TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

10:26 06.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները՝ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ, օրերս Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացի Մ.Հ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:  Իրականացված մաքսային հսկողության արդյունքում ավտոմեքենայի գազի բալոնի ներսից ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 57 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ […]

̰
Արցախը Հայաստան է և վերջ. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանը 2050 թվականին՝ ըստ Փաշինյանի

10:12 06.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները (նախագիծ) – Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու: – Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը: – Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը: – Ունենալ 10 մլրդ դոլար […]

̰
Թաթան Փարիզում վարդ է գնել՝ վճարելով դրամով

10:08 06.08.2019

Սիրված երգիչ Թաթան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Փարիզում վարդի դիմաց վճարում է հայկական արժույթով՝ մատնանշելով դրամի զորությունը:  Այնուհետև նա ծաղիկը նվիրել է անցորդ կանանցից մեկին: https://www.facebook.com/TataSimonyan/videos/509016216524572/

̰
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

10:00 06.08.2019

Օգոստոսի 5-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:20-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները նկատել են, որ քաղաքացին բավականին հեռացել է ափից և չի արձագանքում բարձրախոսի կանչերին: Շորժայի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն ափից մոտ 60 մ հեռավորության վրա ջրից դուրս են բերել 1984 […]

̰
Ջրառատի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

09:46 06.08.2019

Օգոստոսի 6-ին՝ ժամը 18:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:59-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 20 քմ, հացատան տանիքն ամբողջությամբ մոտ 60 […]

̰
Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացմանը հաշված շաբաթներ են մնացել. «Ժողովուրդ»

09:37 06.08.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ […]

̰
Հայաստանում նվազել է ծնվածների և ավելացել մահացածների թիվը․ «Ժողովուրդ»

09:21 06.08.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական […]

̰
Արցախում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը

09:05 06.08.2019

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում: Խաղերին այս տարի մասնակցում է շուրջ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքներից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Արցախում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում: Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

08:58 06.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 15 շենքը, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31 շենքերը, «Անի» մսուր-մանկապարտեզը […]

̰
Ժողովուրդն իմ ընտանիքն է․ Փաշինյան

08:19 06.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:

̰
Վթարային ջրանջատում Սևանում

08:15 06.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 09։00-13։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան փող. 40ա-65, Սայաթ-Նովա փող. 17-27, Նաիրյան փող. 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, […]

̰
Սեպագիր արձանագրություն, եզակի գտածոներ, բրոնզեդարյան զարդեր ու պատմական զենքեր Սպանդարյան գյուղի թանգարանում

23:09 05.08.2019

Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի մշակույթի տան մի հատվածը վերածվել է պատմաերկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում են գյուղի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների զարդեր, խեցեղեն, զենքեր ու այլ արժեքավոր գտածոներ։Թանգարան ստեղծելու գաղափարը գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանինն է: Նա մեկ հարկի տակ է հավաքել համագյուղացիների նվիրած եզակի ցուցանմուշներն ու գտածոները, որոնք վկայում են գյուղի՝ հին բնակավայր լինելու […]

̰
Արցախում մի քանի անգամ հնչեց «ազգային ինքնություն» արտահայտությունը, ինչը, ցավոք սրտի, բավարար չափով պարզաբանված ու բացված չէ մեր իրականության մեջ․ Ա․ Ղազինյան

23:07 05.08.2019

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Օրը բավականին հագեցած էր, օգոստոս ամսվա համար խիստ տարբերվող։ Այսօր Արցախում մի քանի անգամ հնչեց «ազգային ինքնություն» արտահայտությունը, ինչը, ցավոք սրտի, բավարար չափով պարզաբանված ու բացված չէ մեր իրականության մեջ։ Փորձեմ ներկայացնել Հայկական ինքնության հիմքերը, որոնք, իմ ընկալմամբ, դարեր շարունակ, պահպանել և ամրացրել […]

̰
Արարատի մարզում մեքենան բախումից հետո մոխրացել է․ կա զոհ

22:49 05.08.2019

Oգոստոսի 5-ին` ժամը 20:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել ձորակը և բռնկվել: Հրդեհը […]

̰
18-ամյա հայ տղան այրվող տնից փրկել է հաշմանդամ ռուս կնոջը

22:23 05.08.2019

18-ամյա ռոստովցի ուսանող Հովսեփ Գևորգյանը Կամենսկ-Շախտինսկիյ քաղաքում այրվող տնից փրկել է մի կնոջ: Հրդեհի ժամանակ տղան եղել է տան մոտ և առանց մտածելու նետվել է այրվող տուն, ենթադրելով, որ այնտեղ մարդիկ կլինեն: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Ռոստովի շրջանային վարչության մամուլի ծառայությունը: Հայտնվելով այրվող տան մեջ՝ Հովսեփը տեսել է, որ հաշմանդամ կին կա: Երիտասարդը […]

̰
Լեհաստանում 20-ից ավելի հայեր ու չեչեններ են ձերբակալվել

22:10 05.08.2019

Այսօր առավոտյան լեհական Կրակով քաղաքի ոստիկանությունը ՌԴ 20-ից ավելի քաղաքացիների է ձերբակալել: Նրանք ազգությամբ չեչեններ ու հայեր են: Ըստ ոստիկանության տվյալների՝ նրանք պատրաստվել են ծեծկռտուք հրահրել տեղի ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերն ու չեչենները պատրաստվել են հանդիպման «Կրակովիա» ակումբի ֆան ակումբի ներկայացուցիչների հետ: Սակայն, ինչպես հայտնում է լեհական TVN24 ալիքը, վեճի […]

̰
Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում, Շիրակում ու Տավուշում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր

21:59 05.08.2019

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել։ 55 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար։ Պահպանվող հատուկ […]

̰
«Արաբկիր» զբոսայգին վերադարձվել է համայնքին

21:56 05.08.2019

«Արաբկիր» զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես «Մալականի այգի», տասնամյակներ շարունակ եղել է արաբկիրցիների սիրելի զբոսավայրերից մեկը։ Վերջին շրջանում, սակայն, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից՝ կուտակելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով բնակիչների արդարացի զայրույթն ու դժգոհությունը։ Տևական և հետևողական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա […]

̰
Մեսսին վնասվածք է ստացել մարզման ընթացքում

21:17 05.08.2019

Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել մարզման ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կապտանռնագույնների մամուլի ծառայությունը հայտնում է, որ արգենտինացին վնասվածքի պատճառով ստիպված է եղել վաղաժամ ավարտել օգոստոսի 5-ի մարզումը: Ակումբի բժշկական շտաբը 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ձկնամկանի վնասվածք է ախտորոշել։ Արգենտինացի հարձակվողի վերականգնման հստակ ժամկետները դեռ չեն նշվում, բայց հստակ է, որ նա թիմի […]

̰
Մինչ 2023-ը կլուծվեն Պաշտպանության բանակի բոլոր զինվորների բնակարանների  խնդիրները. Փաշինյան

21:02 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մինչ 2023-ը պետք է լուծի Պաշտպանության բանակի բոլոր զինվորների բնակարանների խնդիրները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Հայաստանում առաջնորդությունը պետք է փոխի իր էությունն ու բովանդակությունը . «Երբ հեղափոխության ժամանակ ամեն թաղամասում, գյուղում քաղաքում ի հայտ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հրապարակում կոնսենսուսների շարք է ներկայացրել

20:46 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նա նշել է, որ հարկավոր է ընդհանուր հայտարարի գալ մի քանի կոնսենսուսների հետ կապված. Կոնսենսուս համար 1․ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի գործիքակազմից: Մենք իրար մեջ հարցեր լուծելիս բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, ովքեր բռնությունը […]

̰
Հայաստանն արդյունաբերական երկրի վերածելու տեսլականն անհնար է առանց Հայաստանի և Սփյուռքի ներդրումների․ Փաշինյան

20:31 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: «Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկրի վերածելու տեսլականն անհնար է առանց Հայաստանի և Սփյուռքի ներդրումների, և Հայաստանը հայկական ներդրումների թիվ մեկ ուղղություն դարձնելը պետք է դառնա համահայկական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Շատ են ասում, թե կապիտալը և ներդրումը հայրենիք չունեն, […]

̰
Մեզ այլևս հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար. Փաշինյան

20:17 05.08.2019

«Մեր ռազմավարական տեսլականի կարևոր բաղադրիչը Հայաստանը էժան աշխատուժի երկրից բարձր որակավորում ունեցող երկրի վերածելն է, և այսօր մենք հանրությանը պետք է ուղերձ հղենք, որ 21-րդ դարում բարեկեցության միակ երաշխիքը որակյալ կրթություն ունենալն է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համոզված է, որ հավաքից հետո մարդիկ բազմապատկելու և բաժանելու […]

̰
Մինչև 2050-ը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Փաշինյան

20:00 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: «Հայ լինելը պետք է լինի հետաքրքիր, գրավիչ, հեռանկարային: Հայաստանի և Արցախի զարգացումը որպես մրցունակ, գրավիչ երկիր պետք է մեծ հայրենադարձության ամենահզոր խթանը դառնա: Ոչ միայն միլիոնավոր սփյուռքահայեր վերադառնան հայրենիք, այլև շատ հայեր պետք է վերադառնան հայկական իրականություն»: Վարչապետը նշեց, […]

̰
Ջրաբույսը` պարարտանյութի ու հավելանյութի հումք. գյումրեցի գործարարի ծրագիրը

20:00 05.08.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովին Շիրակի մարզի մի շարք անհատ ձեռներեցներ ու գործարարներ նոր ներդրումային ծրագրեր են ներկայացրել: Կառավարության համաֆինանսավորման դեպքում դրանք կարող են վերածվել կոնկրետ ձեռներեցության: Ընդ որում, շիրակցի ձեռներեցները նորարար ու անգամ տարածաշրջանում նմանը չունեցող ծրագրեր են ներկայացրել: Օրինակը քլորելա վուլգարիս կոչվող ջրաբույսի արտադրության ծրագիրն է, որի հեղինակը գյումրեցի անհատ ձեռներեց Աշոտ […]

̰
Մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ. Փաշինյան

19:58 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նա նշեց, որ հեղափոխությունը տեղի է ունեցել համայն հայության մեջ, և սա նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, քանի որ արժեքների մարսումը քաղաքական պրոցես է, որը պիտի շարունակվի ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում. «Մեր իրականության մեջ […]

̰
Մահացել է Մանուկ Աբեղյանի թոռը՝ գրականագետ Հասմիկ Աբեղյանը

19:52 05.08.2019

Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքից և  ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից: Հասմիկ Աբեղյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 9-ին` ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին Կորյունի 6 ա շենքից, […]

̰
Հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը. Փաշինյան

19:44 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: Նա նշեց, որ հեղափոխության գործընթացը տարածվեց ողջ աշխարհով, և տարբեր քաղաքներում ապրող հայերը ինտեգրվեցին հեղափոխական գործընթացին, ապրեցին Հայաստանով և ապրեցին Հայաստանում: «Նույն կերպ հազարավոր արցախցիներ Երևանում ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխությանը: Բավական է ասել, որ հեղափոխության ամենաակտիվ դեմքերից մեկը՝ […]

̰
Հեղափոխությունը ցնցումներ չի առաջացրել ՀՀ սոցիալ-տնտեսական որևէ ոլորտում. Փաշինյան

19:43 05.08.2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին: «Այս օրերին մենք բոլորս Արցախում հավաքվել ենք Համահայկական խաղերի բացման առիթով, սակայն սա մեզ առիթ տվեց կազմակերպել այս յուրօրինակ հավաքը»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նոր իրողություններ է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթը սկսեց Ապրիլյան պատերազմի օրերին գրված իր բանաստեղծությամբ

19:31 05.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին. «Ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988-ին թնդում էր այս հրապարակը՝ միացում: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը, քանի որ նրանք իրենց նվիրումով հնարավոր դարձրին այս օրը, որ այսօր ՀՀ վարչապետը կարողանա ելույթ ունենա»: Նիկոլ […]

̰
BACK_TO_TOP