TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Նուբարաշեն» քրեակատարողականի խցերից մեկում խուզարկությամբ հոգեմետ հաբեր են հայտնաբերվել

18:55 07.08.2019

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 7-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասսե տարայի միջից, հայտնաբերել են․ «Lyrica 50mg» և «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով, բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գր քաշով 64 կտոր: Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում […]

̰
Հայ ջրասուզորդները Սևանի հատակից դուրս են բերել խեցգետին որսալու ցանցերը

18:37 07.08.2019

Հայ դայվերները՝ ջրասուզորդները, Սևանից աղբի հեռացման հերթական աշխատանքների ժամանակ լճի հատակից դուրս են բերել խեցգետին որսալու հին ցանցերը։ Այս մասին հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։ Սա «ԱրմԴայվինգ» թիմի սեփական նախաձեռնությամբ իրականացրած հերթական ակցիան է։ Մասնավոր կազմակերպության ներկայացուցիչները, ըստ իրենց կայքի հրապարակման, մինչև հիմա Սևանը մաքրել են մոտ 300 կգ աղբից։ https://www.facebook.com/DivingInArmenia/posts/2353947224675181

̰
Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրու փողոցաշինական ծրագրերում

18:30 07.08.2019

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի կողմից վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերի շրջանակներում: Այս մասին հայտնել է տեսչության ֆեյսբուքյան էջը։ Դիտարկումներ են իրականացվել Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում տեղադրված լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից վերոնշյալ հենասյուների տեխնիկական զննության արդյունքում պարզվել է, որ դրանք […]

̰
Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր․ Փաշինյան

18:17 07.08.2019

«Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ծրագրերը, ըստ վարչապետի, համաֆինանսավորվում են համայնքների և կառավարության կողմից: «Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում. 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն, 58 բնակավայրերում […]

̰
Քաղաքացուն դանակով վնասած գրպանահատը բերման է ենթարկվել

18:14 07.08.2019

Օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։ Հրապարակումից հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի […]

̰
Ընթացիկ տարվա հուլիսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով

17:55 07.08.2019

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս հուլիսին, նախորդ հուլիսի համեմատ, ուղևորահոսքն աճել է 16.7 տոկոսով. «Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7 տոկոսով: 2019թ. հուլիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.7 տոկոսով: Եթե 2018թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային […]

̰
Տանկային բիաթլոնի անհատական երրորդ փուլում Հայաստանի տանկիստները 3-րդ տեղում են

17:47 07.08.2019

Հայաստանի զինված ուժերի տանկիստները Տանկային բիաթլոնի խմբային փուլի հերթական փուլում զբաղեցրել են խմբի երրորդ տեղը։ Մյուս տանկիստները ներկայացնում էին Ռուսաստանը, Իրանը և Ղրղըզստանը։ Վերջնական արդյունքները հայտնի կդառնան թիրախների ամբողջական զննությունից ու արգելագոտին հաղթահարելու մանրամասներն ուսումնասիրելուց հետո։ Իսկ նախնական արդյունքների համաձայն՝ տանկային անձնակազմերն արգելագոտին հաղթահարել են այս ժամկետներում․ Ռուսաստան – 19 րոպե 12 վայրկյան, Ղրղըզստան – […]

̰
Հայկական դրոշը՝ Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի խաղին

17:42 07.08.2019

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Կիպրոսում տեղի է ունեցել հունական «ԱՊՕԵԼ» և ադրբեջանական «Ղարաբաղ» թիմերի հանդիպումը, որի ժամանակ հունական դրոշի կողքին փակցրել են նաև հայկական դրոշը՝ ակնարկելով Արցախի և Կիպրոսի իրական պատկանելիությունը` համապատասխանաբար հայկական և հունական կողմին։ Ադրբեջանական կողմում սա, անշուշտ, անվանել են հայկական կողմի սադրանք։

̰
Տոնոյանը Կարմիր խաչի ներկայացուցիչներին հայտնել է Նախիջևանի սահմանին լարվածության մասին

17:33 07.08.2019

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են […]

̰
ՊԵԿ մաքսատուն-վարչությունում մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ

17:26 07.08.2019

ՊԵԿ-ից հայտնում են, որ Արևմտյան մաքսատուն-վարչությունում ավտոմեքենաների մաքսազերծումից բացի, իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ. «ՊԵԿ նախաձեռնությամբ, դեռևս անցած տարվանից, ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում: Արևմտյան մաքսատուն-վարչությունում մաքսազերծման գործընթացը մեկնարկել է դեռևս ընթացիկ տարվա հունվարից: Մաքսային ձևակերպումներն իրականացվում են «Արմենիա միջազգային օդանավակայանի» «Կարգո» բեռնային համալիրում: Եթե սկզբնական շրջանում այստեղ օրական ձևակերպվում […]

̰
«Ջեբկիր հեշթեգով գցեք ջեբկիրների նկարներ». օգտատերը պայքար է սկսել գրպանահատների դեմ

17:18 07.08.2019

Գրպանահատները Երևանի հասարակական տրանսպորտում շարունակում են ոչ միայն խաբել ու կողոպտել մարդկանց, այլև ընդհարումների ժամանակ դանակահարում են: Այս մասին հայտնի է դառնում բժիշկ Վահրամ Բուղադարյանի գրառումներից, ով երկու օր առաջ բախում է ունեցել նրանց հետ: Նա ահազանգել է այս մասին, հայտնել ոստիկանությանը, իսկ ֆեյսբուքյան էջում շարունակում է գրառումներ կատարել: «Ջեբկիրներն ազատ և անկաշկանդ շարունակում են […]

̰
Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի

17:07 07.08.2019

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի. «ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցի-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի […]

̰
Այրվածքներ ստացած և ինքնաբուժման ենթարկված երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

17:01 07.08.2019

Մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա, որն ունեցել է մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներ: Երեխային օրեր անց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխան այրվածք է ստացել սուրճից. «Երեխայի […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվում

16:58 07.08.2019

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ սեռին արտոնություններ սահմանելու դրույթների. Գևորգ Դանիելյան

16:52 07.08.2019

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ստամբուլյան կոնվենցիայի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ստամբուլյան կոնվենցիայի մասին այնքան է խոսվել ու այնքան հանգամանալից մեկնաբանություններ են տրվել, որ այլևս նոր պարզաբանումներ պահանջելը հետապնդում է ակնհայտ արհեստական թեժ բանավեճի մթնոլորտ պահպանելու անթաքույց նկրտումներ՝ թե իբր դեռ վիճահարույց խնդիրներ կան, թե իբր դեռ այնքան էլ միանշանակ չէ և […]

̰
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են գիշերը գողացված «Օպելը»

16:35 07.08.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզեցին կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։ Շուտով […]

̰
ՄԻԵԴ-ն առաջնահերթության կարգով կքննի Քոչարյանի գործով ՍԴ դիմումը

16:33 07.08.2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու […]

̰
Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին

16:13 07.08.2019

Երևանից Գյումրի տանող Երևանյան խճուղում մեկ տարի ընթացող շինարարությունը վերջապես ավարտվում է: 3 կմ երկարությամբ փողոցում ջրահեռացման համակարգը նոր է, նորն է լինելու լուսավորության ցանցը: Երևանյան խճուղու համար էլ, ինչպես մյուս փողոցներում, մեկ տարում մի քանի անգամ նախագծային փոփոխություններ եղան: Հիմա աշխատանքի վերջը կարծես երևում է: Փողոցը երթևեկության 4 գոտի է ունենալու, դա հնարավոր է […]

̰
Վթար Ջերմուկ քաղաքում. կա տուժած

15:56 07.08.2019

Օգոստոսի 7-ին` ժամը 13:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը ժամը 13:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում նկատել է ՃՏՊ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ս., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրամանատարը և նրա տեղակալը քաղաքացիների օգնությամբ տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից […]

̰
Ջրանցքի մաքրման պայմանագիր է կնքվել ՀՀ-ում չգտնվող անձի հետ. փաստաթղթերի կեղծման հատկանիշներով  քրգործ է հարուցվել

15:52 07.08.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային […]

̰
Մանկահասակ երեխային վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:49 07.08.2019

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ: […]

̰
Նրանք հրապարակային վիրավորանք հասցրեցին ինձ. Զարուհի Բաթոյան

15:34 07.08.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հրավերով կառույցի կենտրոնական գրասենյակում մասնակցեցի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի մասին քննարկմանը։ Կարևորելով հանրային երկխոսությունը՝ ես և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը երեքուկես ժամ տևած հանդիպման ընթացքում մանրակրկիտ […]

̰
Երևանում տեղի է ունեցել 1915թ-ի ասորիների ցեղասպանության հիշատակման արարողություն

15:18 07.08.2019

Երևանում այսօր ծաղիկներ են դրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ: «Հայաստանը միակ երկիրն է, որը ոչ միայն ճանաչել է ասորի ժողովրդի ցեղասպանությունը, այլև հնարավորություն է տվել ասորիներին լիարժեքորեն ինտեգրվելու երկրի կյանքին, ինչի մասին է վկայում նաև ասորիների ցեղասպանության զոհերի հուշարձանի […]

̰
Երևանում տղամարդը հարվածել է աղջկան, փորձել հափշտակել պայուսակը

15:11 07.08.2019

Երևանում Գյումրիի 28-ամյա բնակիչն օգոստոսի 4-ին հարվածել է մի աղջկա ու փորձել բացահայտ հափշտակել նրա պայուսակը։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Պարզվել է, որ երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Օգոստոսի 6-ին ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժածի ինքնությունը, նա հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական […]

̰
Ինչպես են փորձում փրկել կամրջից նետված աղջկան. ԱԻՆ-ը տեսանյութ է հրապարակել

14:48 07.08.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Կիևյան կամրջից երիտասարդ կին էր նետվել և ողջ մնացել: Այս պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է. SHANTNEWS.am-ին ասել են «Արմենիա» բժշկական կենտրոնից: Նրա կյանքին վտանգ է սպառնում, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երևանում՝ ժամը 09։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ ԱԻՆ-ը հրապարակել է տեսանյութ, […]

̰
Մայր Աթոռն անդրադարձել է Գեղարդավանքի եկեղեցու գմբեթը մագլցելու տեսանյութին

14:31 07.08.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգն անդրադարձել է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութին՝ հայ ժողովրդի զավակներին կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ ու վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները: «Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու […]

̰
Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին

14:10 07.08.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ […]

̰
Ստուգայց է կատարվել Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում

14:09 07.08.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Լոռու մարզի միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկման շրջանակներում՝ Վանաձորի շուկայում տեղակայված մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու ստուգայց են կատարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը

14:03 07.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը. «Կոնսենսուս համար 1- Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը […]

̰
Ինչպես գործարարը ոգևորվեց «Շանթ»-ի եթերում Արթուր Վանեցյանի զրույցից և ներդրում կատարեց

14:00 07.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ շատերիդ համար տեսանելի է հատկապես մարզերում ֆուտբոլը զարգացնելու համար պայմաններ ստեղծելուն ուղղված ՀՖՖ-ի գործուն քայլերը: Տեղեկատվական ճիշտ ու ակտիվ հոսքերը նպաստում են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները սկսեն մտածել իրենց ծննդավայրում ֆուտբոլի զարգացմանն օգնելու մասին, արդեն ունենք զանգեր ու նամակներ, որտեղ մարդիկ պատրաստակամություն են […]

̰
BACK_TO_TOP