10:46 22.07.2019
Հայաստանի զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն, և դրա վկայությունն են ՀՀ ՊՆ շարահրապարակում կանգնած տարբեր սերունդների սպաները։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին։ «Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում … Այսօր այս հրապարակում կանգնած են [նաև] ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին […]
10:29 22.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է […]
10:12 22.07.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների, երգչախմբի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին, ինչպես նաև շրջել Հայաստանի տեսարժան վայրերով ու շփվել հայրենակիցների հետ:
09:59 22.07.2019
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: Ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցնում էր ս.թ. հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ […]
09:55 22.07.2019
Հուլիսի 21-ին` ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են բեռնատարը:
09:51 22.07.2019
Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:44 22.07.2019
Հուլիսի 22-ին՝ ժամը 05:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել է «Peugeot Partner» մակնիշի (վարորդ՝ Հ.Գ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:
09:32 22.07.2019
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։ Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող […]
09:20 22.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 12:52-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք: Ըստ ԱԻՆ կայքիի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է […]
09:07 22.07.2019
Հուլիսի 21-ին` ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից:
00:03 22.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, իր օգնական Դավիթ Դանիելյանի հետ այցելել են մի շարք ճամբարներ, ուր ամառային հանգիստն են անցկացնում 8-13 տարեկան երեխաներ: «Նախորդ […]
23:57 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին` ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել՝ 22:03-ին: Իսակովի և Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտակայքում այրվել […]
23:47 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը […]
23:18 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:03 21.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետի աննկարագրելի հերթերին: «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում է ընդամենը […]
22:57 21.07.2019
«Հլը էս խեղճ առնետներն ինչ ծանր պայմաններում են ապրում։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, սա Կողբացի 3 շենքն է, ո՞ւմ «պատշաճ» աշխատանքի հետևանքն է»,- ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Գեդեոնյանը հուլիսի 6-ին այսպիսի գրառում էր արել։ https://www.facebook.com/photo.php?fbid=3447590271933599&set=a.200869993272326&type=3&theater Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել էր՝ խնդիրը փոխանցել ենք պատասխանատուներին։ Սակայն երեկ՝ հուլիսի 20-ին, օգտատերը մեկնաբանել է․ «Ընդամենը 1 շաբաթ անց, էլի նույն վիճակն […]
22:42 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու […]
21:19 21.07.2019
Ամռանը Հայաստանում մրգերի և բանջարեղենների «բում է»: Սննդաբանները նշում են, որ ցանկալի է ուտել սեզոնային միրգ և բանջարեղեն: Թարմ կանաչի Սննդաբանները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ թարմ կանաչի օգտագործել: Կանաչեղենը կարելի է ավելացնել աղցաններում, տաք ապուրներում և պարզապես ուտել այն: Կանաչին խորհուրդ է տրվում և հաճախ ավելացվում է մսի խճողակի մեջ, քանի որ այն օգնում […]
20:35 21.07.2019
Գավառ քաղաքում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. նրան արագ հասցրել են «Գավառ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ աղջկան առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, երբ վիճակը բավարար է եղել, տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ սուր թունավորումների բաժանմունք։ «Առաջին օգնությունը մեզ մոտ է ցուցաբերվել, ամեն ինչ արվել է և մի քանի […]
20:19 21.07.2019
2019թ. հուլիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս […]
19:35 21.07.2019
Ուկրաինայի ընտրատեղամասերից մեկում կաթսան ծառայել է որպես չհրկիզվող պահարան։ «Կնքված» կաթսայով չհրկիզվող պահարանի բացակայության հարցը լուծել է ոստիկանության կին ներկայացուցիչը, ով անձամբ է այն բերել ընտրատեղամաս։ Դեպքը տեղի է ունեցել Կիրովոգրադի մարզի ընտրատեղամասերից մեկում։ Լուսանկարը սոցցանցերում տարածել է օգտատերերից մեկը՝ նշելով, որ ծառայողական դիրքի չարաշահմամբ՝ փորձ է արվում խոչընդոտելու ընտրությունների անցկացմանը։
18:55 21.07.2019
Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Պետությունը աջակցելու է քաղաքացուն ստեղծել կայուն եկամուտ ուղղակի ֆինանսական աջակցության փոխարեն»,–նշել է նա։ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2567316516716125
18:43 21.07.2019
Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ վառեց, որից հետո այցելեց Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Գլխավոր հանձնակատարը ծանոթացավ նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը: Այնուհետև […]
18:19 21.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վաղ առավոտից, շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։ Ավելի վաղ բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր էկոլոգիական աղետի մասին՝ […]
17:25 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
17:13 21.07.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հնգօրյա հագեցած այցի շրջանակներում հանդիպել է Մոսկվայի և ՌԴ մի շարք այլ քաղաքների հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հանդիսությունների սրահում: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակլից։ «Ի սկզբանե, Գլխավոր հանձնակատարը պատրաստակամություն էր հայտնել պարտադիր հանդիպել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների հետ, լսել նրանց ու քննարկել […]
16:55 21.07.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Տավուշի մարզում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին։ «Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ […]
16:40 21.07.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 2 օրերին ջերմաստիճանը կլինի 40 աստիճանից բարձր։ […]
16:02 21.07.2019
Հուլիսի 21-ին Արմավիրի ոստիկաններին է ներկայացել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 59-ամյա բնակիչ Հ. Խ-ն և կամավոր ներկայացրել 1 հատ նռնականետ՝ 4 վառոդային լիցքով, 1 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ՝ 2 պահունակով, 2 հատ ծխահան, 4 հատ Ֆ1 ձեռքի նռնակներ՝ պայթուցիչով, 1 հատ ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ, 7.6 մմ տրամաչափի 293 հատ և 5.45 մմ տրամաչափի 257 […]
15:56 21.07.2019
Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ […]