Գովազդատուներին գնալով կրճատում են, բայց պետք է օրենսդրական բազա ունենանք, որ մեդիաներն ունենան անկախ ֆինանսավորում. Դավիթ Խումարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.3 oC

Գովազդատուներին գնալով կրճատում են, բայց պետք է օրենսդրական բազա ունենանք, որ մեդիաներն ունենան անկախ ֆինանսավորում. Դավիթ Խումարյան

15:10 01.08.2019

SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող 15 վերգետնյա հեռարձակողներ ստեղծել են «Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիա»-ն: Նախաձեռնողներից է նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Ասոցիացիայի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են գործունեության ընթացքում:

«Իմպուլս ՍՊԸ»-ի տնօրեն Դավիթ Խումարյանի խոսքերով՝ վերգետնյա հեռարձակողներն ամենավերահսկվող հեռարձակողներն են: Ըստ նրա՝ վերգետնյա հեռարձակողների առաջին կոմպոնենտը ցանցային հեռարձակողներն են, որոնք մեծ հաշվով որևէ օրինական բազայով չեն գործում:

«Այսինքն՝ իրենք իրենց կարող են թույլ տալ ինչ-որ երևույթներ եթերում՝ գովազդ, գովազդի չափ, գովազդի բովանդակություն և այլն, որը մենք մեզ այսօր թույլ տալ չենք կարող, որովհետև մենք օրենքով ենք գործում, հետևաբար, կարծում եմ, որ անհրաժեշտություն կա դաշտը հավասարեցնելու, որ վերգետնյա հեռարձակողները և ցանցային հեռարձակողները հավասար պայմաններում խաղան: Կարծում եմ, որ դա ներքին շուկայում առաջին խնդիրներից է»,- ասաց Խումարյանը:

Բանախոսների առանձնացրած խնդիրներից է նաև օտարերկրյա տարածքներում հայալեզու կոնտենտի անօրեն տարածումը:

«Մենք փող ենք ծախսում մեր եթերի համար, մենք ունենք ավելի շատ հարկեր և տուրքեր, օրենքով սահմանված վճարներ, բայց մեր արտադրանքը շատ դեպքերում հայտնվում է տարբեր երկրներում գործող կաբելային ցանցերի մեջ, հայալեզու հեռարձակվող ալիքների տարածքում, և թե՛ ֆիզիկապես, թե՛ իրավաբանորեն շատ դժվար է պայքարել նման երևույթների դեմ, բայց երբ որ կա ասոցիացիա, այդ հարցերն ավելի հեշտ է կարգավորելը և օրենքի սահմաններում  լուծումների հասնել կարողանալը»,- ընդգծեց «Վերգետնյա հեռարձակողների միության» նախագահ Դավիթ Հակոբյանը:

Իսկ Խումարյանը նկատեց, որ գովազդատուներին գնալով կրճատում են, բայց եթե պատրաստվում ենք ազատ մեդիադաշտ ունենալ, ուրեմն պետք է օրենսդրական բազա ունենանք, որ մեդիաներն ունենան անկախ ֆինանսավորում.

«Այսինքն՝ գովազդ պետք է ինքն ունենա, որ կախված չլինի քաղաքական ուժերից, օլիգարխիկ կապիտալից»,- շեշտեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

21:18 27.06.2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

Կայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...

BACK_TO_TOP