TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ-ն ունի 6,8 տոկոս անտառածածկույթ

15:47 19.07.2019

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը SHANTNEWS-ի եթերում խոսել է անտառների խնդրի մասին: «Վերջին 30 տարվա ընթացքում մենք կորցրել ենք մեր անտառային ֆոնդի մեծ մասը: 1993-ի գույքագրման տվյալների ժամանակ ասվել է, որ 11,2 տոկոս անտառածածկ տարածք կա, սակայն դրանից հետո դուք գիտեք, որ ամբողջ գյուղական բնակչությունը նստած է անտառի վրա»: Նրա խոսքերով՝ մեծ […]

̰
Ավարտվել են Սևան-Թերակղզի ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

15:36 19.07.2019

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և […]

̰
Փաստաբանները պնդում են, որ ռուս զինվորականին սպանողը Սերգեյ Խոջայանը չէ

15:35 19.07.2019

«Հայրապետյան երկու եղբայրները՝ Հրանտը և Համլետը, Խոջայան Սերգեյը, Սահակյան Սահակը, Մարկոսյանը, Ստեփանյանը, Աղայանը, Հայրապետյանը, Հակոբյանը, Մանուկյանը և Եղիազարյանը: Բոլորը գտնվում են կալանքի տակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում մեղադրվող կողմի փաստաբան Կարեն Ներսիսյանը: Հիշեցնենք, որ 24-ամյա նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինը սպանվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի […]

̰
Հանդիպում ԲԴԽ անդամների և խուզարկության ենթարկված դատավոր Դավիթ Գրիգորյանի միջև

15:27 19.07.2019

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունենալու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որի աշխատասենյակն օրեր առաջ խուզարկվել էր, համակարգիչը՝ առգրավվել: Հանդիպման մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: «Քննարկել ենք, թե ինչ ընթացակարգեր են տեղի ունեցել, արդյո՞ք խախտումներ կան դատավորի գործունեության հետ կապված, անկախության հետ կապված, թե՞ ոչ: Մեզ […]

̰
Դաժան սպանդ Էջմիածնում․ սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (16+)

15:14 19.07.2019

Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը: Օրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր, հայտնում է Econews.am-ը։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, […]

̰
Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

15:09 19.07.2019

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից: «Հուլիսի 19-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

15:07 19.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն […]

̰
Հրդեհ Նորագյուղ թաղամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

14:57 19.07.2019

Այսօր՝ ժամը 11:09-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Վերականգնողական կենտրոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]

̰
Զգո՛ւյշ եղեք. գազօջախին ծխացող կերակուրը՝ քաղաքացու հոսպիտալացման պատճառ

14:46 19.07.2019

Հուլիսի 19-ին` ժամը 11:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազօջախին ծխացել է կերակուր: Բնակիչ Գ. Ս.-ի (ծնված 1960 թ.) ինքնազգացողությունը վատացել է (հավանաբար […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի

14:43 19.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպել է Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:

̰
Նոր մանրամասներ Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

14:35 19.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 19-ին` ժամը 07:50-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ. Հ.-ն (ծնված 1945 թ.) տեղում մահացել է:

̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

14:28 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել այսօրվա նիստին, պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը։ Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։ […]

̰
Պետգույքի կոմիտեն քննարկման է ներկայացրել Երևանի երկաթուղու պոլիկլինիկան լուծարելու նախագիծը

14:27 19.07.2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության որոշմամբ վերապահված է […]

̰
Անասնագոմի հարակից դռան բռնակին պայթուցիկ սարք է ամրացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

14:16 19.07.2019

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Սիսիանում տեղի ունեցած պայթյունի պատճառների ու հետևանքների մասին: «2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից […]

̰
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ որոշման դեմ բողոքը

14:14 19.07.2019

Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը։ Անցած տարվա հուլիսի 30-ին՝ Ռ. Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք էր դրվել նրա գույքի և բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]

̰
Փաշինյանը ճաշում է ՊՆ ուսումնական զորամասում

14:13 19.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, շրջում է ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում: Նա շրջայցի ժամանակ այցելեց ճաշարան, օգտվեց զորամասի ծառայողների համար նախատեսված ճաշացանկից: Մանրամասները՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

̰
Հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարարի հետ. Հակոբ Արշակյան

13:49 19.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Իրան կատարած այցից, կից հետևյալ գրառումն արել. «Աշխատանքային նախաճաշի ֆորմատով երկկողմ հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարար Ջահրոմիի հետ։ Մանրամասներն՝ ավելի ուշ։ Վերադառնում ենք Երևան»:

̰
Նիկոլ Փաշինյանի «լայվը» ՀՀ ՊՆ ուսումնական զորամասից

13:48 19.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարության ուսումնական զորամասերից մեկը։ Վարչապետը կուրսանտների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայոց բանակը տարածաշրջանում ոչ միայն պետք է լինի ամենամարտունակը, այլ նաև ամենաինտելեկտուալը։ Նա խորհուրդ է տվել զինվորներին արդյունավետ օգտագործել ծառայության տարիները, քանի որ ստացած գիտելիքները օգտակար կարող են լինել ամբողջ կյանքի ընթացքում։

̰
Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ

13:45 19.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: «Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,- գրել է նա։ Նրա խոսքերով՝ իրավապահները զբաղվում են, նախնական տվյալներով՝ անասնագոմի դռանը պայթուցիկ է կապած եղել: https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2336153069798701

̰
Գլեդիս Բերեջիկլյանը հուսով է` Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը

13:42 19.07.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ: – Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր […]

̰
Շահարկումներն անթույլատրելի են. դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին

13:25 19.07.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելու նպատակների ու իրավաչափության և այլնի մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ: «Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի […]

̰
Վահագն Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ. դատարանը որոշումը հրապարակեց

13:05 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքների վերաբերյալ որոշումը: Դատարանը երկու բողոքն էլ մերժեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատարանը, փաստորեն, ուժի մեջ […]

̰
«Մոսկվա-Երևան» չվերթի մանրամասները

12:57 19.07.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մանրամասներ է ներկայացրել «Մոսկվա-Երևան» չվերթից: «Տեղեկացնում ենք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Օդանավի թռիչքը ընդատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 […]

̰
Իջևանն այսօր. ի՞նչ իրավիճակ է քաղաքում

12:49 19.07.2019

Իջևան քաղաքում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: Որևէ փակ ճանապարհ չկա: Չնայած հանգստությանը, ոստիկանները դեռ շարունակում են ծառայություն իրականացնել քաղաքում: Քաղաքի տարբեր հատվածներում դեռ կան ոստիկանական ուժերի կուտակումներ:

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին

12:41 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում վճիռը հրապարակվեց: Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին: Նշենք, որ Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Նախապես ԲԴԽ անդամները քննարկում էին նիստը հետաձգելու հարցը, քանի որ երկու դատավորներից մեկը երկրում չէ (Ստեփան Միքայելյան), […]

̰
Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

12:40 19.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի իրականացմանն […]

̰
«Շանթի» անդրադարձից հետո Գյումրիում կենդանիների բացօթյա գերեզմանոցի խնդիրը դարձավ հանրային քննարկման թեմա

12:15 19.07.2019

Մսի կոմբինատի տարածքում հայտնաբերված բաց անասնագերեզմանոցի խնդիրը մեր լուսաբանումից հետո դարձել է քննարկման ակտուալ թեմա: «Շանթի» անդրադարձին արձագանքեցին կենսաբաններն ու բնապահպանները, որոնք փաստեցին, որ բաց երկնքի տակ գտնվող ոսկորները լուրջ վտանգ են շրջակա միջավայրի համար և կարող են վիրուսների տարածման պատճառ  դառնալ: «Մենք էլ էինք ապշած, զարմացած, երբեք չէինք մտածում, որ նման բան կարող է […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. ԲԴԽ-ն վճիռը կհրապարակի ժամը 12:30-ին

11:48 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 19-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շարունակվեց Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան: ԲԴԽ անդամները քննարկում էին, որ նիստը հետաձգվի, քանի որ երկու դատավորներից մեկը […]

̰
Իջևանի դեպքերից հետո մի շարք հանրային դեմքեր ստորագրահավաք են նախաձեռնել

11:36 19.07.2019

Լրագրող Գագիկ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Իջևանի դեպքերին. «Սա էլ մեր արձագանքը՝ Իջևանում տեղի ունեցածի վերաբերյալ։ Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։ Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ. «Քննարկելով Իջևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած […]

̰
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան

11:18 19.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի: «Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր […]

̰
BACK_TO_TOP