12:14 08.08.2019
Միջազգային փորձագիտական ընկերությունն ամփոփել է Ամուլսարի հետ կապված քրեական գործով ուսումնասիրությունները, տվել վերջնական եզրակացությունը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով հետաքրքրվել է մինչ օրակարգին անցնելը: «Ես կուզենայի, որ Քննչական կոմիտեի նախագահ Գրիգորյանը տեղեկություններ տար, թե ինչ ընթացքում է Ամուլսարի հետ կապված գործը, հետաքրքրում […]
12:06 08.08.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց «Գիտունիկ» մանկապարտեզում և […]
11:58 08.08.2019
Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը: Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը: 2015 թվականի մայիսի 27-ի […]
11:50 08.08.2019
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են Օգոստոսի 7-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում խցերից հայտնաբերել են ինքնաշեն 2 պարան և 2 պարսատիկ, 1 բջջային հեռախոս, 1 մարտկոց, 3 լիցքավորիչ, 2 ականջակալ, 3 զառ, 36 գործարանային և 32 ինքնաշեն եղանակով […]
11:19 08.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 8-ին` ժամը 11:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նորապատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:15 08.08.2019
2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու […]
11:00 08.08.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «9 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Վաղը՝ օգոստոսի 8-ին առաջնությունում հանգստի օր է, իսկ օգոստոսի 9-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի հավաքականին բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ փուլում են 46 կգ քաշային Արման Միսկարյանը, […]
10:50 08.08.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Փաստաբանները ներկայացրել են պնդումներ այն մասին, որ քրեական վարույթի […]
10:23 08.08.2019
Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝ – Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ […]
10:00 08.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ․ 8, 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57, 63, 65, 71, 73, 79 շենքերը, թիվ 104 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. […]
09:57 08.08.2019
Գյումրիում հայտնաբերվել է զինծառայողի կախված դի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին»,–նշել է նա: https://www.facebook.com/arcrun/posts/2409624485739812
09:55 08.08.2019
«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին։ Դա փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019 թթ․ 1-ին եռամսյակի ցուցանիշները։ Ըստ կոմիտեի հրապարակած վիճակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում որպես աշխատանքային ռեսուրս ներկայացված է 2 մլն 65 հազար 600 մարդ, որից 1 մլն 115 յազաչ 900-ը […]
09:48 08.08.2019
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ […]
09:37 08.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, առաջին դասարանի աշակերտներին դպրոցական պայուսակ չի նվիրի։ Դրա համար նախատեսված գումարը ծախսել է այլ նպատակով։ Մանկապարտեզի ավագ խմբի սաների ծնողները, որոնք իրենց երեխաներին պետք է տանեն դպրոց՝ առաջին դասարան, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ նախկինում վարչական շրջանների ղեկավարներն այդ պայուսակները տվել են իրենց ցանկալի մարդկանց։ […]
09:00 08.08.2019
Օգոստոսի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 2000 քմ եղեգ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, 10 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 700 քմ, 1000 […]
08:07 08.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»: https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2895336480538060/?type=3&theater
23:05 07.08.2019
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ միկրոշրջանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 […]
22:57 07.08.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
22:34 07.08.2019
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2019 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.9 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի 6 ամսվա ընթացքում տեղի է ունեցել 2086 ՃՏՊ: Պատահարների ընթացքում 6 ամսում զոհվել է 158, վիրավորվել՝ 3016 մարդ: 2018 թվականի նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների ցուցանիշը նույնպես աճել է՝ 14.1 տոկոսով: […]
22:21 07.08.2019
Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԱՍԱԼԱ-ի համակիրները հարգել են 70 -ականներին սփյուռքում ծավալված ազատագրական պայքարի նահատակների հիշատակը: Հիշեցնենք, որ 37 տարի առաջ այս օրը ԱՍԱԼԱ-ի մարտիկները զինյալ գործողություն իրականացրին Անկարայի «Էսէնբողա» օդանավակայանում, ինչից հետո ԱՍԱԼԱ-ն օգոստոսի 7-ը հռչակեց նահատակների հիշատակի օր: Մանրամասները՝ SHANTNEWS-ի տեսանյութում։
21:51 07.08.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արման Ս․-ի և Հրաչյա Գ․-ի նկատմամբ։ Վերջինները կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։ Կան […]
21:30 07.08.2019
Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Շրջանային փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք բնակակարանից հափշտակել էին 70 հազար դրամ ու զարդ։ Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 6-ի գիշերը։ Այս դեպքում թալանվել էր Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկը։ Հափշտակվել էր 140․000 դրամ, 450 լարի և […]
20:39 07.08.2019
Շերեմետևոյից Երևան թռչող A321 ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդանավը պատկանում է ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը: Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում: Հիշեցնենք, որ «Նորդվինդ» ավիաընկերության Երևան չվերթների հետ կապված վերջին շրջանում ևս երկու դեպք էր գրանցվել: Հուլիսի 25-ին շարժասանդուղքը […]
20:25 07.08.2019
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
20:15 07.08.2019
Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը: Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, որը հուլիսին դադարեցրել է իր լիազորությունները: Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է Հանրային ռադիոյի […]
20:04 07.08.2019
Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ https://www.facebook.com/kubatyan/posts/10217231048640466
19:59 07.08.2019
Գյումրու Կազաչի Պոստ թաղամասի լքված շինությունը քաղաքային աղբադաշտ չէ, բայց աղբի ծավալներով ու պարունակությամբ չի զիջում: Շենքը մինչև 88 թիվն է կառուցվել, կարի արտադրամասի համար, որն այդպես էլ չի գործարկվել: Շենքը սեփականատեր ունի, բայց բնակիչները չգիտեն՝ ով է, այն սեփականաշնորհելուց հետո քանդել են, անտեր ու անտեսված շինությունն էլ դարձել է հենց նույն թաղի բնակիչների համար […]
19:47 07.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային […]
19:24 07.08.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և Հայաստանի ու Արցախի շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն։ Դրա հիման վրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցվելու են Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից […]