TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գրպանահատության դեպքերի 95 տոկոսը կատարվում է Երևանում. ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ

15:55 08.08.2019

ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հանրապետությունում, հատկապես Երևանում գրպանահատության դեպքերի վիճակագրությունը: «ՀՀ-ում 2019 թվականի առաջին կիսամյակում գրանցված ընդհանուր հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների թվի, այդ թվում՝ գողությունների և կոնկրետ գրպանահատությունների վերաբերյալ վիճակագրությունը հետևյալն է. արձանագրված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների 21986 դեպքերի կոնտեքստում ունենք գրպանահատությունների մասով […]

̰
Գրպանահատությամբ զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ. Պետրոսյան

15:25 08.08.2019

Գրպանահատությունը կարելի է դիտարկել որպես պրոֆեսիոնալ հանցավորության դասական օրինակ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ և հետաքննության բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը: «Այս հանցատեսակով զբաղվողներն այն կատարում են որպես արհեստ»,- ասաց նա: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում գրպանահատության դեպքերի բացահայտման տոկոսը բարձր է, կազմում է շուրջ 45 տոկոս: «Որոշակի առումներով […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ում Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ իրականացված խուզարկությամբ արգելված իրեր են հայտնաբերվել

15:20 08.08.2019

2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 […]

̰
Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն

15:10 08.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Դպրոցականների շախմատի […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

15:04 08.08.2019

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

̰
Դոկտոր, պրոֆեսորի ատենախոսությունը արտագրված է. բողոք կառավարության մոտ

14:57 08.08.2019

«Երևանի տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության, զեղծարարության և կեղծիքների բացահայտ փաստեր կան»,- կարծում  է ԵՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ալեքսանյանը: Նա հավաստիացրեց, թե այդ փաստերը բացահայտված են: Պատմեց, որ ատենախոսությունը պաշտպանվել է 2015 թվականին, Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորն է, սակայն բուհում նրա նշանակմամբ անառողջ մթնոլորտ է ձևավորվել: […]

̰
Մոտ 966 մլն 400 հզր․ դրամ հատկացվեց Գյումրիում ավտոմաքսատան կառուցման համար

14:50 08.08.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարությունում խոսել է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գործընթացով պայմանավորված ֆինանսական միջոցներ տրամադրելու անհրաժեշտության մասին: Ասել է. «Իրականացվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը Գյումրի տեղափոխելու հետ, արտաքին տնտեսական սպասարկման կենտրոն է լինելու Գյումրիում, և մաքսատան տեղափոխումը կարելի է համարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկ: Նախորդ նիստում մենք որոշում ընդունեցինք նախագծա-հաշվային աշխատանքների […]

̰
ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալները կրճատվել են 4.8 տոկոսով. ԵԱՏՀ զեկույց

14:45 08.08.2019

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԵԱՏՄ-ում հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների գծով աճ է գրանցվել, մինչդեռ փոխադարձ և արտաքին առևտրի ծավալները նվազում են արձանագրել։ Դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Այսպես՝ Միության երկրների շարքում […]

̰
Շիրակի և Լոռու մարզերում կլուծվի երկրաշարժից անօթևան մնացած 61 ընտանիքի բնակարանային խնդիր․ Վահագն Վերմիշյան

14:39 08.08.2019

«Երկրաշարժի հետևանքով անօթևանների համար աշխատանքներ իրականացնելու համար 560 մլն դրամի հաշվի իրականացվելիք միջոցառումների իրականացնելու անհրաժեշտություն կա»,- այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Նախատեսված է այս գումարով լուծել 61 ընտանիքի բնակարանային խնդիրներ: Մնացած 50.5 մլն դրամն ուղղվելու է Լոռու գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելիների թերությունների վերացմանն ու սեփականության վկայագրերի հաստատմանը»:

̰
Կարմիր բլուրում գերեզմանները պղծելու կասկածանքով կին է բերման ենթարկվել

14:33 08.08.2019

Կարմիր բլուրում գերեզմանները պղծելու կասկածանքով կին է բերման ենթարկվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից: Մեզ հետ զրույցում նշեցին, որ դեպքի մանրամասները պարզվում են: Հիշեցնենք, որ օրեր առաջ պղծվել էին Կարմիր բլուրի գերեզմանատան շիրիմները:    

̰
Կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացրեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման համար

14:31 08.08.2019

Կառավարությունը որոշեց 3․3 մլն դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, հարցը բարձրացրեց նախարար Սուրեն Պապիկյանը:  «Արգավանդ-Շիրակ ճանապարհի կառուցման նպատակով նախատեսված է տրամադրել կանխավճար 2.5 մլրդ դրամի չափով, իսկ շինաշխատանքների համար վճարումներ է կատարվելու 2 մլրդ դրամի չափով` հաշվի առնելով, որ վարկային միջոցները բավարար չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել  հատկացնել»,- ասաց նա: Նա ընդգծեց, որ […]

̰
Արշավիր Ղարամյանը Օգանովսկու հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «BBC-ի «ինադու»

14:28 08.08.2019

Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ` այն մակագրելով. «BBC-ի «ինադու». «BBC-ի «ինադու» ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր, իմ մարտական ընկեր՝ Սամվել Ջամիլի Կարապետյանի հետ»: Օրեր առաջ BBC-ն անդրադարձել էր Մարտի 1-ի գործին, և հոդվածում մատնանշվում էր, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի մականվամբ):

̰

14:25 08.08.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ներկայացրեց Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիային դրամական միջոցներ հատկացնելու մասին հարցը, պարզաբանեց. «2018թ. նոյեմբերին Սոչիում տեղի է ունեցել դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի նիստը, որը որոշում է կայացրել անցկացնել շախմատի առաջին առաջնությունը, իրավունքը տրվել է ՀՀ-ին, սույն նախագծով միջոցները տրամադրվել է մեր ֆեդերացիային, Ծաղկաձորում սեպտեմբերին 15 պետությունների մասնակցություն է ակնկալվում, […]

̰
Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի իր անվան մարզահամալիրի դիմաց

14:19 08.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարությունում ներկայացրել է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հարցը: Նախագծային աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 3 մլն 280 հզր․ դրամ հատկացնելու հարց է բարձրացրել, սա քանդակագործի ներկայացրած գումարի չափն է: Իսկ արձանի կառուցման գումարը կկազմի 54.2 մլն դրամ:  «Հարցը քննարկվել է ընտանիքի […]

̰
Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով մեկնարկել է Բիլիարդի աշխարհի առաջնությունը

14:15 08.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանում Բիլիարդի աշխարհի առաջնության բացմանը կատարել է մեկնարկի վճռորոշ հարվածը: Ողջ սրահը բացականչություններով ու ծափահարություններով է արձագանքել նրա շատ հաջող հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում՝ հիացական մեկնաբանություններով, գրում է «Արմենպրես»-ը: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին և նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Չոլպոն-Աթայում […]

̰
«Շշի Մելոյի» գործարար եղբայրը կալանավորվեց

14:13 08.08.2019

Այսօր դատարանը հաստատել է Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի […]

̰
Կառավարությունն ավելացնում է շարքային և կրտսեր զինծառայողների դրամական փոխհատուցման չափը

14:12 08.08.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում ներկայացրեց պարտադիր զինծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների դրամական ապահովության չափի ավելացման մասին հարցը: Ըստ նրա՝ հակառակորդի հետ անմիջական հակամարտության մեջ գտնվող զինծառայողի դրամական աջակցության չափը կրկնակի է: Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց. «Խոսքն ամսակա՞ն գումարի մասին է, իհարկե, շատ սիմվոլիկ է, բայց մենք պետք է հենվենք […]

̰
Մայրը վերադարձրել է Գյումրիի մանկատան բակում թողած երկվորյակներին

14:08 08.08.2019

Մեկ տարի առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում թողած երկվորյակ նորածինները վերադարձել են կենսաբանական ընտանիք: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: Թե ինչ պայմաներով ու որտեղ են երեխաները ապրելու, այս մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն այն, որ երկվորյակ […]

̰
Ոչ մտածված օգտագործման դեպքում արտեզյան ավազանը կարող է այլևս չլրացվել նոր պաշարներով

13:57 08.08.2019

Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անխնա օգտագործելու դեպքում լուրջ խնդիրների առջև կարող ենք կանգնել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը: «Եթե մենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանն օգտագործում ենք ոչ մտածված ձևով, ապա մենք վաղը կարող ենք կանգնել այնպիսի խնդրի առջև, որ այդ արտեզյան ավազանը այլևս […]

̰
«Սրանով կյանքի գին չի սահմանվում». Փաշինյանը՝ Մարտի 1-ից տուժածներին աջակցության մասին

13:43 08.08.2019

Այսօր կառավարությունում քննարկվել է նաև 2008թ. Մարտի 1-ից տուժած անձանց աջակցության մասին կարգը հաստատելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է. «Օրենքով կառավարությանը լիազորվել է սահմանել աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև դիմումի ձևը, կցվող փաստաթղթերը և կարգը: Սահմանվում է, որ աջակցությունը իրականացվում է պետբյուջեի միջոցներով: Կարող են ներկայանալ արդարադատության նախարարություն սույն […]

̰
Ինչպես գաղտնի փաստաթղթերն արտահոսեցին. Արմեն Գրիգորյանը՝ BBC-ի հրապարակումների մասին

13:22 08.08.2019

«Մենք ամեն ինչ անում ենք, որ որևիցե արտահոսք չլինի, դրա համար մեխանիզմներ ու օրենքներ կան, որ բացառեն դա, բայց աշխարհում չկա երկիր, որտեղ այդ հարցը ընդհանրապես լուծված է»,- օգոստոսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով BBC-ի ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին, ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գաղտնի փաստաթղթերի արտահոսքին վերաբերող հարցերով Արմեն Գրիգորյանը հորդորեց […]

̰
Անպտղության դեմ բուժվել կանայք կկարողանան մինչև 38 տարեկան դառնալը. կառավարության որոշումը

13:18 08.08.2019

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը  կառավարության նիստում ներկայացրել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման և օգնության կարգը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նա նշել է, որ նախագիծը համալրվել է շահառուների հերթագրման նոր կարգով: «Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմանների բուժման բժշկական սպասարկման և օգնության ծավալները: Սահմանում […]

̰
Երբվանից քաղաքացիներն առանց դեղատոմսի հակաբիոտիկներ չեն կարող գնել. քննարկում կառավարությունում

13:05 08.08.2019

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Օրակարգի զեկուցվող 10 հարցերից մեկը վերաբերում էր առանց դեղատոմսի դեղերի բաց թողնման կարգի փոփոխությանը: Առողջապահության փոխնախարարը ներկայացրել է որոշակի խումբ դեղերի ցանկը, որոնց բացթողումն առանց դեղատոմսի կարգելվի, մնացած դեղորայքը կթույլատրվի ազատ բաց թողնել մինչև 2023-ը: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, թե որ խումբ դեղերը չեն կարող […]

̰
Արցախից ելքային զանգերը 38-ից կդառնան 27 դրամ, հաղորդագրությունները՝ 40-ից 15 դրամ. Գարեգին Բաղրամյան

13:00 08.08.2019

Արցախի և Հայաստանի միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները բարձր են և պարբերաբար իջեցվելու են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Օգոստոսի 1-ից արդեն ունենք փաստացի իջեցում: Որոշ օպերատորներ գները հավասարեցրին ՄՏՍ-ի գներին, 45 դրամ մուտքային և ելքային զանգերը համապատասխան նվազեցվեցին՝ 38 և 25 դր-ի: Արդեն ունենք պայմանավորվածություն, […]

̰
30 վետերաններ առողջարանային անվճար բուժում կստանան

12:57 08.08.2019

Այսօր կառտավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հանգստի կազմակերպման նպատակով 30 վետերանների առողջարանային անվճար ուղեգիր հատկացնելու հարցը: «2019թ-ի պետբյուջեով պետբյուջեի պահուստային ֆոնդից կազմակերպությանը կհատկացվի 4 մլն 300 հզր դրամ»,-զեկուցել է նա: Հարցին դեմ արտահայտվողներ չեն եղել: Որոշումն ընդունվել է:  

̰
Երևանում հանրախանութից գողացել են կոսմետիկ մատիտների հավաքածու

12:52 08.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մուտք  գործելով  Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հանրախանութ, հափշտակել է կանացի կոսմետիկ մատիտների հավաքածու՝ նշված հանրախանութին պատճառելով զգալի […]

̰
Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին

12:47 08.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմաելին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Փոխնախարարը գոհունակություն է հայտնել հումանիտար ոլորտում կոմիտեի կողմից Հայաստանին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական անվտանգության բաղադրիչի բարձրացման և այլընտրանքային տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված ծրագրերը։ […]

̰
Գյումրիում կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը երաժշտական նվագախմբերում աշխատում էր որպես շեփորահար

12:44 08.08.2019

Գյումրիում օգոստոսի 7-ին կախված վիճակում հայտնաբերված ՀՀ ՊՆ N զորամասի նվագախմբում ծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանն աշխատում էր նաև «Անի» փողային նվագախմբում՝ որպես շեփորահար, դասավանդում էր նաև թիվ 6 երաժշտական դպրոցում: Նա հավասարակշռված և կիրթ երիտասարդ էր։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են Սամվել Մեժլումյանի երաժիշտ գործընկերները։ Դեպքի օրը՝ առավոտյան, նա զորամաս է […]

̰
Երևանի բնակարաններից մեկից հափշտակել են չհրկիզվող պահարան, այրել տանտիրոջ մեքենան

12:39 08.08.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Երեկ՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շենգավիթի վարչական շրջանի բնակիչ 37-ամյա Սուրեն Կ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, […]

̰
«Բնապահպանի տունը» Դիլիջանի անտառների մասին ֆիլմ է նկարահանել

12:28 08.08.2019

«Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպությունը Դիլիջանի անտառների մասին ֆիլմ է նկարահանել: Ֆիլմը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում և մակագրվել. «Այս ֆիլմում կբացենք մեր գաղտնիքներից մի քանիսը, և ֆիլմի վերջում էլ դուք կհասկանաք, թե ինչու մենք դա արեցինք։ Երեկվա ամբողջ ցերեկը, հաջորդող գիշերն ու այսօրվա մեծ մասը մենք անցկացրեցինք Դիլիջանի անտառներում, հսկեցինք ու դիտարկեցինք միայն մի փոքրիկ մասը, […]

̰
BACK_TO_TOP