09:24 03.08.2019
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 […]
08:54 03.08.2019
Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացվածօպերատիվ տվյալների համաձայն՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը թույլ է տվել մի շարք չարաշահումներ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք […]
08:48 03.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կնոջ՝ Աննայի, և դստեր՝ Արփի հետ իր լուսանկարը, որն արվել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»–ի ժամանակ: Լուսանկարին կից վարչապետը գրել է. ««Սևան ստարտափ սամիթի» ժամանակ արված այս լուսանկարում Արփիին հարցնում եմ՝ հասկանում ե՞ս ինչ են խոսում, ծիծաղելով ասում է՝ չէէէէ))»,–գրել է նա։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2374887879498260
23:59 02.08.2019
Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այսօր մաքրված Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։ «Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, […]
23:44 02.08.2019
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 35-ամյա Հարություն Մ.-ն, իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OF 907 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի Սասունիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված միջին տարիքի տղամարդու։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աշտարակի […]
23:15 02.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին։
23:02 02.08.2019
Երեկ` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ […]
22:54 02.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Լոռու մարզի Շնող գյուղ տանող ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է, իրականացվում են աշխատանքներ: Այլընտրանքային է Թեղուտ գյուղի ավտոճանապարհը: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն […]
21:23 02.08.2019
Կայծակից մահվան դեպք է գրանցվել Շիրակի մարզի Գուսանագյուղում։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան` ժամը 17:00-ի սահմաններում: Համագյուղացիներ՝ 65 ամյա Վանիկ Մելքոնյանն ու Գևորգ Սահակյանը գյուղի ծայրամասում գտնվող քարհանքեր կոչվող տարածքում իրենց անասուններն են արածեցնելիս եղել։ Կայծակից ու անձրևից փորձել են պատսպարվել տարածքում գտնվող լքված նախկին ենթակայանում, որի մուտքի մոտ կանգնած են եղել, երբ ուժեղ կայծակը […]
21:10 02.08.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը նախկին մարզպետի՝ 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում […]
20:45 02.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին: Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, […]
20:38 02.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի […]
20:00 02.08.2019
Օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի համար, իսկ 2020-ի հունվարից արդեն վաճառքի միսը միայն սպանդանոցներից ձեռք բերելու պահանջը պարտադիր կդառնա սննդի շղթայի բոլոր օպերատորների համար: Պարտադիր դարձած օրենքի կիրառելիությունը ստուգելու համար տեսչական մարմինը այսօր՝ օգոստոսի 2-ին, շրջայց էր նախատեսել հանրային սննդի խոշոր ցանցերում: Ներսում նկարահանել տնտեսվարողները թույլ չեն տվել, իսկ տեսչական մարմինը արձանագրել է, որ սննդի […]
19:50 02.08.2019
Օգոստոսի 1-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի և զորամասում ընթացող աշխատանքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է ուսումնական ստորաբաժանման կուրսանտների հետ, ովքեր ուսումնառության ավարտին, ըստ իրենց մասնագիտությունների, որպես սպա ծառայելու են զինված ուժերում, լսել […]
19:43 02.08.2019
Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ […]
19:33 02.08.2019
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, նախաբազկի և մատի այտուցով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել 17 տարեկան Արմեն Մուրադյանը: Բժիշկների հետազոտությամբ ու նախնական ախտորոշմամբ՝ տղայի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդությունը: Տղայի պատմելով՝ 3-4 օր առաջ իրենց սեփական տան բակում 2 ոչխար է մորթել և միայն այսօր է նկատել, որ ձախ ձեռքի միջնամատն այտուցված է: Սկզբում […]
19:18 02.08.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անցում ներդրումային զարգացման 1. 2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխությանը, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ կողմից նույնիսկ չափազանցված թվերը չեն գերազանցում 2017-ի մակարդակը։ Իրենց հերթին 2019-ի առաջին կիսամյակի աճը (6.5%) ցածր է 2018-ի համապատասխան թվից (8.9%)։ Ինչպես […]
19:04 02.08.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող Հրազդան գետի աջափնյա կոլեկտորում պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ տեղանքում արագիլները յուղոտվել էին և չէին կարողանում թռչել:
18:56 02.08.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Սևան ստարտափ» աամիթի ընթացքում խոսել է առաջիկա անելիքների մասին: Նախարարի խոսքերով՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում պրոֆեսիոնալ խմբերի առկայությունը թույլ կտա գաղափարներ տալ այդ խմբերին և նրանցից գաղափարներ ստանալ: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բուհում սովորողների ընդամենը 8 %-ն է ինժեներական ուղղություն ընտրում: Այսօր հայտարարում եմ բարձր տեխնոլոգիական խորհրդակցական մարմնի […]
18:46 02.08.2019
Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ SHANTNEWS.am-ը ֆիքսել է մեքենայի փախուստի պահը:
18:33 02.08.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Սևան ստարտափ» սամիթի ընթացքում խոսել է առաջիկա անելիքների մասին: Նա նշել է, որ տաղանդի արտահոսքի կանխումն իրենց համար առաջնային է, քանի որ մարդու միտքն ամենակարևոր արժեքն է: Հակոբ Արշակյանի խոսքերով՝ տաղանդավոր մարդկանց համար ամենակարևոր բանը հնարավորությունն է: Նախարարի խոսքերով՝ եթե Հայաստանը ունենար նույն տեմպով արդյունաբերական աճ, ապա ՀՀ […]
18:24 02.08.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի: Հրապարակումների […]
18:17 02.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սևան ստարտափ» սամիթում նշեց, որ 2018-ի հեղափոխությունը, ըստ էության, ստարտափ էր, քանի որ մարդիկ հավաքվեցին մի գաղափարի շուրջ և այսօր, որպես արդյունք, ՀՀ-ում տարածված է ժողովրդի իշխանություն: Նրա խոսքերով՝ ստարտափ երևույթը պետք է յուրացնի ՀՀ-ում առկա ամեն քաղաքացի: «Մեր կառավարությունն ամեն օր մարդկանց ուզում է ասել, որ կարևորը փողը չէ, […]
18:10 02.08.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների […]
17:52 02.08.2019
Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով՝ նրանց ազատում են աշխատանքից. «Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։ Զրույցներ են տեղի […]
17:46 02.08.2019
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»: ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Անդրադառնալով ֆեյքերի դեմ ԱԱԾ […]
17:43 02.08.2019
«Հպարտ եմ ձեզանով եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մեկնաբանել է այն լուրը, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի։
17:42 02.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ […]