Հանրային սննդի կետերը դեռևս միսը ձեռք չեն բերում սպանդանոցներից. տեսչական մարմինը շրջայց է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

Հանրային սննդի կետերը դեռևս միսը ձեռք չեն բերում սպանդանոցներից. տեսչական մարմինը շրջայց է կատարել

20:00 02.08.2019

Օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի համար, իսկ 2020-ի հունվարից արդեն վաճառքի միսը միայն սպանդանոցներից ձեռք բերելու պահանջը պարտադիր կդառնա սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Պարտադիր դարձած օրենքի կիրառելիությունը ստուգելու համար տեսչական մարմինը այսօր՝ օգոստոսի 2-ին, շրջայց էր նախատեսել հանրային սննդի խոշոր ցանցերում: Ներսում նկարահանել տնտեսվարողները թույլ չեն տվել, իսկ տեսչական մարմինը արձանագրել է, որ սննդի կետերը դեռևս միսը ձեռք չեն բերում սպանդանոցներից:

Այդուհանդերձ, գործընթացը սկսված է: Տնտեսվարողներին առայժմ միայն պարտավորագիր է ներկայացվել՝ 15 օրում կապվել գործող սպանդանոցների հետ, իսկ ընթացքում արձանագրած անհարմարությունները կամ խնդիրներն արձանագրել և տեսչական մարմնին ներկայացնել՝ դրանք դիտարկելու և լուծումներ գտնելու համար: Պահանջը չկատարելու դեպքում սպառնում է գործունեության կասեցում:

Այժմ գործում է 15 սպանդանոց, սննդի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է սպանդանոցների թիվը հասցնել 40-ի՝ այդ կերպ զարգացնելով անվտանգ միս իրացնելու ուղին:

Օրենքի ամբողջական կիրառության դեպքում բակում կենդանիներ կմորթեն միայն ծեսերի ժամանակ, իսկ վաճառքի համար նախատեսված կենդանին սպանդանոցում մորթելուց հետո կօգտագործվի թե՛ միսը, թե՛ մնացած թափոնները՝ դրանք կարող են կենդանաբանական այգուն հատկացվել:

Սպանդանոց կառուցելը մեծ ներդրումներ է պահանջում՝ 10-45 մլն դրամ: Պարտադիր պահանջներն են՝ այն պետք է լինի բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից առնվազն 300 մ հեռու, պետք է ունենա լաբորատորիա, երեք սառցախցիկ, մաքուր և կեղտոտ գոտիներ, աշխատակիցների համար սանիտարական գոտի, որտեղ մինչև մորթն իրականացնելը պետք է կարողանան լողանալ, արտահագուստը փոխել, պետք է լինի կոյուղահոր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP