TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայուհուն ուզում են արտաքսել Եգիպտոսից «շատ բաց» պորտապարի համար

13:12 09.08.2019

Եգիպտոսում ազգությամբ հայ պարուհու՝ Սոֆինար Գրիգորյանի նկատմամբ դատական գործ է հարուցվել: Պարուհին, ով հայտնի է Սոֆինազ (Sofinaz) անունով, մեղադրվում է «այլասերման դրդելու մեջ»: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը, պատճառը լողափերից մեկում Սոֆինազի պարային կատարումն է եղել: Պորտապարի ժամանակ նրան է միացել բիկինիով մի աղջիկ, որի հետ Սոֆինարը պարային մի քանի շարժում է կատարել: Տեսանյութը […]

̰
ԲՈԿ նախագահը` Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսության գողացված լինելու մասին

13:08 09.08.2019

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորական ատենախոսությունը գողանալու մասին լուրերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց կրթության և գիտության […]

̰
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

12:58 09.08.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։

̰
Ճանապարհային երթևեկության փոփոխություն Կարեն Դեմիրճյանի փողոցում

12:55 09.08.2019

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է ճանապարհային երթևեկության փոփոխության մասին: Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:

̰
Բացահայտվել են Արաքսավան համայնքի ղեկավարի ապօրինությունները

12:48 09.08.2019

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր […]

̰
Մենք էլ չենք հավատում նախկին իշխանությունների եզրակացությանը. Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստանի» անդամ

12:37 09.08.2019

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօր ավագանու նիստում, երբ քննարկվում էր շենքերի սեյսմիկ վիճակին տրված անհամապատասխան եզրակացությունների հարցը, ելույթ ունեցավ և հետևյալ խնդիրը բարձրաձայնեց. «Վարդաշենի 66/1 և 38 շենքերի բնակիչները գտնվում են այժմ քաղաքապետի դիմաց, և իմ մոտ կա մի փաստաթուղթ, որտեղ ասված է ամեն ինչ, որտեղ ասվում է, որ սեյսմոլոգները, որ […]

̰
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը ռոումինգի հետ կապված հաղորդագրություն է տարածել

12:36 09.08.2019

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը  ռոումինգի  և իր գործունեության սակագների հետ կապված  պարզաբանում- հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ճշգրտում որոշ հայտարարությունների առնչությամբ Ստեփանակերտ, 9 օգոստոս, 2019թ. 1. «Մինչև հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»: «Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ. հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: […]

̰
Կենդանիների անկման նոր դեպքեր Գեղարքունիքի մարզում

12:26 09.08.2019

Գեղարքունիքի մարզում շարունակվում են կենդանիների անկման դեպքերը: Մանրամասները` ռեպորտաժում:

̰
Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ. Նիկոլ Փաշինյան

12:23 09.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում: Նրա մի ձևակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եվ դարից երկար ձգվում է օրը»»։ Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանում է։

̰
Արդարադատության նախարարությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի թյուրըմբռնումների մասին

12:00 09.08.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին. «Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց: Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա […]

̰
Կախարդական փայտիկի օգնությամբ շենքը 4-րդից դարձել է 2-րդ կարգի վթարայնության․ ավագանու անդամ

11:51 09.08.2019

Ավագանու նիստին այսօր մասնակցում էր ավագանու 41 անդամ, օրակարգում 3 հարց էր: Առաջինը վերաբերում էր Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանn անհատույց օտարելու մասին հարցին, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: «Առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետին քանդման ենթակա Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 5-րդ ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի նախկին թիվ 120 բնակարանի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով […]

̰
«Հուսամ՝ քաղաքապետին բան չի պատահել». Ինչո՞ւ Հայկ Մարությանը չի վարում ավագանու նիստը

11:35 09.08.2019

Այսօր Երևանի ավագանու նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը․ «Ճիշտ է՝ օրենքով նախատեսված է նիստի Ձեր կողմից վարելը, բայց կարծում եմ՝ ցանկություն կա ավագանու կողմից տեղեկանալու քաղաքապետի բացակայության պատճառների մասին, բայց սա մեզ համար արտառոց դեպք […]

̰
Լոռիում տղամարդը կրակել է կատաղած շանը, բայց վնասել 9-ամյա երեխայի

11:25 09.08.2019

Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աջ ծնկի սրունքաթաթային հոդի շրջանի վնասվածքի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կուրթան գյուղի 9-ամյա բնակչուհի: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նույն օրը կամովին ոստիկանություն է ներկայացել մի բնակիչ և խոստովանել, որ որսորդական հրացանից 1 անգամ կրակել է շան ուղղությամբ և միամիտ դիպել հարևանությամբ բնակվող երեխայի ոտքին: […]

̰
Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը

11:23 09.08.2019

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

̰
Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

11:12 09.08.2019

Ժուռնալիստների միության նախկին նախագահ (1992-2017 թթ.) Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն […]

̰
Գողություն՝ օծանելիքի խանութ-սրահից

10:55 09.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունիսի 10-ին ՀՀ ոստիկանությունում  քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ  Մաշտոց  փողոցում գտնվող օծանելիքի խանութ-սրահից օրեր առաջ գողություն է կատարվել՝ պատճառելով զգալի չափերով նյութական […]

̰
Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար շուրջ 5 մլն դրամ է հատկացվել․ 168․am

10:48 09.08.2019

Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։ Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։ 168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է […]

̰
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր․ ԱԱԾ

10:41 09.08.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ-ից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, […]

̰
Թալին-Գյումրի հատվածի ճանապարհաշինության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն տնկվում է 10 ծառ

10:28 09.08.2019

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ընթացքում հատված յուրաքանչյուր ծառի փոխարեն նախատեսված է տնկել 10 ծառ։ Այս մասին ամրագրված է ծրագրի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև 2017թ. հոկտեմբերին կնքված պայմանագրում, որով «Էյ Թի Փի»-ն պարտավորվել է երեք տարիների ընթացքում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ

10:13 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում և նշել. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բարի գալուստ Իսիկ Կուլ։ Շատ ուրախ ենք, որ […]

̰
Ինչո՞ւ է իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Սանիթեք»-ի պարզաբանումը

10:01 09.08.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ համաքաղաքացիներ, «Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

09:49 09.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին: Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի […]

̰
«Ապարանցի Լյովը ու ես. Սաղ կյանքը ընկերներին մեջքի վրա տարավ ըսպես». Մարտուն Գրիգորյան

09:38 09.08.2019

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ապարանցի Լյովը ու ես։ Սաղ կյանքը ընկերներին մեջքի վրա տարավ ըսպես»։ https://www.facebook.com/martungrigoryan.am/posts/2444757795799956?__xts__[0]=68.ARCi6UH3C6JmsYGQKWPa2LwXx73vqZXQCcnPM-WfcuT3mSnScoq_Ekl0CmdoPki8mVxTykToQEg4iPqtPSOa3-F0C7nf1mGo2D9EYdS_WOISE7jODBVrEXOkDAc82m2tDkTOVe89ZtwQR6wZ8M9SGQJLjp1E2X36nXvf5rA85JugrPZRoVs_CdqBjxrnlZkKAJm20Xk4mJ1bV5QLkDLSxi5T3XC86AkcBj1ooR47_8hcRUeTPy-BHclF_-rOzSphLCRvCdFWqVykPWaueqaFpTcLzoQngsOyAwl9&__tn__=-R

̰
Խոտածածկ տարածքներում բռնկված 54 հրդեհի դեմ պայքարել է 60 մարտական հաշվարկ

09:04 09.08.2019

Օգոստոսի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 10 հա բուսածածկույթ, 1000 քմ, 2000 քմ, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:52 09.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Բեռնակիրների փ. 38-85 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ փողոցի 13-15 հասցեները,Անդրֆեդերացիա 1փ. 4-21 սեփական տները, Երկաթգծի փ. 28, 30 շենքեր, Տիգրան Մեծի փ. 69, 69Ա, 71 շենքերը, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ․ 38, […]

̰
Հայտնվել է Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալության տեսանյութը

08:18 09.08.2019

Համացանցում կադրեր են հրապարակվել, որոնցում երևում է, թե ինչպես է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը բանակցություններ վարում իշխանության ներկայացուցիչների հետ իր տանը՝ զինված կողմնակիցներով շրջապատված։ Տեսախցիկները ֆիքսել են նաև ուժայիններին Աթամբաևի հանձնվելու պահը։ Տեսանյութը նկարահանել է Աթամբաևի օգնականը՝ Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կունդուզ Ժոլդուբաևան։

̰
Արծվաբերդում այրվել է 30 մեղվափեթակ, 100 խնձորենի

00:02 09.08.2019

Օգոստոսի 8-ին՝ ժամը 15:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում «Ըլնքար ձոր» կոչվող հանդամասում այրվում են մեղվափեթակներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 18:00-ին: Պարզվել է, որ այրվել է 14 հա խոտածածկ տարածք, 30 մեղվափեթակներ (15-ը՝ մասամբ), 100 խնձորենի, 30 դեղձենի, 6 […]

̰
Փաշինյանը վաղը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին

23:16 08.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին […]

̰
Հրդեհ Գայի պողոտայի «Երևան Սիթի»-ի պահեստում

23:08 08.08.2019

Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և […]

̰
Գյումրիի փողոցաշինական աշխատանքներում տեսչական մարմինը լուրջ թերություններ է հայտնաբերել

23:04 08.08.2019

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն […]

̰
BACK_TO_TOP