20:00 31.07.2019
ՀՀ Ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց […]
19:59 31.07.2019
Գլոբալ տաքացման հետևանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձրացել է 1,3 աստիճանով, տեղումների քանակը նվազել է 15 տոկոսով։ Շիրակի մարզում ևս վերջին տարիներին շոգ ամառներ են լինում, սակավ տեղումներով։ Հաճելի ամռան տհաճ իրավիճակների մասին այսօր Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» խոսել են մարզի գլխավոր մասնագետները՝ օդերևութաբանը, սրտաբանը, համաճարակաբանն ու փրկարարը: Օդի ջերմաստիճանն արդեն մեկ ամիս է՝ մարզում […]
19:53 31.07.2019
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ […]
19:50 31.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է միջադեպին, երբ մանկահասակ երեխայի սոնոգրաֆիայի համար գումար են պահանջել՝ թեև այդ տարիքի երեխաների բուժօգնությունը պետք է անվճար լինի։ «Անդրադառնալով 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել՝ ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական […]
19:31 31.07.2019
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 30-ին հանդիպել է Լիտվայի ոստիկանության պետ Լինաս Պերնավասին (Linas Pernavas): ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ Լիտվայի փորձն այս ասպարեզում կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի համար: Լինաս Պերնավասն իր հերթին նշել է, […]
18:55 31.07.2019
Արձակուրդի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հայտնի Կալավան գյուղ, որտեղ գյուղացիները զարգացող զբոսաշրջություն են հիմնել։ Այնտեղ նա հանդիպել է իր ծանոթներից մեկին՝ Աղավարդ Վարդանյանին, որին հրավիրել է իր մեքենայով գնալ հարևան Դպրաբակ գյուղ։ Ընթացքում ուղիղ կապով Փաշինյանը ներկայացրեց, որ Վարդանյանին ճանաչում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակներից։ Գյուղերից մեկն այցի ժամանակ Վարդանյանը մոտեցել էր Փաշինյանի […]
18:33 31.07.2019
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը շրջայց է կատարել մարզադպրոցներում: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, Ազգային ժողովի պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի և Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Երևանի մի շարք մարզադպրոցներում` […]
18:00 31.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնևմոթորաքսի ձևով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին: Դեպքի առթիվ […]
17:51 31.07.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացում է. «Սույն թվականի հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ: […]
17:50 31.07.2019
Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։ Դեսպանը ներկայացրել է Ճապոնիայի Բիվա (Biwa) լճում ժամանակին դիտարկված ծաղկման երևույթի հաղթահարման դեպքը և առաջարկել Հայաստանի հետ կիսվել խնդրի լուծման՝ ճապոնացի մասնագետների փորձով։ Շրջակա միջավայրի նախարարը անդրադարձել […]
17:39 31.07.2019
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից։
17:37 31.07.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ. «Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին: Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, […]
17:36 31.07.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից): 2019 թվականի հուլիսի 30-ին, 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ […]
17:30 31.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության ոլորտի օրակարգը քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպման համար և ներկայացրել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված ինտենսիվ աշխատանքները: Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում […]
17:26 31.07.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և քրեական հետախուզության գլխավոր վարչության 4-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ համատեղ, Մազմանյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, հուլիսի 30-ին՝ ժամը 02։10-ին, բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երեք տղամարդու: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային […]
17:23 31.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաների համար ամառային արձակուրդների շրջանակում երևանյան միջոցառումների անցկացումը: Հուլիսի 31-ին Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ գյուղի 60 երեխաներ ծրագրի շրջանակում այցելել են Հայաստանի Ազգային պատկերասրահ և մասնակցել պատկերասրահի […]
17:20 31.07.2019
Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հուլիսի 29-ին հանդիպել է Կահիրեի համալսարանի նախագահ Մուհհամադ Օսման Էլ Խոշտիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բուհերի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Կահիրեի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Կահիրեի համալսարանի նախագահը նշել է, որ […]
17:13 31.07.2019
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր 16:00-ի դրությամբ Երևանում և մարզերում դիտվում է 40 և ավելի ջերմաստիճան: Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել հետևյալ պարզ կանոնները. Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր […]
17:10 31.07.2019
Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը Գրիգորյանի անունից սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացել եք, երեկ ինձ մեղադրանք է առաջադրվել, որը ես անհիմն եմ համարում ու չեմ ընդունում։ Ինձ առաջադրված մեղադրանքի ու հետապնդման մասին դեռ կարծում եմ առիթներ կլինեն արտահայտվել։ Այսօր, սակայն, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել շուրջ 100 փաստաբաններին, […]
17:07 31.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով նախապատրաստվել է 18 նյութ, որոնցից 5-ով հարուցվել է քրեական […]
17:01 31.07.2019
Հուլիսի 30-ին` ժամը 22։10-ին, Իրանի քաղաքացի 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ երկու ժամ առաջ մզկիթի մոտ, կարճ ժամանակով իջել է «Մերսեդես» մակնիշի մի տաքսուց՝ սրահում թողնելով պայուսակը, որի մեջ եղել է գումար, ժամացույց և անձնագիրը: Քիչ հետո վերադառնալով՝ նկատել է, որ տաքսին չկա, վարորդը գողացել է պայուսակը: Քրեական հետախույզների ձեռնարկած […]
16:50 31.07.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում»:
16:39 31.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 19:23-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18-ին, Հրազդանի կիրճում վիճաբանության ժամանակ երկու հոգի […]
16:35 31.07.2019
Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի այն զորամասեր, որոնցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական […]
16:24 31.07.2019
«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձգման պատճառների մասին: «Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: […]
15:59 31.07.2019
Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ժամանակի ընթացքում քայքայվում է: Այդ մասին հայտնում է «Ուրֆա նյուզ» լրատվամիջոցը: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ կատարվել են 1881 թվականին Հակոբ Արդվիսյանի կողմից: Ըստ պատմական տեղեկությունների՝ 1895-ին Սբ. Աստվածածին Մայր տաճարում ապաստանել էր շուրջ 3000 հայ, հիմնականում կանայք և երեխաներ: Դեկտեմբերի […]
15:56 31.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին: Հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա, Մնացականյանն այսպես է պատասխանել. «Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն […]
15:43 31.07.2019
Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը դիմել է «Ռոսպատենտին» և խնդրել իր անունով գրանցել «Հասկանալ և ներել» (Понять и простить) բրենդը, գրում է Rusarminfo-ն: Արտոնագիր ստանալով՝ նա իրավունք կունենա բրենդի անվան տակ վարձույթ իրականացնել, արտադրել և վաճառել 3D ակնոցներ, հյութեր, ալկոհոլային խմիչք: Դրանից բացի՝ նա իրավունք կունենա իրականացնել մարքեթինգային և գովազդային քաղաքականություն: Նշվում է, որ Գալուստյանը հայտը […]
15:36 31.07.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը: Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ: