TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան

15:28 21.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական նվաճման մասին։ «Կրկին մեդալ ունենք ?Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի […]

̰
Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել

15:10 21.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տուժաներ չկան։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։ Ս. Սաֆարյանը […]

̰
Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

14:55 21.07.2019

Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում: Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` ասաց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը: Իր հերթին ողջունելով ներկաներին` […]

̰
Չքնաղ գետում ձկների սատկելու ահազանգի հիման վրա կատարվել է ջրի նմուշառում

14:46 21.07.2019

Համացանցում տարածված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում հայտնաբերված սատկած ձկների ահազանգի հետքերով, ս.թ. հուլիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում: Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից: […]

̰
Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ

14:05 21.07.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում 3 խնդրանք է հնչեցրել՝ ուղղված տավուշցիներին և Վարդավառը նշելու համար հայրենի բնակավայր վերադարձողներին։ «Առաջին խնդրանքս է, որ վայելեք իրար, լավ ժամանակ անցկացնեք, երկրորդը` ուշադիր լինեք հրդեհների նկատմամբ, քանի որ մեր անտառները կարող են վտանգվել դրանից, և երրորդը՝ ամենավերջում աղբից մաքրեք Ձեր շրջակա միջավայրը: Մենք և բնությունը շնորհակալ կլինենք […]

̰
ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները

13:15 21.07.2019

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը նոր օրինագիծ է ներկայացրել թվային ֆինանսական ակտիվների վերաբերյալ: Oրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թվային ֆինանսական ակտիվների ստեղծման (մայնինգ), պահպանման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Օրենքի իմաստով թվային ֆինանսական ակտիվի ստեղծում է համարվում կրիպտոակտիվի մայնինգը: Նախագծի համաձայն՝ կրիպտոակտիվների ստեղծմամբ և  պահպանմամբ իրավասու են զբաղվելու իրավաբանական […]

̰
Հուլիսի 20-21-ը փրկարարները 8 օձ են բռնել

12:30 21.07.2019

Հուլիսի 20-21-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի մարզի Վարդաշեն գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Ագարակաձոր գյուղում, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 սահնօձ, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին

11:52 21.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը և շահագրգիռ է խորացնել և ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ «2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ […]

̰
Հրդեհ Հրազդանի կիրճում

10:43 21.07.2019

Հուլիսի 20-ին՝ ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 18:01-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ […]

̰
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայողի դի է գտնվել

10:32 21.07.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 66.36 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:24 21.07.2019

Հուլիսի 20-21-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝ 4 հա, 2000 քմ, 1000 քմ, 500 քմ, 300 քմ, 1000 քմ, 1000 քմ, 6 հա, 700 քմ, 1000 քմ, 800 քմ, 1500 քմ, 5 հա, 1500 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Բելգիայի Ազգային տոնի կապակցությամբ

09:29 21.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության: […]

̰
Լևոն Արոնյանը մանկության լուսանկար է հրապարակել

09:14 21.07.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լուսանկար է հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «28 տարի առաջ»․ այսպես է Արոնյանը մակագրել լուսանկարը։   https://www.facebook.com/LevAronian/posts/10156920207593110

̰
Տավուշի մարզում ՌԴ 24-ամյա քաղաքացին Kia-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը. կան վիրավորներ

00:05 21.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անդրեյ Կ.-ն, իր վարած Kia մակնիշի В 035 ТМ 123 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 14-ամյա Վ.Կ.-ն և 58-ամյա Ս.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 4 տուժած

23:22 20.07.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 1:30-ի սահմաններում Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի […]

̰
Էրիկ Գրիգորյանը լողացել է Սևանում

23:17 20.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է լողում Սևանում և կից գրել է․ «Սևանը 20.07.2019»։ Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել էր Սևանա լճի վիճակի մասին, որից հետո լրագրողներին վստահեցրել էր, որ շաբաթ օրը ինքն անձամբ կլողա Սևանում։

̰
1 ամսվա ընթացքում հնարավոր է որոշում կայացվի Գյումրու տնակաբնակ ընտանիքների բնակապահովման մասին․ Վահագն Վերմիշյան

23:03 20.07.2019

Շիրակի բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրիում էր նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ SHANTNEWS-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե աղետի գոտու տնակների հաշվառմամբ զբաղվող աշխատանքային խումբն առաջարկությունների ինչ փաթեթ է ներկայացրել կառավարություն, ու երբ է այդ տնակների բնակիչների բնակապահովման մասին որոշում կայացվելու։ Վահագն Վերմիշյանի խոսքերով՝ առաջարկությունների փաթեթը կառավարությունում քննարկման փուլում է։ Աշխատանքային խումբը տնակների […]

̰
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

22:54 20.07.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ. «Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով: Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը: Ողջունելով քաղաքացիների […]

̰
Ազգային ժողովի այգում շախմատային փառատոն է անցկացվել

22:36 20.07.2019

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը  մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120  շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից: Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ […]

̰
Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննան և 28-ամյա Գագիկը տեղափոխվել են հիվանդասենյակ

21:27 20.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գևորգ Սիմոնյանը: «Գագիկը մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել հիվանդասենյակ, Ռուզաննան մոտ 2 օր է, ինչ տեղափոխվել […]

̰
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ

21:01 20.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա […]

̰
Ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել 

19:52 20.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ  ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանհագահարել է […]

̰
 Տ.Արամ արք. Աթէշեան Հայաստան կայցելէ

19:25 20.07.2019

Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական  ժողովի ատենապետ Տ. Արամ  արք. Աթէշեան  Հայաստան կայցելէ։ Այս մասին լուրը կը հաղորդէ   Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը նշէ,  որ   Աթէշեան     մէկ  շաբաթով  Հայաստան  պիտի  մնայ, որմէ ետք ալ պիտի վերադառնայ  Պոլիս։ Յիշեցնենք, որ Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական փակ ժողովի աւարտին Աթէշեան տեղի տուած էր Սահակ եպս. Մաշալեանի  դիմաց, որ Տեղապահ  ընտրուած էր […]

̰
Հովտաշենում արագիլների անկման կապակցությամբ իրականացվում են Հրազդան գետի և Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ

19:12 20.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող […]

̰
Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ

19:00 20.07.2019

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների հետ հանդիպմամբ: Ողջունելով Զարեհ Սինանյանին՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու հիմնական նպատակները: Գլխավոր հանձնակատարը կարևորեց կազմակերպված միջոցառման ձևաչափը և իր խոսքն ավարտեց չինական հայտնի ասացվածքով. «Ուզում ես անցնել երկար ճանապարհ` արա առաջին քայլդ»: […]

̰
Թող ձեր տղան գնա, աշխատի. վարչապետը՝ բազմազավակ գյումրեցի կնոջը

18:38 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին են մոտեցել Գյումրու բնակիչները՝ տարբեր խնդրանքներով: Նրանցից մեկը բազմազավակ մայր ներկայացած կինն էր, կառավարությունից աջակցություն էր խնդրում: Կինն ասաց, որ ավագ որդին պատրաստվում է գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Վարչապետի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չի աշխատում, կինը պատասխանեց, որ այստեղ աշխատանք չկա: «Հասուն տղա է, պետք է աշխատի, […]

̰
Գյումրիում վարչապետին հայկական արտադրության ջինսե տաբատ են նվիրել

18:16 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ ջինսեր արտադրող ընկերության ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջինսե տաբատ է նվիրել։ Վարչապետը խոստացել է փորձել: Փաշինյանը նաև շեշտել է, որ ինքը փորձում է օգտվել հիմնականում հայկական արտադրության հագուստից։

̰
Ոստիկանները գրպանահատի են ձերբակալել

18:13 20.07.2019

Հուլիսի 19-ին` ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Նույն օրը`ժամը 20.10-ին, մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 19.45-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսներից մեկում պայուսակից գողացել են դրամապանակը, որի […]

̰
Կարո՞ղ ենք սելֆի անել կամ Ձեր էջով մեր էջը տարածել. խնդրանք Փաշինյանին

18:04 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ տաղավարներից մեկում ներկայացրին «զգացմունքների առաքման» ծառայություն: Ինչպես նշեցին ծառայության հիմնադիրները՝ իրենք ներկայացնում են Գյումրու բրենդները: Վերջիններս կառավարության ղեկավարին դիմեցին՝ նշելով, որ իրենք ճանաչելիության խնդիր ունեն: «Մենք ուզում ենք խորամանկ մի քայլի դիմել: Կարո՞ղ ենք Ձեր էջով մեր էջը տարածել կամ միասին սելֆի տեղադրենք»,- […]

̰
Քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին վերաբերող հարցեր

17:00 20.07.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը, որին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին […]

̰
BACK_TO_TOP