 կմ-ոց թունել է, հիմնական թունելի շինարարությունը […]
21:55 10.09.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, ապա Հայաստանի Սահմանադրության և Ադրբեջանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձերը արդյունքի չեն […]
21:40 10.09.2024
Նոյեմբերին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ կհաստատվի Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման փուլային ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է երեկ: Բացի այդ, նոյեմբերին մեր նախագահության ընթացքում մենք կհաստատենք ԵՄ-Հայաստան գործընկերության ժամանակացույցը», – նշել է Սիյարտոն: Ավելի վաղ ՀՀ վարչապետ […]
21:34 10.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և […]
20:39 10.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ներքին Չարբախ թաղ. 3, 5, 10, 11, 12 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ թաղ. 5 փողոց 3-րդ նրբանցքի; 12 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի […]
20:27 10.09.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի, Տերյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան, Ս. Մատնիշյան, Մազմանյան, Աթոյան, Ղարիբջանյան, Տեր-Գաբրիելյան, Շահումյան, Կեցխովելու, Աբովյան, Ղորղանյան, Ջափարիձեյի, Ջիվանու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Սահմանապահների, Աստրովսկու, Տիգրանյան, Լալայան, Աթարբեկյան, Աղյուսի փողոցների, հարակից տարածքների գազասպառողների և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
19:07 10.09.2024
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։ Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական […]
18:17 10.09.2024
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. […]
17:54 10.09.2024
Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից: Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 142-Լ հրամանով հաստատված՝ Ծառայության գնումների գործընթացների ռիսկերի գնահատման չափորոշիչների, ինչպես նաև վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգի կիրառմամբ՝ 2024 թվականի առաջին […]