17:28 02.08.2019
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն ստացված տեղեկատվության՝ տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին): Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։ Դոնի Ռոստովում […]
17:17 02.08.2019
Օգոստոսի 2-ին` ժամը 16:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված 2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):
17:09 02.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot […]
17:01 02.08.2019
Օգոստոսի 1-ին՝ ժամը 12։30-ին, մի ՍՊԸ-ի տնօրեն հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին բացելու միջոցով, «Հաղթանակ» զբոսայգու դրամարկղերի կրպակից գումար են գողացել: Մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա բերման է ենթարկվել […]
16:51 02.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել: Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա […]
16:25 02.08.2019
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ մեկնման սրահում դրամապանակ են գտել, որի մեջ եղել է ավելի քան 1000 դոլար, 29․000 դրամ և Արաբական Միացյալ Էմիրությունների 915 դիրհամ։ Ոստիկանության ծառայողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը, որն արդեն Երևան-Դուբայ չվերթով մեկնել է Հայաստանից։ Կապ է հաստատվել նրա հետ, որից հետո դրամապանակը կորցրած […]
16:18 02.08.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ աշխատանքները վերսկսվեն, երթևեկությունը բացելու համար կառաջարկվի ժամանակավոր լուծում. «Նախատեսում ենք այսօր կամ վաղը երթևեկությունը բացելու համար ժամանակավոր աշխատանքներ իրականացնել»: Մեր թղթակցի այն հարցին, թե ինչի՞ց կարող է տեղի ունեցած լինել պայթյունը, […]
16:03 02.08.2019
Օգոստոսի 2-ին Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
15:56 02.08.2019
Այսօր ԱԽ քարտուղարը հայկական կողմի նախաձեռնությամբ ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Քարտուղարը ողջունել է տիկին Թրեյսիին ԱԽ գրասենյակում, շնորհավորել նրան նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելության մեջ։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է անվտանգության ոլորտում կատարվող բարեփոխումները, մասնավորապես՝ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ մշակվող քաղաքականությունը` հատուկ ընդգծելով դրանց կարևորությունը: Քարտուղարը նաև անդրադարձել […]
15:40 02.08.2019
ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են […]
15:25 02.08.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ. «Բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի […]
14:48 02.08.2019
Երեկ՝ ժամը 21։20 –ի սահմաններում, Սյունիքում մի տղամարդ նռնակը ձեռքին մտել է ոստիկանության Գորիսի բաժնի մասնաշենք, սպառնացել, որ կպայթեցնի։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանները վնասազերծել են նրան, ձեռքից վերցրել «Ֆ-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի։ Ռազմամթերքը փաթեթավորվել, ուղարկվել է փորձաքննության։ Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
14:44 02.08.2019
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝ նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և Սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ […]
14:39 02.08.2019
«Դիլիջան» ազգային պարկի ֆեյսբուքյան էջում հաղորդվում է զավեշտալի դեպքի մասին. ««Դիլիջան» ազգային պարկի անտառի բնակիչ փոքրիկ արջուկը /ի դեպ ՄԱՇԱ դրեցինք անունը/ այցելել է «ծանոթանալու» նաև գրասենյակային անցուդարձին»:
14:17 02.08.2019
Օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում: Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան: Տեղեկություններ կան, որ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք […]
14:09 02.08.2019
Այսօր`օգոստոսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Վալերիյ Օսիպյանի հրամանով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը, ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ […]
14:07 02.08.2019
Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1-ին, 29–ամյա ծննդկան է մահացել: Այս մասին հայտնում է News.am-ը: Բժիշկներին չի հաջողվել փրկել նաև նորածնի կյանքը: Նշվում է, որ կինը երրորդ երեխային էր սպասում։ Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
14:05 02.08.2019
Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:58 02.08.2019
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆԽԱԽՏ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ Հարգելի՛ հայրենակիցներ, Կուսակի՛ց ընկերներ, Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988-ի […]
13:55 02.08.2019
«Զվարթնոց»-ում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետև հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել: Տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն Aeroflot ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով: https://www.facebook.com/zvartnots.official/posts/2123731147733567?__xts__[0]=68.ARBytzOtVyoWCFp6vqC0w0YrG-sZ8IQmcV7RIubbjybgiMPd-onC-ZOWokBWJB-nwMAFTRbVLUhw-NX6_MPb4kpXd8UHinW9ToLz_6RiI5u-MCdLrHzaxdCZodCPqvX20Bv620E_ZkUfEx17ELOb1u7kxBloc8Xp-klRxgamxcBWcxXjziZ5sr-ESEFBkPHjyW2XYqHS11cZwXZ5-OORlJxsetxHiJ4debEGS9POaNHs2rlktAAoj68w5d063wAmsLeQKO8hBuIQWspcTaVGo-J03hoPwH_V7dd5ylLCKSeVlGROC54BbUEycVU-SKslXH0NxPPhwgAdFgHTpuXGnFRUTg&__tn__=-R
13:50 02.08.2019
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի ֆեյսբուքյան էջից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնում է արդեն 20 տարի: https://www.facebook.com/asipc.am/photos/a.1198480063547428/2452639181464837/?type=3&theater
13:38 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։ Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել […]
13:15 02.08.2019
Գյումրիում նոր ծննդատուն կկառուցվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։ Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» […]
12:50 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունն անհիմն է համարում այն քրեական գործը, որ հարուցվել է 2019-ի փետրվարին այն մեղադրանքով, որ ընկերությունը չի վճարել հարկերը։ Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ հակափաստարկներ ներկայացրեց այդ առիթով։ Նա ասաց, որ որպես օտար ներդրող՝ հարկային փոփոխությունների դեպքում ընկերությունն իրավունք ունի օգտվել նախորդ հարկային ռեժիմից, որից օգտվել է ներդրումներ անելիս։ 2017 թվականի […]
12:13 02.08.2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին: Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության […]
12:05 02.08.2019
Աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել […]
11:56 02.08.2019
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով. «Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնում ենք, որ վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի […]
11:47 02.08.2019
ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության […]