15:53 01.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Մինչ այդ, լրագրողները նախարարին հարցեր են ուղղվել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու նա որոշեց դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար, կամ արդյո՞ք կոնվենցիան չունի կասկածելի կետեր: «Ընդամենը խորհրդատվական կարծիք է, և մենք Վենետիկի հանձնաժողովին […]
15:40 01.08.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» […]
15:24 01.08.2019
Էդմոն Մարուքյանի քննադատությանն ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը «Հեռանկարի» տաղավարում ասել է, որ այդ քննադատությունն ընդհանրապես տեղին չէր: «Իրականում, հենց որ իմացանք այդ խնդրի մասին, բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչներին կանչեցինք մեր մոտ, հասկացանք՝ ինչով կարող ենք աջակցել, որ այդ հարցը լուծենք, այսինքն՝ ռեալ օգնենք, որ ուղևորները չտուժեն: Հրատապ լուծում տվեցինք, ու հուլիսի 8-ից բոլոր […]
15:16 01.08.2019
«Հեռանկարի» տաղավարում Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի գործածությանն առնչվող անհարմարություններին և խնդիրներին: «Նախ անօդաչու թռչող սարքը պետք է օդանավակայանից 7 կմ հեռավորության վրա օգտագործել: Սա շատ կարևոր է, ու շատերն այդ օրենքը չգիտեն: Պետք է լուրջ վերաբերվել այդ օրենքին, և հիմա մենք դրանով զբաղվում ենք: Սակայն հիմա միջազգային կարգավորում չկա […]
15:10 01.08.2019
SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ ստեղծել են «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ն: Նախաձեռնողներից է նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Ասոցիացիայի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են գործունեության ընթացքում: «Իմպուլս ՍՊԸ»-ի տնօրեն Դավիթ Խումարյանի խոսքերով՝ վերգետնյա հեռարձակողներն ամենավերահսկվող հեռարձակողներն են: Ըստ նրա՝ վերգետնյա հեռարձակողների առաջին կոմպոնենտը ցանցային […]
14:41 01.08.2019
Կոտայքի մարզի Զովունի գյուղում 60-ից ավելի գերեզմաններ են պղծվել: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Աղբյուրի տարածած տեսանյութում գյուղի բնակիչները պատմում են, որ տեղի բոլոր բնակիչները մաքրում էին պղծված քարերը: Նրանք նշում են, որ գերեզմանները պղծողները մոմերով սատանայական ծիսակատարություններ են իրականացնում: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ այսօր էլ ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Եղիազարյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում […]
14:38 01.08.2019
Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ ստեղծել են «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ն: Ասոցիացիայի նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքերով՝ նոր ձևավորված մարմնի հիմնական նպատակը հեռարձակողների իրավունքների պաշտպանությունն է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ասպարեզում, օրենսդրական բացերի լրացումը և, ընդհանրապես, այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են հեռարձակողները: «Սա մի հարթակ է, որը կարող է լինել կապող օղակ հեռարձակողների ու օրենսդիր […]
14:32 01.08.2019
Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկ՝ դառնալու նրա խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելիներս, Այն ինչ կատարվեց երեկ շատ դժվար է ներկայացնել: Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում […]
14:22 01.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող […]
14:18 01.08.2019
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը […]
14:07 01.08.2019
ՀՀ ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի պղծման դեպքով։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դեպքով զբաղվում է ՌՈ-ն, և այժմ որևէ նախնական վարկած չկա:
13:42 01.08.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար: Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝ Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ) Երևան-Արաքս-Երևան Աբովյան-Ալմաստ-Շորժա Երևան-Երասխ-Երևան: Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության […]
13:25 01.08.2019
Գյումրիում 2 շաբաթից դելֆինարիում կբացվի: Սա ներդրումային ծրագիր է, որը հարազատ քաղաքում կատարել է ռուսաստանաբնակ գործարար Գագիկ Պետրոսյանը: Երկու դելֆիններն ու ծովառյուծը Գյումրի են բերվել Թավրիզի դելֆինարիումից և այժմ նրանք հարմարվում են տեղի պայմաններին: Իսկ ինչպիսի՞ն են պայմանները և արդյո՞ք ապահովված է կենդանիների անվտանգությունը: Սա այն հարցն է, որը հետաքրքրում է կենդանասերներին, և այս հարցում […]
13:16 01.08.2019
Շիրակի մարզի հուշարձանների տարածքները վերածվել են աղբանոցի: Օրինակը Մարմաշենի վանական համալիրի տարածքն է: Ամեն տարի ամռանը, երբ հովեկներն այստեղ հանգստանում են, խնջույքից հետո աղբակույտեր են թողնում: Հանգստյան տաղավարների սեփականատերերը տարածքը մաքրում են ու աղբը տեղափոխում եկեղեցուց ոչ հեռու գտնվող ձորակը, որտեղից այն չի տեղափոխվում: Արդյունքում՝ վանական համալիրի տարածքում հսկա աղբակույտ է գոյացել, գարշահոտություն է տիրում: […]
13:11 01.08.2019
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. «Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում՝ 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում են […]
13:09 01.08.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Եղիազարյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ մարդիկ պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները:
13:05 01.08.2019
Մինչև հոկտեմբեր կավարտվեն աշխատանքները: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին: «Հոկտեմբերից, ըստ էության, ավտոմաքսատունը պետք է որ գործի: Ինչո՞ւ հյուսիսում, որովհետև մաքսակետերի կառուցվածքը երբ տեսնում ենք, 90 տոկոսից ավելի հոսքը գալիս է 3 մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում: Տարածքը, որ ակնկալում ենք՝ պետք […]
12:51 01.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա՝ 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝ ✔️Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով […]
12:42 01.08.2019
Հունվարի 1-ից հուլիսի 31-ը Հայաստան է ներկրվել շուրջ 68 հազար ավտոմեքենա: Սա այն դեպքում, երբ ամբողջ նախորդ տարվա ընթացքում 67 հազար ավտոմեքենա է ներկրվել: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Կարծում ենք, որ կրկնապատկվելու է թիվը, հնարավոր է նաև, որ ինչ-որ փուլում մեքենաների ծավալները երկրաչափական պրոգրեսիայի նման կաճեն»,-ասաց Անայանը: Նա նշեց, […]
12:40 01.08.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 000 000 ՀՀ դրամ գումար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ […]
12:32 01.08.2019
Արևային վահանակներ արտադրող ընկերությունը, որ գործում է Հայաստանում, կառավարության այսօրվա նիստի ընթացքում արտոնություն ստացավ գործադիրի կողմից և ազատվելու է հումքի ներկրման ժամանակ մաքսատուրքի վճարումից։ Խոսքը ներկրվող 3 մլրդ դրամի հումքի և սարքավորումների հարկերի մասին է։ Բյուջեի մուտքերն այս արտոնության արդյունքում կնվազեն ընդամենը 3 միլիոն 460 հազար դրամով։ Ընկերությունը 2018 թվականին վճարել է 54,6 միլիոն դրամ […]
12:30 01.08.2019
Մոսկվայի Բասմանի դատարանը երեք ամսով երկարաձգել է Կրասնոգորսկի շրջանում վիճաբանության ժամանակ սպանված Նիկիտա Բելյանկինի գործով մեղադրվող 4 հայերի կալանքը: Ըստ այդմ, մինչև նոյեմբերի 2-ը քննչական մեկուսարանում կմնան Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները ու Սերգեյ Խոջոյանը: Կալանքը երկարաձգելու նմանատիպ միջնորդություն է բավարարել նաև Վոլոկոլամսկի դատարանը: Այսպիսով՝ շինկազմակերպության գլխավոր տնօրեն Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ […]
12:20 01.08.2019
Կառավարությունը հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին: Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հա մակերեսով տարածքը կհատկացվի mաքսատան ստեղծման համար: Կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ կլինի 181 միլիոն դրամ։ «Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, դրա համար շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Հունվարի 1-ից հուլիսի […]
11:58 01.08.2019
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու […]
11:58 01.08.2019
Ավիափոխադրումները և տուրիստական փաթեթները փոխկապակցված շուկաներ են: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Ավիափոխադրումները և տուրիստական փաթեթները փոխկապակցված շուկաներ են, մեր ունեցած օպերատիվ տվյալներով՝ այստեղ մեծ խնդիր կա: Շատ հաճախ ավիատոմսի գինը կոնկրետ սպառողի համար այդքան մեծ նշանակություն չի ունենում, քանի որ նա փաթեթով է ծախում: Այստեղ պետք է բացահայտենք՝ արդյոք […]
11:55 01.08.2019
ՀՀ կառավարությունը Հուրգադա-Երևան ևս մեկ չվերթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին կվճարի 12000 դոլար: Այս մասին որոշման նախագիծ կա: Այսօր՝ 14:30-ին «Տարոն Ավիա» ավիաընկերության միջոցով Հուրգադայից Երևան կտեղափոխվեն 109 քաղաքացիներ: Ավելի վաղ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրել էր 47 միլիոն դրամ՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու համար:
11:53 01.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում: Հայաստանը շահագրգռված է առավել […]
11:50 01.08.2019
«Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման […]
11:44 01.08.2019
Կառավարության հերթական նիստն է, այն վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նիստը սկսեց Հուրգադա-Երևան չեղարկված չվերթի մասին խոսելով: «Նախորդ շաբաթվա վերջին մենք տեղեկացանք, որ Հուրգադայից Երևան մի քանի չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում են մնացել ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ: Շատ արագ մի քանի գերատեսչությունների հետ ինտենսիվ աշխատանքների շնորհիվ, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության, մասնավորապես Եգիպտոսում ՀՀ դեսպանության […]