TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

16:44 20.07.2019

Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։    

̰
Երևի շատ քիչ մարդ կգտնվի, ում նկարն էսօր Google-ով չես կարող գտնել. Սամվել Մարտիրոսյան

16:38 20.07.2019

«Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ռուսներն են այդ ծրագրի հետևում կանգնած: Հավաստիացնում եմ ձեզ, որ FaceApp-ը շատ ավելի անվտանգ է, քան Facebook-ը»,- ծերացնող և երիտասարդացնող ծրագրի մասին ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այս պահին Հայաստանում FaceApp ծրագիրը ներբեռնումներով առաջին տեղում է: Նույն վիճակագրությունը միայն Հայաստանին չի վերաբերում, շատ երկրներում […]

̰
Հայաստանը պետք է վերգտնի արդյունաբերող երկրի իր երբեմնի փառքը. Նիկոլ Փաշինյան

16:30 20.07.2019

«Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում մենք ականատես եղանք արդյունաբերական ջախջախված, փլուզված, ժանգոտած հզորությունների»,- հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր իսկ գնահատմամբ «պատկերավոր» նկարագրելով՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վերածվել են առևտրային տարածքների, տոնավաճառների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում […]

̰
Ամեն օր Երևանի կենդանաբանական այգում կարող եք ականատեսը դառնալ կենդանիների ցուցադրական կերակրումների

16:20 20.07.2019

Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացիներն ամեն օր Երևանի կենդանաբանական այգում կարող եք ականատեսը դառնալ կենդանիների ցուցադրական կերակրումների. «Սիրելի՛ այցելուներ, սիրով տեղեկացնում ենք, որ ամեն օր Երևանի կենդանաբանական այգում կարող եք ականատեսը դառնալ կենդանիների ցուցադրական կերակրումների: Նրանցից յուրաքանչյուրի համար պատրաստվում են անհատական զբաղվածություններ, որոնք հետաքրքրաշարժ են ոչ միայն կենդանիների, այլև ձեզ համար: Ստորև […]

̰
Փաշինյանը կարևորեց հողային ռեֆորմի անցկացումը

16:03 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ կարևորեց մեր երկրում հողային ռեֆորմի անցկացումը: «Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ աշխատուժի 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, ՀՆԱ 14 տոկոսը գյուղատնտեսական արտադրանքն է: Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթ է, և սա մենք պետք է չհանդուրժենք»,- ասաց նա: […]

̰
ԱՄՆ-ում բնակվող փոքրիկը Հայաստանում 3 հիմնական խնդիր է տեսնում. Արսեն Թորոսյան

16:02 20.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ-ից եկած երեխաների հետ: «ԱՄՆ-ում բնակվող 6-ամյա Մայքլ Միխանին Հայաստանում 3 հիմնական խնդիր է տեսնում։ 1. Անտուն կենդանիներ 2. Շատ ծխող մարդիկ 3. Կեղտոտ փողոցներ Կարծում եմ բոլոր երեքն էլ լուծելի խնդիրներ են»,-գրել է նախարարը:

̰
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում կայացել է Հապալասի փառատոնը

16:00 20.07.2019

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ մարզի Մարգահովիտ համայնքում կայացել է Հապալասի փառատոնը: «ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տնկել է հապալասի առաջին թուփը, ես ջրեցի: Հուսանք՝ կկպնի թուփն ու բերք կտա)»,- գրել է Լոռու մարզպետի օգնական Գայանե Սարգսյանը: Փառատոների անցկացումը կարևոր նշանակություն ունի մարզի զբոսաշրջային, գյուղատնտեսական ու մարդկային ողջ ներուժը ներկայացնելու առումով: Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցել […]

̰
Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի. Ի՞նչ նվիրեցին վարչապետին Գյումրիում

15:55 20.07.2019

Կոշկի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվեր էր պատրաստել: Վարչապետը նշեց, որ նվերն ընդունում է այն նպատակով, որ տեղական արտադրանքը խրախուսվի: «Կկրեմ: Բացի փողկապից, այս պահին ինչ կա իմ հագին, հայկական արտադրության է: Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի»,-ասաց վարչապետը:

̰
Գորիի վթարից տուժած աղջկա ծննդյան օրն է

15:47 20.07.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա ծննդյան օրն է: Նա դարձավ 17 տարեկան: Նրան բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունն այսօր նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել նրան: Իսկ ամենամեծ նվերն […]

̰
ՄԻՊ-ն ամփոփել է Իջևանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները. մանրամասն հաղորդում

15:39 20.07.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից, որը հիմնականում հանգում է հետևյալին. 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու […]

̰
Էջմիածնում տղամարդը դարձել է բռնության զոհ. ընկերուհին ծեծել է նրան

15:35 20.07.2019

«Sputnik Արմենիայի» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկում մի կին ծեծել է իր ընկերոջը՝ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին։ Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։ Վերջինս փորձել է տղամարդկային պատիվը պահել, բայց ծեծի է ենթարկվել։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։ […]

̰
Պետական գնումները պետք է պլանավորել ոչ թե 1, այլ 10 տարվա կտրվածքով. Փաշինյան

15:33 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ առանձնացրեց կարևոր ուղղություն՝ միտված Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը և արտադրական ներդրումների ներգրավմանը: «Մենք եկել ենք կարևոր եզրակացության, որ կառավարությունը պետք է փորձի հանդես գալ տեղական արտադրանքի և արդյունաբերության հիմնական սպառողի դերում, բայց այս խնդիրը մշակելիս, քննարկելիս բախվում ենք մի մեծ խնդրի. […]

̰
Արմեն Սարգսյանը Ստեփանավանում հարգանքի տուրք է մատուցել Սոս Սարգսյանի հիշատակին

15:30 20.07.2019

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգուպարով։ Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել […]

̰
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է 5 տոննա դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը

15:25 20.07.2019

Հուլիսի 20-ին՝ ժամը 12:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» […]

̰ ̰
Գայթակղիչ է, բայց չեմ ուտելու. Վարչապետը համտեսեց ամենադիետիկ թխվածքը

15:15 20.07.2019

Շիրակի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարարների տաղավարներով: Ֆրանսիական թխվածքներ ներկայացնող տաղավարներից մեկում Փաշինյանին առաջարկել են համտեսել իրենց արտադրանքը: Ի պատասխան՝ վարչապետն ասել է. «Շատ տպավորիչ է, գայթակղիչ է, բայց չեմ ուտելու, որովհետև …լավ, ամենադիետիկը տվեք»:

̰
Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գորգիսյանի

15:05 20.07.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: «Արմոս» ՍՊԸ-ն պատգամավորից պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առայժմ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել չի պատրաստվում: «Ես ունեմ քաղաքացիների […]

̰
Գողություն անողի ապրուստի փողն էլ իր գողությունն է․ Փաշինյանը հակադարձեց անտառագողերին

14:58 20.07.2019

Կառավարությունը մտադիր չէ որևէ ապօրինի կոմպրոմիսի գնալ։ Իջևանում տեղի ունեցած դեպքերին անդրադառնալիս այս մասին ևս մեկ անգամ վարչապետ Փաշինյանը շեշտեց Շիրակի համաժողովի ընթացքում։ Փաշինյանն ասաց, որ զարմացած է այն բանից, որ երբեմն մարդիկ տարակուսանք են հայտնում, թե ինչու այդ ծավալով պետք է լինի անտառագողերի դեմ պայքարը։ Վարչապետը հակադարձեց արդեն տարածված խոսքերին, թե անտառագողերը դրանով հացի […]

̰
Տաքսու վարորդները կազատվեն նաև ամսական վճարումներից․ Փաշինյան

14:45 20.07.2019

Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շիրակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ խոսքը նաև ամսական վճարումների մասին է։ «Սա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են», – […]

̰
Ադրբեջանն Արցախի դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց

14:36 20.07.2019

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն […]

̰
Հայ սպառողը գնումներ կատարելիս պետք է նախընտրի հայկական արտադրանքը. Նիկոլ Փաշինյան

14:35 20.07.2019

Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ ՀՀ քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրականացնելիս նախընտրությունը տան տեղական արտադրողին: Այս մասին հուլիսի 20-ին՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ կարող է թվալ, թե մեր շուկան շատ փոքր է այսպիսի քաղաքականություն վարելու համար, բայց ցավով պետք […]

̰
Այսօր ևս հայկական հագուստով եմ, բացառությամբ՝ փողկապի ու ժամացույցի. Փաշինյան

14:29 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ելույթ ունենալով, խոսելով տեղական արտադրողին աջակցելու, խրախուսելու կարևորության մասին, նշեց. «Ես ուրախ եմ և հպարտ ևս մեկ անգամ հայտարարել, որ այսօր ևս ձեր առաջ ելույթ եմ ունենում բացառապես հայկական արտադրության հագուստով: Ինչպես միշտ, բացառությունը փողկապն է և ժամացույցը»:

̰
Այսօր Տորթի միջազգային օրն է

14:25 20.07.2019

Հուլիսի 20-ը բոլորի կողմից սիրելի Տորթի միջազգային օրն է: Տոնը նշվում է 2011 թ-ից: Տոնի նախաձեռնողը «Սիրո Թագավորության միլանյան ակումբն» է եղել՝ ընկերների միություն, որի անդամները երաժիշտներ են, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Տարեցտարի այս օրը հավաքվելու և տորթով թեյ խմելու ավանդույթը սկսեց տարածում ստանալ նաև այլ երկրներում: Ամեն տարի այդ տոնն ունենում է […]

̰
Իրանի հետախուզվող քաղաքացին բերման ենթարկվեց Բագրատաշենից

14:20 20.07.2019

«Նելեգալ 2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, հուլիսի 19-ին՝ ժամը 18.05-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա իրանցի մի տղամարդ, որը հունվարի 4-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 211 հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Նիկոլա Ազնավուրը միացավ #AraratChallenge-ին

14:12 20.07.2019

Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, միացել է #AraratChallenge նախաձեռնությանը: Հիշեցնենք, երեկ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը:

̰
Շաբաթ օրերին անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն

13:45 20.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ՝ առավոտյան 10.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջման ժամերը՝ 13.00-14.00։          

̰
Բելգիայում տեղի է ունեցել Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը

13:31 20.07.2019

Հուլիսի 19-ին Բելգիայում տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի հուղարկավորությունը: Այս մասին տեղեկացնում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից: ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է հուլիսի 17-ին՝ 67 տարեկանում:

̰
Անցնելու ենք կոշտ մեթոդների. քաղաքապետարանը՝ շինաղբի ապօրինի թափման մասին

13:26 20.07.2019

«Անցնելու ենք կոշտ մեթոդների». Քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ ուժեղացնում է հսկողությունն ապօրինի շինաղբավայրերի մոտ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում: «Բացի Նուբարաշենի աղբավայրից, ուրիշ ոչ մի տեղ չի լինելու աղբ: Մենք ձեզ զգուշացնում ենք»,- քաղաքացու հետ զրույցում խիստ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: https://www.facebook.com/Yerevanofficial/videos/504696503618247/  

̰
Փաշինյանը դարբնի հետ փորձել է կռել շիկացած երկաթը

13:19 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ այդ, նա շփվել է գործարարների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու դարբնի հետ փորձել կռել շիկացած երկաթը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարարների հետ շփման ժամանակ Փաշինյանը նշել էր, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին իր […]

̰
Մայրաքաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է

13:14 20.07.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 5-րդ հարկի մուտքի պատշգամբում այրվել է շինարարական աղբ (մոտ 1 խմ), […]

̰
BACK_TO_TOP