Ի՞նչ ազդեցություն ունեցավ թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ի՞նչ ազդեցություն ունեցավ թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի վրա

15:56 31.07.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա, Մնացականյանն այսպես է պատասխանել.

«Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն էր, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը վերաբերում է միայն Հայաստանին, և այն բացառապես ներքին խնդիր էր: Պարզաբանել, որ այն շատ կարևոր զարգացում էր Հայաստանում՝ հայերի համար՝ ուղղված հանրային կառույցների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ ժողովրդին և տնտեսությանը, ազգային անվտանգության օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների միջոցով կայունության նպատակներին ավելի լավ ծառայելու համար»:

Նրա խոսքերով՝ մեր ժողովրդավարության ամրապնդումը մեր՝ որպես հասարակության էվոլյուցիայի հարց էր այնպես, ինչպես նմանօրինակ հարց է նաև մեր պետության և ազգային անվտանգության օրակարգի ամրապնդումը: Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշորեն է կառուցված՝ ամրապնդելու ազգային անվտանգության ճարտարապետությունը մեր հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ ներգրավվածությամբ:

«Ուստի, մենք արկածախնդիր չենք, որպեսզի վտանգ ստեղծենք՝ նավակը ճոճելով այն աստիճանի, որ խարխլվեին թավշյա հեղափոխության նպատակները և խաթարվի ժողովրդի անվտանգությունը: Մենք այս կամ այն ուղղության չենք հարում: Մենք խիստ հայամետ ենք, և մեր արտաքին քաղաքականությունը նույնպես խիստ հայակենտրոն է: Այս շրջանակներում, ռազմավարական մոտեցման միջոցով, մենք զգուշորեն կառուցել ենք ազգային անվտանգության ճարտարապետությունը, որի կարևորագույն մասն է արտաքին քաղաքականությունը, և որի շրջանակներում մեր գործընկերներից յուրաքանչյուրի հետ ամուր հարաբերություններն իրենց ուրույն տեղն ունեն  մեր ազգային անվտանգությանը յուրովի նպաստելու գործում»,- ասել է նա:

Ջոնաթան Կացը հետաքրքրվել է՝ կա՞ն օրինակներ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ն և Ռուսաստանը հարթել տարաձայնությունները, նվազեցնել լարվածությունը և առաջ տանել իրենց հարաբերությունները ճիշտ ուղղությամբ,  ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը՝ այս ամենին օժանդակելու գործում:

Զոհրաբ Մնացականյանի խոսքերով՝ մենք ունենք Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակ, թե ինչպես են վերջիններս միասին աշխատում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ, երկրներ, որոնք միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարող են ունենալ անհամաձայնություններ, սակայն այս առանձին դեպքում մենք գործ ունենք շատ լավ համակարգված, խստորեն համախմբված համագործակցության հետ, որը շատ լավ աշխատում է իրենց հստակ նպատակի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Եթե ավելի մանրամասն անդրադառնանք Հայաստանի դերակատարությանը, ապա նշեմ, որ  մենք հետաքրքրված ենք հետագա կայունության պահպանման և լարվածության նվազեցման մեջ: Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Երբ կա կայունության կղզի, ինչպիսին Հայաստանն է, դա ձեռնտու է բոլորին: Մենք ցանկանում ենք նպաստել կայունությանը: Մենք կարող ենք նպաստել դրան՝ առճակատումը մերժելու միջոցով՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ շահերը կարող են միավորվել՝ ի նպաստ կայունության: Մենք կարող ենք ներդրում ունենալ այդտեղ:

Հայաստանը իրապես ի ցույց է տվել դժվար մարտահրավերներին արձագանքելու իր կարողությունը. այն է, որ հնարավոր է նույնիսկ այս անհանգիստ ժամանակաշրջանում և առկա մարտահրավերների պայմաններում հարաբերությունները կառուցել կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանի, ԵՄ և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոգով՝ մեկ գործընկերոջ հետ հարաբերությունները երբեք չկառուցելով մյուսի հաշվին»,- հայտարարել է Մնացականյանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդմանը և համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետներին, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ այս կարևոր համաձայնագիրն ամրապնդում է աճող քաղաքական, տնտեսական երկխոսությունը և գործընկերությունը ԵՄ հետ: Նրա խոսքերով՝ ՀԸԳՀ լիարժեք ուժի մեջ մտնելու հարցն ավելի շատ տեխնիկական է, քանի որ այն գործնականում կիրարկվում է, քանի որ արդեն իսկ ունենք համապատասխան մեխանիզմ՝ ժամանակավոր կիրարկում:

«Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը, Եվրոպական խորհրդարանը՝ նույնպես, այժմ անհրաժեշտ է ԵՄ 28 երկրների վավերացումը, և նրանցից յուրաքանչյուրն ունի վավերացման իր սեփական ընթացակարգը: ԵՄ 18 անդամ երկրներ արդեն իսկ վավերացրել են այն: Հետևաբար, ներկայումս դեռ կա 10 երկիր, որ պետք է վավերացնի համաձայնագիրը, և նրանք պատրաստ են վավերացնել այն, քանի որ չկա որևէ քաղաքական խոչընդոտ: Սա պարզապես ներքաղաքական գործընթաց է: Փաստացի, առկա դրույթների 80%-ն արդեն իսկ կիրարկման փուլում է: Մենք համակարգել և համաձայնեցրել ենք կիրարկման ճանապարհային քարտեզը, և կիրարկումն իրականացվում է»,- ասել է նախարարը:

Նա հայտարարել է, որ Եվրոպան հետևողական, շարունակական մասնակիցն է եղել Հայաստանի ինստիտուտների, պետական կառույցների զարգացմանը, տնտեսության զարգացմանը: Ըստ նրա՝ 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից ի վեր, մենք ԵՄ հետ շատ ինտենսիվ, ծավալուն քաղաքական և տնտեսական ներգրավվածության մեջ ենք և որպես այս գործընթացի մի մաս՝ մենք ցանկանում ենք ներգրավվել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսության մեջ, որի վերջնական արդյունքը կլինի համապատասխան համաձայնագրի կնքումը:

«Այսօր մենք ունենք ՀԸԳՀ՝ որպես նոր իրավական հիմք, որի հիմքով շարունակում ենք մեր համագործակցությունը, և ձեռնարկելու այս ուղղությամբ հետագա քայլեր՝ ի նպաստ հայ ժողովրդի: ՀԸԳՀ մի փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ ոլորտների, այն իր մեջ ներառում է քաղաքական, արդարադատության և ազատությունների մասեր, ինչպես նաև լայն ոլորտային հատված: Այն համապարփակ համաձայնագիր է, որը ներառում է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, առևտրի և տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և ԵՄ միջև օրենսդրական դաշտի մոտարկում, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում խթանում: Հետևաբար, ՀԸԳՀ մեզ համար գործիք է՝ առավել բարելավելու մեր նորմատիվ կամ չափորոշիչային կարգավորումները, որոնք պետք է նպաստեն մեր պետության զարգացմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներ

19:09 27.06.2025

ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներ

ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,- նշել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներկայումս Քննչական կոմիտեում ընթանում են քննչական գործողություններ՝ կապված Շիրակի […] ...

8 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ15 ԵԱ

19:01 27.06.2025

8 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչ հաղթանակներ է տարել և դուրս դուրս է եկել 1/4 եզրափակիչ՝ Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Վարդան Սահակյանը (44 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշայիններ Արամ […] ...

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

18:49 27.06.2025

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում հունիսի 26-ի դրությամբ իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում, որը կազմում է թիրախային խմբի 29.1%-ը: ...

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

18:39 27.06.2025

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

18:30 27.06.2025

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

18:24 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...

BACK_TO_TOP