TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստան

22:44 08.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստանի Հանրապետության «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայան: Փաշինյանին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը: Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Չոլպոն-Ատա քաղաք է մեկնել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական […]

̰
ՊՆ ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը

22:32 08.08.2019

Այսօր «Միկա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ-ԲԿՄԱ» հանդիպումը, որն անդրանիկն էր Պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։ Չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը՝ բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել՝ ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։ «Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և բոլորովին վերջերս […]

̰
ՍԱԾ-ը հորդորում է աշխատանքային գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության բաժիններ

22:21 08.08.2019

Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է գործատուներին և քաղաքացիներին չհապաղել և գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել ծառայության տարածքային բաժիններ: «Հարգելի քաղաքացիներ, ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշմամբ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի մեկնարկը տրվեց 2017 թվականից, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքներն ավարտելու ժամկետով: Սահմանված կարգի համաձայն՝ գործընկերային հիմունքներով, Ծառայության և գործատուների միջև համաձայնեցված ժամանակացույցերով […]

̰
Երևանի ավագանին վաղն արտահերթ նիստ կանցկացնի

22:10 08.08.2019

2019 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը Նիստի օրակարգը. 1) Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3) «ՋԻ ԷՆ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք […]

̰
Նորքի ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել

21:37 08.08.2019

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոգոլի 26 հասցեի մոտով անցնող Նորքի ջրատարում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով ջրատարից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի […]

̰
Կիևյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա, վնասվել է նաև «Տաշիր պիցցա»-ի ապակին. Shamshyan.com

21:24 08.08.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan-ը, Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ գտնվող հինավուրց ծառն արմատախիլ է եղել և տապալվել։ Արդյունքում վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Արաբկիր վարչական […]

̰
BBC-ի հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն թիրախավորելով դատախազությանը․ Գոռ Աբրահամյան

21:18 08.08.2019

BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին առնչվող հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհեստական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին և դատախազությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման և հատկապես դրա վերաբերյալ արվող տարատեսակ […]

̰
Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում բանակային միջազգային 5-րդ խաղերի շրջանակում անցկացվել են մի շարք մրցափուլեր

21:11 08.08.2019

Օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈւ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին: Նույն ժամանակահատվածում մրցում էին նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: […]

̰
Բացահայտվել է 10-ից ավելի բնակարանային գողության դեպք ու հայտնաբերվել մեծ քանակությամբ զենք

21:00 08.08.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանի բնակիչներ 53 ու 40-ամյա երկու տղամարդ Սևանում ապրող 27-ամյա մի երիտասարդի հետ խմբի կազմում կատարում են բնակարանային գողություններ։ Հիշյալ անձինք վերցվեցին քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ համատեղ իրականացրին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ ոստիկանների տեղեկությունները հիմնավորվեցին […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

20:48 08.08.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի և Իտալիայի միջև արդարադատության ոլորտում առկա արդյունավետ համագործակցության մասին և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Ռուստամ Բադասյանին բարեփոխումների փուլում գտնվող […]

̰
Արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են. Ավինյան

20:37 08.08.2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած հանձնառություններից ևս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում են արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչև 120 ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման […]

̰
Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում 8000 քմ տարածք է այրվել

20:07 08.08.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Շուրջ 2 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում կրակը մեկուսացվել է, և մարման ուղղությամբ […]

̰
Ադրբեջանը Բուլղարիային բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորների ղարաբաղյան այցի կապակցությամբ

19:31 08.08.2019

Սիմեոնովն արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում»:

̰
Հրշեջները պայքարում են Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ  

19:22 08.08.2019

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ, հայտնում է Shamshyan-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ: Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների […]

̰
ՀՔԾ-ն BBC-ին որևէ տեղեկություն չի տրամադրել. ՀՔԾ արձագանքը

19:06 08.08.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը BBC-ի ռուսական ծառայությանը Մարտի 1-ի գործի հետ կապված որևէ տեղեկություն չի տրամադրել։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։ «Դեռևս 04.07.2019-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

19:00 08.08.2019

Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

̰
Տավուշի ոստիկանները ապօրինի փայտանյութով արտադրամաս ու բեռնատարներ են հայտնաբերել

18:39 08.08.2019

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները շարունակում են ապօրինի ծառահատման դեպքերը բացահայտելուն ուղղված ուժեղացված ծառայությունը։ Միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք հատվածներում տեղակայվել են հենակետեր, որտեղ ոստիկանության ծառայողները ստուգման են ենթարկում բոլոր կասկածելի մեքենաները, մեծամասամբ՝ բեռնատար։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ Տավուշի ոստիկաններն իրականացնում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ իրացնելով դրանց […]

̰
Մրգաշենի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 12․600․000 դրամ

18:25 08.08.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, […]

̰
Միջոցներ են ձեռնարկվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության ապահովման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների պատճառները վերացնելու ուղղությամբ

18:20 08.08.2019

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Ուսումնասիրությունները կատարվել են նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները և պայմանները, ճանապարհատրանսպորտային պատահարների, հանցագործությունների կանխման շրջանակներում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունների իրականացմանը խոչընդոտող խնդիրները պարզելու, վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ

18:10 08.08.2019

Օգոստոսի 7-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող Անիի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց ծառայություն մեջ գտնվող անձնակազմի հետ: Նախարարը կարևորեց կարգապահությունը, հրշեջ-փրկարարների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործումը, որի արդյունքում անընդհատ պետք է բարձրանա փրկարարական տարբեր աշխատանքների որակը: Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, […]

̰
Սևանի մակարդակը նախորդ տարվա այսօրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով. Փաշինյան

17:47 08.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանից այս տարի 45 միլիոն խորանարդ մետր ավելի քիչ ջուր է բաց թողնվել. «Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ […]

̰
Երբ շատ ավելի լուրջ աճեր են եղել, դա հանրային քննարկման առարկա չեն դարձրել. Բագրատյան

17:30 08.08.2019

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում բյուջեի աճի տեմպի մասին վերլուծություն է հրապարակել: Ներկայացնում ենք վերլուծությունն ամբողջությամբ. «Ինչպես նշել էի 2 օր առաջ հաջորդիվ անդրադառնալու եմ բյուջեին։ Եվ այսպես, օրերս կառավարությունը և վարչապետ ՆՓ հայտարարեցին, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ 25.1% աճ։ Վարչապետը նշեց նաև, որ ահա, տեսնում եք, բյուջեի եկամուտների […]

̰
Մոսկվա-Երևան օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով

17:21 08.08.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով. «Հարգելի հետևորդներ Տեղեկացնում ենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքը ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում […]

̰
Երկար տարիներ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում լեգիտիմացվել են արատավոր երևույթներ. Փաշինյան

17:08 08.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել հասարակության մեջ ընտանիքի մոդելի ընկալումներին. «Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարևոր են օջախ և ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձևակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը: Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձևավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու […]

̰
Ի՞նչ պետք է անեն քաղաքացիները գրպանահատների «զոհ» չդառնալու համար

17:07 08.08.2019

Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը քաղաքացիներին հորդորում է հանրային տրանսպորտում գտնվելիս դրամապանակը կամ հեռախոսը չթողնել տաբատի հետևի գրպանում, ուշադիր լինել սեփական իրերի նկատմամբ: «Կուզեի հորդորել մեր քաղաքացիներին, որ լինեն ուշադիր հասարակական տրանսպորտից օգտվելուց, անգամ հայտնաբերելու դեպքում պասիվ վարքագիծ չդրսևորեն, անպայման զանգահարեն 1-02 հեռախոսահամարով, տեղեկացնեն, հիշեն գրպանահատների արտաքին հատկանիշները և […]

̰
Երևանում 2019թ. արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել՝ 179-ը

16:45 08.08.2019

2018 թվականի ընթացքում Երևանում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, բացահայտվել է 334-ը: Իսկ 2019 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է 363 դեպք, բացահայտվել՝ 179-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Հարություն Անոյանը: Նա անդրադարձավ նաև վերջին շրջանում աղմուկ բարձրացրած մի քանի դեպքերին: «Նախ` անդրադառնամ լրագրողի կողմից գրպանահատին […]

̰
Նախագահն Արթուր Մկրտչյանին նշանակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

16:37 08.08.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 8-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Մկրտչյանին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]

̰
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ

16:24 08.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ մամուլում լայնորեն քննարկվում է, կցանկանայի Քննչական կոմիտեի նախագահ պարոն Գրիգորյանը մեզ տեղեկություններ տար, թե ինչ ընթացքի մեջ է Ամուլսարի հանքի հետ կապված գործը, մեզ տվյալ դեպքում ավելի շատ հետաքրքրում է հրավիրված միջազգային փորձագիտական ընկերության եզրակացությունը: Արդյո՞ք, ի վերջո, այդ եզրակացությունը վերջնականորեն պատրաստ է և կարող է արդյոք կառավարությունը դա […]

̰
Եթե տուժողի բողոք չկա, գրպանահատն անպատիժ է մնում. ոստիկանության ներկայացուցիչը՝ օրենքի բացերի մասին

16:20 08.08.2019

Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչ ցուցմունք են սովորաբար տալիս գրպանահատները, երբ հայտնվում են ոստիկանությունում: «Գրպանահատության համար մեղադրվող անձինք իրենց ցուցմունքներում նշել են, որ նմանատիպ դեպքերը նրանք կատարել են ֆինանսական խնդիրները լուծելու համար, նաև փաստաբանական ծառայությունների դիմած վճարումների առումով»,- ասաց Պետրոսյանը: Նա […]

̰
Բորենիների պես հարձակվեցիք մի մարդու վրա, որը պատրաստ էր իր եղբոր փոխարեն այդ պահին մեքենայի մեջ լիներ. Շշի Մելոյի քույր

16:11 08.08.2019

Գործարարներ Մելիք և Ռոբերտ Մանուկյանների քույրը Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի և մյուս եղբորը կալանավորելու հետ կապված բաց նամակ է հրապարակել. «Բոլոր այն օգտատերերին, ովքեր այս օրերին փորձեցին իրենց կեղտոտ մտքերն ու անմարդկային դեմքերը ցույց տալ ֆեյսբուքյան հանրությանը։ Երևի շատ քչերը հասկացան, որ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձ է կատարվել ու նա փրկվել է հրաշքով։ Պայթեցվել […]

̰
BACK_TO_TOP