17:22 10.09.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության էներգետիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի օգնական Աբդուլլա Ահմեդ Բալաային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների […]
17:08 10.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովի մեկնարկին ելութներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քաղաքական այլ գործիչներ և փորձագետներ: Համաժողովը նպատակ է հետապնդում միավորել քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու հարցեր կապված հակամարտություններից մինչև տեխնոլոգիա, կլիմայի […]
17:00 10.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի դաշնային Գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ […]
16:55 10.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությունը, ասել է, որ այս օրինագիծը շարունակությունն է հանրակրթության ոլորտի բարեփոխումների: Խոսելով տնօրենների նշանակման գործընթացի մասին` զեկուցողն ընդգծել է, որ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի կարիքներ կան: Այդ հանգամանքով պայմանավորված` գործադիրը […]
16:48 10.09.2024
«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից: Առաջնության մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՀՀ […]
16:42 10.09.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին […]
16:35 10.09.2024
Սոցիալական աջակցութան ոլորտի համալիր բարեփոխումների մաս է նաեւ «Պետական նպաստների մասին» եւ հարակից մյուս օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվելու են անապահովության նոր գնահատման համակարգի, անապահովության նպաստի իրավական հիմքերը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով նախաձեռնությունը […]
16:28 10.09.2024
Ունենալով պատմական և մշակութային բազմադարյա կապեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Իրանի կառավարությունն ունի այդ կապերը բոլոր բնագավառներում և բոլոր ուղղություններով խորացնելու ցանկություն։ Իրանական կողմին գոհացնում է փոխհարաբերությունների ներկա վիճակը, Թեհրանը պատրաստ է օգտագործել հնարավոր բոլոր կարողությունները՝ եղբայրական կապերը զարգացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնել է Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Մահամեդ Հասան Շեյխոլեսլամին՝ ելույթ ունենալով «Երևանյան […]
16:16 10.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը: Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ […]
16:11 10.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար: […]
16:06 10.09.2024
Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրում կրկնակի ստուգայցի ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (ք․ Երևան)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կառույցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
15:55 10.09.2024
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Կատարի աշխատանքի հարցերով նախարար Ալի բին Սամիխ Ալ-Մարրին ստորագրել են համաձայնագիր՝ կանոնակարգելու Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը։ Կարևորելով երկու երկրների միջև համագործակցության այս նոր ձևաչափը՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև եղած բարեկամական և բազմոլորտ հարաբերությունների նշանակությունը […]
15:50 10.09.2024
Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային երկրորդ՝ ընդլայնված կազմով քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական փաստաթղթով Ներքին գործերի նախարարությունն առաջ է քաշել հանրային անվտանգության և հանրային առողջապահության […]
15:48 10.09.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին: Նախարար Գրիգոր Մինասյանը, կարևորելով ՔԿԾ-ում ներդրված ատեստավորման գործընթացը, հաջողություն և […]
15:08 10.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Հնդկաստանի Դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին մասնակցում են 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հանրաճանաչ անձինք, հանրային կարծիք ձևավորողներ, վերլուծաբաններ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. […]
14:38 10.09.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
13:58 10.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին խոսել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ «Վերջին շրջանում շատ եք լսել հայտարարություններ, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ինչո՞վ է հիմնավորվում այս դրույթը նրանց կողմից, ովքեր փորձում […]
13:14 10.09.2024
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղիանակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» […]
12:55 10.09.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջոցառման բացմանը։ «Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: ՀՀ վարչապետն արդեն իսկ հանգամանալից կերպով անդրադարձավ և ներկայացրեց մեր խաղաղության օրակարգը, ներկայացրեց տարածաշրջանում ընթացող գործընթացների մանրամասները, բերեց փաստարկներ, հակափաստարկներ։ Հետևաբար, ես կփորձեմ կիսվել իմ՝ մի փոքր այլ՝ առավել […]
12:48 10.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
12:40 10.09.2024
Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։ Նորին Սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծեց, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում […]
12:20 10.09.2024
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և ֆիզիկական անձինք ՀՀ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելիության վերաբերյալ եզրակացությունը ստանում են էլեկտրոնային եղանակով՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, 2024 թվականի ապրիլի 11-ից ներդրել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների […]
12:14 10.09.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 10-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 19°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
12:06 10.09.2024
Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին: Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր: Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն […]
22:13 09.09.2024
Ատոմային էներգիայի ամերիկացի մասնագետները ժամանել են Հայաստան ու տեղում իրականացնում են փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետազատությունները: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Ովքե՞ր են այդ մասնագետները, և կոնկրետ ի՞նչ աշխատանք են իրականացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փոխնախարարն ասել է, որ ամերիկացի մասնագետները Հայաստանում զբաղվում են այդ […]
22:05 09.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել […]
21:21 09.09.2024
«Ժողովրդավարական ուժերի հարթակը» օրերս ԿԸՀ-ին հանձնեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն ու կից փաստաթղթերը։ Ի՞նչ է սպասվում առաջիկայում, և ի՞նչ սպասելիքներ ունեն այդ ամենը նախաձեռնողները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Հիշեցնենք` այս կուսակցությունը ևս ընդգրկված է նախաձեռնող խմբում:
21:02 09.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար: […]
20:34 09.09.2024
Սպետեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել այսօր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը թե՛ որպես քաղաքական ուղերձ, թե՛ գործողություն՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի […]
20:32 09.09.2024
Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը՝ փաստաթուղթն ավելի արագ ստորագրելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Փաստաթղթի շուրջ 80%-ը համաձայնեցված է, որոշ կետեր դեռ համաձայնեցված չեն, բայց դա չի նշանակում, որ, ինչպես առաջարկում է Երևանը, բոլոր վիճելի հարցերը պետք է բացառվեն […]