17:18 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է այն մասին, թե ինչ է արվել վերջին մեկ տարում՝ անտառտնտեսություններում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: «Սյունիքի անտառտնտեսություններում, հիմնականում, անտառահատումներ չկան: Էականորեն նվազել են: Հյուսիսում՝ Տավուշում և Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկն Իջևանի անտառտնտեսությունն էր, որտեղ մենք մոտ 10 օր առաջ կադրային փոփոխություն […]
17:07 18.07.2019
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի առջև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերին: «Անընդունելի է ցանկացած իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է: 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն […]
16:50 18.07.2019
Տավուշի մարզում լարվածություն չկա: Այս մասին վստահեցրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում: «Այն ֆոնը, որ առկա է այսօր Իջևանում և Իջևանի շուրջ, դա շատ փոքր խմբի ակցիա է, այդ խումբը ոչ միայն իր քանակով, այլև իր որակով չի ներկայացնում Տավուշի մարզը: Մեր բնակիչների համընդհանուր, միասնական և շատ հաստատակամ աջակցությունը մենք վայելում […]
16:42 18.07.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում պատմել է, թե ինչ համաձայնության են եկել ցուցարարների հետ: «Առաջին պահից մինչև վերջ մենք պնդում էինք, որ անօրինականություն թույլ չենք տալու: Առաջին պահից մինչև վերջին պահը նրանք պնդում էին, որ, ոչ, պետք է հանեք Դիլիջանի վերջնամասում գտնվող անցակետը: Մենք անընդհատ պնդում էինք, որ, ոչ, չենք հանելու, դուք […]
16:38 18.07.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, […]
16:22 18.07.2019
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: «Սույն թվականի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի […]
16:20 18.07.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում հայտարարել է, որ Տավուշի մարզում կա 200 աշխատատեղ, որոնք պատրաստ են առաջարկել այն մարդկանց, ովքեր տնտեսական խնդիրներ ունեն: «Այն մարդիկ, որոնք ընտանիք են պահում, դեռևս 3 օր առաջ հայտարարել ենք, որ մենք ունենք շուրջ 200 աշխատատեղ մեր մարզի տարածքում, և պատրաստ ենք նրանց առաջարկել: Ընդ որում՝ դրանք […]
16:07 18.07.2019
Այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու […]
16:03 18.07.2019
Հուլիսի 18-ին` ժամը 13։01-ին, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 14-ին` ժամը 05:00-ի սահմաններում, Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:
15:54 18.07.2019
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը, որում պահանջվում էր անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել է նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Կոտայքի մարզպետի առաջարկությամբ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ հայցադիմումից և դրան […]
15:51 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում: Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և […]
15:49 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել է Սևանա լճի վիճակի մասին: Գրիգորյանին հիշեցրին՝ մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս Սևանում լողալ: «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս»,- հարցրին նախարարին: «Ուզում եմ հստակեցնել մի բան, ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ շաբաթ, նախարարը […]
15:45 18.07.2019
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ […]
15:39 18.07.2019
Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական: Այս մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
15:28 18.07.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Տավուշի մարզպետարանի մոտից բերման ենթարկում 2 քաղաքացու: Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցել էին Իջևանում կազմակերպված ցույցին: «Նստած էինք, եկան 2-ին տարան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
15:18 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քննադատությանը, թե ոստիկանությունը «թուլացել է»: Նա արձագանքեց, որ ոստիկանությունն աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ և ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով: «Ոստիկանությունը կարող է ուժ կիրառել և, բնականաբար, կարող է տպավորություն ստեղծվել, թե դա ոստիկանության թուլությունն է, ինչի հետ ես համաձայն չեմ: […]
15:15 18.07.2019
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Մարո և Սյուզաննա Դիասամիձեները հայտնաբերվել են Երազգավորս գյուղում: Մ. Դիասամիձեն և Ս. Դիասամիձեն հանձնվել են ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներին:
15:03 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում խոսելով Իջևանում երեկ տեղի ունեցած ակցիայի ու բախումների մասին, նշեց, որ ապօրինի ծառահատման կանխման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել: Նրա խոսքերով՝ այն, ինչ եղել է մինչև իրավիճակի փոփոխությունը, առանձին քննարկման խնդիր է: «Բնականաբար, բացասական և կոռուպցիոն երևույթները եղել են: Լոռու, Տավուշի և մեր անտառների տարածքներում […]
14:48 18.07.2019
Հսկիչ-դրամարկղային մեքենաների բավարար քանակ չլինելու հանգամանքով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ների շուկայի ազատականացման նպատակով՝ 2018թ. ձեռնամուխ է […]
14:29 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իջևանում երեկ տեղի ունեցած դեպքերին: Նա ասաց, որ օպերատիվ գործողություններ են իրականացնում, ուսումնասիրում բոլոր ուղղությունները, նաև օրինախախտումները՝ կատարված այն անձանց կողմից, որոնց պետք է պատասխանատվության ենթարկեն, քննությունը կորոշի չափը: Հարցին՝ արդյո՞ք դիտարկվում է վարկածը, որ կարող է սոցիալական հիմքով կազմակերպված […]
14:11 18.07.2019
Իջևանում ցույցերի արդյունքում բերման ենթարկվածների հարազատներն ու ցույցի մասնակիցներն այսօր Տավուշի մարզպետարանում էին: Նրանց հետ զրուցել է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Տղաներս և ամուսինս են եղել ցույցերին: Գիշերը ժամը 3:30-ին նրանց բերման են ենթարկել բռնի ուժով: Տեղեկություն չունեմ նրանցից: Չգիտեմ՝ նրանց ինչի համար են մեղադրում՝ անտառը հատելո՞ւ, թե՞ բախումների: Իմ տղաներն անտառ չեն հատել: Մարդիկ խաղաղ ցույց […]
14:03 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սևանա լճի թեմային: Հարցին՝ արդյոք անվտա՞նգ է Սևանա լիճն առողջության համար, Գրիգորյանն ասաց. «ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որ պետք է ՀՀ քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար անվնաս է կամ վտանգավոր է, առողջապահության նախարարությունն է: Ես կարող […]
13:49 18.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Աքիմ Շտայների հետ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՄԱԶԾ հետ ծավալուն և արդյունավետ փոխգործակցությանը: Հաշվի առնելով կառավարության բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՄԱԶԾ հետ և ներգրավվել առավել հավակնոտ ծրագրերում: Հանրային կառավարման բարեփոխումները, թվայնացումը և «Աշխատիր […]
13:38 18.07.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե ինձ համոզեք, որ տարբերություն կա նրանց միջև, ովքեր փորձում են վերադարձնել հին Հայաստանի իրենց տերերին ու բարքերը, ու նրանց միջև, ովքեր ոստիկան քարկոծելով ուզում են ոչնչացնել մայր բնությունը, ինչպես անցյալում։ Դաշտերի բացառիկ նույնություն է։ Մնում է պարզել՝ դա պատահական համընկնո՞ւմ է, թե՞ սերտ խորքային կապ կա […]
13:35 18.07.2019
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորվել է առաջնագծում՝ Տավուշի Զորական գյուղի դիմացի ադրբեջանական դիրքերում։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին․ իբր հայկական բանակի կրակոցից է վիրավորվել իրենց զինծառայողը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս մեղադրանքը։ ShantNews.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական զորքի կողմից կրակոցներ չեն […]
13:34 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը […]
13:33 18.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ ՝ հուլիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով КамАЗ-ի մահացած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը պարզվել է՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լեռնիկ Ստամբուլցյանը, որը КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի […]
13:25 18.07.2019
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր նիստ է անցկացնում՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: Նախապես հայտարարվել էր, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստն անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար։ SHANTNEWS.am-ի թղթակիցը ԲԴԽ-ից հաղորդում է, որ լրագրողներին քիչ առաջ հրավիրեցին նիստերի դահլիճ: Տավարացյանը միջնորդեց, որ […]
13:24 18.07.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է ցուցարարների հետ և նշել, որ նրանց պահանջն անօրինական է: «Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն […]