13:53 07.08.2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Եղեգնաձոր, Գորիս, Վայք, իսկ օգոստոսի 6-ին՝ Հրազդան և Չարենցավան քաղաքներ: Նախարար Ցոլակյանը շրջել է ԱԻՆ տարածքային ստորաբաժանումներում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է հրշեջ-փրկարարների հետ և հետաքրքրվել նրանց ունեցած խնդիրներով: Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարներին ներկայացրել է արդեն կատարված և ընթացքում գտնվող ծրագրերը, որոնց […]
13:51 07.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ. «Կարճատև հանդիպում Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ: Ի դեպ, այս ընթացքում Համահայկական խաղերի հեծանվային սպորտի մրցանակակիրները հատել են վերջնագիծը»: https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2263890777248663?__xts__[0]=68.ARClxJEHRJDpsds5xnFDu3uypvQtEzK9tVqChCZocAPAt5HmA-jxJxMzKymuVHIe7C41s-TsEkx4XqHsWALdczEOhDsmoifyN_cubuWjyqFPnDnM-WE7b3FHcvXdGBB11ybam8k-IiqCgn9zXKgkDEHnd3nA2QAYLjC4Or4ueselSgTxbi2i4IkxOLsBbjWIOfkHcnmH3p4R0fcJHmE_IBzy9QtlBTGJb4HWHzGSqF9C9d5Se8bvo1N0Xj5-3wHIeR9flgTxhnNSS7ABnmfExLHb5AmAjItyDG8oESHnrUSzBhx5FQDPoX8NSVD5DFw5zv4IahRmGCydpR1_n677roYjjirg&__tn__=-R
13:30 07.08.2019
Երեկ ՀՀ ոստիկանությունը տարածել էր տեսանյութ՝ 12-ամյա Իսահակ Դավթյանի անհետացման վերաբերյալ: Որպես անհետ կորած որոնվող տղայի մասին մանրամասներ չեն հրապարակվում: SHANTNEWS.am-ը փորձեց մանրամասներ ստանալ ոստիկանությունից, սակայն հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ հրապարակման ենթակա տեղեկատվությունն արդեն կա, իսկ ոստիկանության Շենգավիթի բաժնից հայտնեցին, որ տղան Խարբերդից է: «Խոսքը ոչ թե Արարատի մարզի Նոր […]
13:03 07.08.2019
ՌԴ-ում հայի մասնակցությամբ առևանգման դեպք է գրանցվել: Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում «Լիմպիկ» մանկապարտեզի տնօրենի առևանգման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը 47news.ru-ին հայտնել է, որ կնոջը հաջողվել է ազատվել նրանից և տուն վերադառնալ: «Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» և «գ» կետերով («Կյանքի և առողջության […]
12:48 07.08.2019
Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին, մեղադրել քաղաքապետին քաղաքացիներին մոլորեցնելու մեջ. «Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է ՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչու՞ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։ Հիշեցնեմ […]
12:32 07.08.2019
Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: «Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը […]
12:28 07.08.2019
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2017-2018 թվականների ընթացքում ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ […]
12:20 07.08.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Կիևյան կամուրջից երիտասարդ կին էր նետվել և ողջ էր մնացել: Այս պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է . SHANTNEWS.am-ին ասել են «Արմենիա» բժշկական կենտրոնից: Աաղջկա կյանքին վտանգ է սպառնում, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երևանում Ժամը 09։50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ Ժամանած […]
12:12 07.08.2019
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ, 57-ամյա Մանվել Գաբրիելյանն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ, 3-ամյա Ալլա Վ․-ին, գրում է Shamshyan-ը։ Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում […]
12:11 07.08.2019
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր քննարկման ժամանակ ասել է, որ ՀՀ դատական համակարգն առկա վիճակով ունակ չէ վերանայել նախկինում թույլ տրված սխալների գործերը, մարդու իրավունքների խախտումներով որոշումները։ Բանախոսն ասել է, որ անգամ ՄԻԵԴ որոշումների հրապարակումից հետո ՀՀ վերաքննիչ դատարանը հրաժարվում է կատարել դրանց իրականացումը։ Հարցը տևական ժամանակ քննարկման են դնում, շահարկում են՝ այսկերպ «քնեցնելով» այն։
12:08 07.08.2019
ՀՀ դատական համակարգի մասին քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել է, որ դատավորների ծառայողական աշխատանքների ուսումնասիրման և առավել արդյունավետ գործելու համար կառավարությունը կամք ու ջանք է գործադրում։ Պատգամավորն ասել է, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ հարցը կդրվի քննարկման, կընդունվի օրենսդրական փաթեթ, որի արդյունքում դատավորներին վեթինգի ենթարկելու գործընթացն ավելի արդյունավետ կլինի։
12:07 07.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 65 միլիոն 633 հազար ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը ապահովել է ավելի քան 170 մլրդ դրամի հավելյալ առևտրաշրջանառություն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2377864269200621?__xts__[0]=68.ARCI-LHBlP3-KINDTScsjst9mC10U4hqv4tMobM7CqmWgdiomfmFaBGMnzmN_4uk96E0rf70y9S5pfRt389IkxLFw9ibsqAkF_6Yt62jGSx3z8HVeRZKxFkk9D2NB_vqE8CQwRKEwNrWkXs60W09mJbscS2qD9yP0bDVddKQgw5yU86todUFMCM__Cp5uQstbzwZaFrwaSuEBJioW4ezTEEDRFWYLtEk1cMH1wMQ9YyqddmAxezcPW4EsXn3RyAWh6SwBxyw8fpFt-K-En6f71NiQuUQGwwNh9dzP8tLTJUMSGThEt_MQWqmGUVlMYgmnEJIfSlTazwY-vthBwS21hCz&__tn__=-R
11:56 07.08.2019
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա ընտանեկան բռնության վերաբերյալ քննվել է 331 քրեական գործ: Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության […]
11:43 07.08.2019
«Այնքան երգեցիք «աշխարհը ցուրդ է ու խափուսիգ է», լեռնային մարզերում վաղաժամ աշուն եկավ». Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
11:40 07.08.2019
Հայաստանի դատական համակարգի մասին քննարկման ժամանակ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը այսօր ասել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելիս և նրանց պատասխանատվության ենթարկելիս ԲԴԽ-ն ևս դատարան է դառնում, հետևաբար պետք է պահի անկողմնակալության սկզբունքները: Միաժամանակ բանախոսն ասել է, որ հատկապես ՄԻԵԴ-ի գործերով խնդիրների դեպքում ավելի օպերատիվ աշխատելու համար պետք է օրենսդրական ակտեր ունենա։ ԲԴԽ-ն օրենսդրական […]
11:31 07.08.2019
«ՄԻԵԴ-ի վճիռներն ընդդեմ Հայաստանի. ինչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով քննարկմանը փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր ասել է՝ կա կարծիք, որ մարդու իրավունքների խախտումներով որոշում կայացրած դատավորները պետք է գույքային պատասխանատվություն կրեն, որպեսզի խուսափեն անարդար որոշումներից։ «Դատավորներին կոնկրետ քրեական պատասխանատվության ենթարկելու հարց պետք է դրվի»,-ասել է փաստաբանը։ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը ևս շեշտել է, որ այս ոլորտում […]
11:15 07.08.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է օրենքի իրազեկում ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության, ինչպես նաև ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է ընտանիքում բռնության տեսակների մասին, ինչպես նաև տեղեկացնում օրենքով բռնության ենթարկված անձանց պաշտպանության նոր հնարավորությունների մասին։ Տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։
11:10 07.08.2019
Օգոստոսի 7-ին` ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
11:08 07.08.2019
BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն ֆոտոռեպորտաժ է պատրաստել Մարտի 1-ի վերաբերյալ: Մանրամասները՝ այստեղ:
11:02 07.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ջերմուկ քաղաքի երեք բնակչի՝ խուլիգանության, ինչպես նաև երեք անձի ծեծի ենթարկելու համար: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների և նշված ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա […]
10:40 07.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ 2019թ. հունիսի 1-ին ն ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երեք կանայք գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող թվով […]
10:24 07.08.2019
Օգոստոսի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ և 10 պտղատու ծառ, 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 550 քմ, 300 քմ, Կենտրոն վարչական […]
10:23 07.08.2019
Օգոստոսի 7-ին` ժամը 00:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ն.Գ.) և «BMW» (վարորդ՝ Ա.Ա.) մակնիշների […]
10:20 07.08.2019
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, մարզասեր հասարակություն, ինչպես խոստացել էի, ցանկանում եմ անդրադառնալ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմից հեռացնելու որոշմանը: Այժմ այն հասանելի է և հասարակությունը պետք է տեղյակ լինի ՀԱՕԿ-ի ակնհայտ ապօրինության մասին: Մասնավորապես՝ որոշման մեջ նշվել են «փաստեր», որոնցից նույնիսկ որևէ […]
10:15 07.08.2019
Օգոստոսի 5-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ և Արարատի մարզի Մասիս քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:57 07.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ, Հայ ժողովրդի հպարտ զավակներ, ողջունում եմ բոլորիդ։ Արցախի Հանրապետության մեծարգո […]
09:32 07.08.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան-Սևան ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։ Հիշեցնենք, որ այդ օրը պայթյուն էր եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։ Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր […]
09:07 07.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1, 2, 3, 4, 5 շենքերը, Մինսկի փ․ 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 35, 36, 38, 51, 59 շենքերը, թիվ 186 դպրոցը, […]
08:47 07.08.2019
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 7-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր նոր թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: