TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում

16:18 06.08.2019

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ` արձանագրվել է […]

̰
Երեխաների նկատմամբ հանցագործությունների առթիվ այս տարի քննվել է 209 գործ. 193 անձ ճանաչվել է տուժող

16:04 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 209 քրեական գործ: Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 98 նյութ: Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 209 քրեական […]

̰
Սնանկության ոլորտը կբարեփոխվի. արդարադատության նախարարություն

15:44 06.08.2019

ՀՀ կառավարությունը ստանձնել է սնանկության համակարգի շարունակական բարեփոխման պարտավորություն: Որպես այս շարունակական գործընթացի մաս` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարում» հիմնադրամի աջակցությամբ, իրականացվել է «Աջակցություն սնանկության համակարգի բարելավմանը» ծրագիրը: Վերջինի գործընկերներն են արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից: Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն, որի նպատակն էր բացահայտել Հայաստանում սնանկության […]

̰
Ինչու՞ «Պոբեդան» որոշեց դադարեցնել թռիչքները Գյումրի, այնուհետև՝ շարունակել. Ռևազյանի պարզաբանումը

15:31 06.08.2019

«Վերջնական պատասխան չեմ կարող տալ, բայց մենք «Պոբեդա»-ի ներկայացուցչին և օդանավակայանի ղեկավարությանը կանչել ենք հանդիպման, որ ճշտենք՝ ի՞նչ է եղել, որ խնդիր չառաջանա, բայց «Պոբեդա»-ի ներկայացուցիչը նախնական, բանավոր զեկուցել է, որ խնդիրը լուծված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՏԱՍՍ-ը տեղեկատվություն էր տարածել, որ «Պոբեդա» ընկերությունն […]

̰
Արարատի մարզում Ford Transit-ը մխրճվել է կոմբայնի մեջ․ կա վիրավոր. Shamshyan.com

15:04 06.08.2019

Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ford Transit մակնիշի 281 AG 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել է կոմբայնի։ Ինչպես հայտնում է Shamshyan-ը, վթարի հետևանքով կոմբայնավարը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի և կոմբայնավարի ինքնությունը։ […]

̰
Արագիլների աղտոտվածության դեպքը պետք է քննել քրեական հարթության մեջ. բնապահպան

15:03 06.08.2019

«Արագիլների աղտոտվածության դեպքին պետք է առավել լուրջ նայել և գործը քննել քրեական հարթության մեջ»,- այսօր՝ օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը: Նա տեղեկացրեց, որ արագիլներն արդեն երկար ժամանակ է՝ աղտոտված են, նույնիսկ հասուն առանձնյակները հասցրել են բների մեջ գտնվող ձագերին աղտոտել, իսկ արագիլներին լվանալն իր հետ կարող է […]

̰
Սև ծովի Աջարիայի հատվածում լողալու արգելքը հանվել է

14:36 06.08.2019

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: «Աջարիայի (Բաթում, Քոբուլեթ, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա, և ծովում լողալու արգելքը հանվել է։ Գուրիայի (Ուրեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում փոթորկի վտանգը դեռևս պահպանվում է»,- նշված է […]

̰
Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան

14:35 06.08.2019

«Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, ինչի հետևանքով արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք […]

̰
«Պոբեդան» դադարեցնում է թռիչքները Գյումրի

14:20 06.08.2019

«Պոբեդա» ընկերությունն այս ձմեռվանից կդադարեցնի թռիչքները դեպի Գյումրի, գրում է ТАСС-ը: Ավիաընկերության աղբյուրներից մեկը նշել է, որ խնդիրը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի ոչ կանոնավոր մատակարարման հետ: Աղբյուրը նշել է, որ ավիաընկերությունը բազմիցս այդ խնդրով դիմել է օդանավակայանին, սակայն վերջինիս ռեսուրսները բավարար չեն խնդիրը լուծելու համար: Ընկերությունն այս պահին շարունակում է իրականացնել չվերթները, որպեսզի հաճախորդներին […]

̰
Տավուշում հացքաղը՝ թշնամու նշանակետի տակ

14:16 06.08.2019

Տավուշում խաղաղ է։ Այս տարին այսպես կարող են բնորոշել Հայաստանի հյուսիսարևելյան մարզի սահմանամերձ գյուղերում։ Այստեղ հացքաղը հիմնականում ավարտվել է, իսկ ադրբեջանական կողմից չեն փորձել խոչընդոտել դրան, ինչպես նախկինում լինում էր շատ հաճախ։ «20 օրից հացքաղը կվերջացնենք… բարձրադիր գյուղերում հաշված քանակի արտհունձ է մնացել։ Տեխնիկան աշխատում է, որևէ խնդիր չկա»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց Բերդ խոշորացված […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում

14:05 06.08.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օգոստոսի 6-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում։ Ինչպես տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան […]

̰
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները սպասում են, դեռ ճանապարհ չեն փակի

13:53 06.08.2019

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները պետք է բողոքի ակցիա իրականացնեին՝ փակելով ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը։ Սակայն մինչ այդ, նրանց հրավիրել էին Աշտարակի ոստիկանություն: «Ակցիայից 1 ժամ առաջ զանգեցին ու հրավիրեցին Աշտարակի ոստիկանություն: Հանդիպել ենք ոստիկանապետի հետ, նա կապվել է կառավարության հետ: Ամսի 8-ին՝ կառավարության նիստից հետո, խոսք են տվել, որ կառավարությունից չգիտենք թե ով հանդիպելու […]

̰
Լանջազատ գյուղում՝ խնջույքի ժամանակ, տղամարդը շշով հարվածել է համագյուղացու գլխին, այնուհետև դանակահարել

13:50 06.08.2019

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող հանգստյան գոտում վիճաբանել է նույն մարզի՝ 1982թ. ծնված  բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ եղած սուր, […]

̰
Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են կնոջից փող ու ոսկի շորթած երիտասարդին

13:21 06.08.2019

Օգոստոսի 5-ի առավոտյան Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի կին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տվեց, որ ամիսներ առաջ համացանցով ծանոթացել է մի երիտասարդի հետ, որին պարտքով փող ու ոսկե զարդ է տվել։ Օրեր անց երիտասարդը նրանից կրկին փող է ուզել ու վախեցրել, որ չստանալու դեպքում կնոջ պատիվն արատավորող տեղեկություններ կտարածի ողջ գյուղով։ Կինը նրան կրկին […]

̰
Տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի առանձնազրույցը

13:06 06.08.2019

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ  ամառային խաղերի  շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել […]

̰
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Աբովյանի բնակիչը կալանավորվել է

13:00 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող […]

̰
«Լուսավոր Հայաստանի դրոշը հասավ Արարատի գագաթ». Մարուքյան

12:45 06.08.2019

«Լուսավոր Հայաստանի դրոշը հասավ Արարատի գագաթ». «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրությամբ լուսանկար է հրապարակել: Բացի կուսակցության դրոշից, Արարատի գագաթին պարզել են նաև ՀՀ դրոշը:

̰
«Մեղրիի ազատ տնտեսական գոտու» մոտ հողատարածքներ օտարելու դեպքերի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի

12:42 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով կեղծ աճուրդներ անցկացնելու արդյունքում «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքներում հողատարածքներ օտարելու  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ […]

̰
Ոչ միայն տնտեսական հեղափոխություն չէ, այլև չի տարբերվում նախկին քաղաքականությունից. Բագրատյան

12:26 06.08.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտահոգիչ է համարում 2019 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշները։ 6,5 տոկոս տնտեսական աճը, ըստ Բագրատյանի, ոչ միայն տնտեսական աճ չէ, այլև կրկնում է նախկին իշխանությունների մակրոտնտեսական քաղաքականությունը։ Այս մասին Բագրատյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներակայցնում ենք ամբողջությամբ. «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2019թ առաջին կիսամյակի պաշտոնական արդյունքները մտահոգիչ են։ […]

̰
Նախորդ 1 տարում բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 110 մլրդ դրամ

12:14 06.08.2019

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Ամփոփման արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը […]

̰
Մեկ միլիոն ԱՄՆ դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն

12:10 06.08.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն. դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1964թ., երկու անձանց հետ նախնական […]

̰
ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ

12:04 06.08.2019

Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ: Ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։

̰
Լավաշը «հեղափոխական» է. հայտնի բլոգերը Հայաստանում է

12:00 06.08.2019

  «Съедобное- несъедобное» հաղորդման նոր թողարկումը նկարահանելու համար հայտնի հաղորդավար, բլոգեր Միխայիլ Շիրվինդտը Հայաստան է եկել կնոջից՝ Տատյանա Մորոզովայից ամուսնալուծվելուց անմիջապես հետո, և ըստ ամենայնի, Հայաստանում մոռացել է ընտանեկան ընդհարումների մասին: Հայտնի հաղորդավարն այցելել է երևանյան շուկաներից մեկը, փորձել նրբահամ չրերը, բացահայտել «լավաշի հեղափոխական գաղտնիքը», փորձել տնական օղի, որը «քաշել են» աշտարակցի տղաները, իմացել, որ […]

̰
Վերին Պտղնի գյուղում հարձակվել են կնոջ վրա

11:40 06.08.2019

Կոտայքի Վերին Պտղնի գյուղում միայնակ ապրող մի կին ավազակային հարձակման է ենթարկվել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նշվում է, որ մի տղամարդ ատրճանակով հարձակվել է կնոջ վրա: Դիմակավորված անձը կնոջից հափշտակել է ոսկե շղթա և մի քանի հարյուր հազար դրամ:  

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

11:27 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]

̰
Վթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա տուժած

11:21 06.08.2019

Օգոստոսի 6-ին՝ ժամը 08:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Hyundai» (վարորդ` Ա.Ե., ծնված 1995 […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

11:16 06.08.2019

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 6-10-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

10:52 06.08.2019

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունը կաշխատի նաև շաբաթ-կիրակի օրերին

10:43 06.08.2019

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով: Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ […]

̰
Ավտոմեքենայի սրահից պայուսակ են գողացել՝ պատճառելով ավելի քան 700 հազար դրամի վնաս

10:40 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունիսի 8-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում, օգտվելով իր ավտոմեքենայի […]

̰
BACK_TO_TOP