12:47 20.06.2025
Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ):
«Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում ենք ռիսկերը», – հավելել է ՌԴ փոխվարչապետը։
16:50 20.06.2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողիԱրագածոտնի պարեկները հունիսի 18-ին Ապարան քաղաքում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են ներկայացրել 56-ամյա մի տղամարդու, որը մայիսի 15-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր որպես գողություն կատարած և դատաքննությունից խուսափող անձ, խափանման միջոցը՝ կալանք։ ...
16:47 20.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
16:40 20.06.2025
Տնտեսավարողներին կտրամադրվի օժանդակություն՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևովԿառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ըստ հիմնավորման՝ բյուջեով հաստատված Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից ստացվող թիրախային ապրանքների վերամշակման համար ձեռքբերման նպատակով, որպես շրջանառու միջոց, տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ծրագիր 2-ի շրջանակում թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը […] ...
16:25 20.06.2025
Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններԳործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել […] ...
16:18 20.06.2025
Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել Բեռնարդու Սիլվային։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագը ընտրվում էր ակումբի ներկայացուցիչների քվեարկությամբ, բայց Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան որոշել է, որ թիմի նոր ավագը լինելու է պորտուգալացի կիսապաշտպանը։ Փոխարինողներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը։ […] ...
16:11 20.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլինԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...