TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 1.5 հա բուսածածկույթ

09:40 20.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս […]

̰
Նորանոր «իջևաններ» են սպասվում. ծովագյուղցիները միջպետական ճանապարհ կփակեն. «Փաստ»

08:57 20.07.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հաված լուրերի համաձայն` առաջի­կայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափա­մերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապ­ված: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր […]

̰
Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

08:39 20.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն […]

̰
Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

08:27 20.07.2019

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Նա կոչ է արել առանց անհանգստանալու գնալ և մաքրել գերեզմանաքարերը և լինել առավել ուշադիր: «Այսօր տեղեկացա որ Նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան […]

̰
Տուր երկրորդ հնարավորություն՝ #AraratChallenge. Ռուբեն Վարդանյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

23:22 19.07.2019

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Սա իմ Արարատն է, երկրորդ հնարավորության խորհրդանիշը: Հնարավորություն, որ իմ պապը ստացել է 100 տարի առաջ, երբ նրան փրկել են այլ մարդիկ: Հնարավորություն, որն ինձ կյանք է տվել միայն այն պատճառով, […]

̰
Մշակույթ, պատմություն, մարդկային ջերմ հարաբերություններ. զբոսաշրջիկները՝ Հայաստանի մասին

22:44 19.07.2019

2019-ի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր ժամանումների մեջ զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12․8 %-ով։ Կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին 105 մլն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ կից ներկայացնելով տեսանյութ, որում Հայաստանից իրենց տպավորության մասին են խոսում մեր […]

̰
Ամասիայում բացվեց բրդի  վերամշակման գործարան

22:36 19.07.2019

Շիրակի մարզի Ամասիա համայնքում այսօր բացվեց բրդի վերամշակման գործարան: Ծրագրի մեկնարկը տրվել էր 1 տարի առաջ  Եվրամիության, Հայաստանի կառավարության, «Մարդը կարիքի մեջ» և «Կանանց զարգացման ռեսուրս» ՀԿ-ների համաֆինանսավորմամբ։Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 550 հազար եվրո է: Գործարանը կունենա տարեկան  մինչև 25 տոննա բուրդ վերամշակելու հնարավորություն, իսկ արտադրանքը հիմնականում իրացվելու է տեղական շուկայում: Ամասիայի տարածաշրջանում դեռ խորհրդային […]

̰ ̰
Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը․ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ

21:55 19.07.2019

Լոռու մարզի Ձորագետի վտակ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը: «Սոս Զորագետ՝ Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը: Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ), հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ. Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Լոռե էկո-ակումբ ՀԿ` պատմելով, որ […]

̰
Երևանում թալանել են երգիչ Էրիկ Մակարյանի ավտոմեքենան

21:09 19.07.2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 20:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, Լիլիթ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 20:00-ից 20:02 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ավտոմեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից, Կիլիկիա թաղամասի […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

21:03 19.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին

20:53 19.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, […]

̰
Ապամոնտաժվում է «Զորաց քարեր»-ի տարածքի ապօրինի գործող առևտրի տաղավարը

20:47 19.07.2019

Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհից

20:42 19.07.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհի մասին: «Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի […]

̰
Հուլիսի 18-19-ը հանրապետությունում հանցագործության 64 դեպք է բացահայտվել

20:31 19.07.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 5, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և մշակումն արգելված թմրանյութեր […]

̰
Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. Armtimes.com

20:29 19.07.2019

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով կրկնակի, համալիր փորձաքննություն է նշանակվել: Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, նման որոշում դատարանը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացրել է սույն գործով դատական նիստի ժամանակ՝ բավարարելով պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանը մանրամասնել է, որ նախաքննության ընթացքում նշանակվել է […]

̰
Աղետի գոտում բնակարանաշինության 40 տոկոսը Շիրակի մարզում է

20:25 19.07.2019

Այս տարեսկզբից աղետի գոտում իրականացվել են տնակների և այլ ժամանակավոր կառույցների, նաև դրանցում ապրող ընտանիքների հաշվառման աշխատանքներ: Դրանց նպատակը անօթևանության խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալն էր ու այդ խնդրի համար լուծումներ մշակելը: Աշխատանքային խումբն աշխատանքներն ավարտել է հունիսի 30-ին: Վերջերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հարցին անդրադարձավ նաև վարչապետը: Թեմայի շուրջ է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]

̰
Կարվի ամեն ինչ՝ բոլոր մեղավորներին բացահայտելու համար. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին

20:07 19.07.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում տեղ գտած աղմուկին, որ Էջմիածնում անտուն կենդանիներ են գնդակահարվել: «Սիրելի՛ համաքաղաքացիներ կամ պարզապես կենդանասերներ, Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման հետ կապված: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի […]

̰
Զորամասի հրամանատարի դրդչությամբ ավելի քան 8 մլն դրամի հափշտակություն և կեղծիքներ կատարելու վերաբերյալ քրգործը 8 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան

20:00 19.07.2019

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և, ըստ էության, քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N […]

̰
Թերի կատարված աշխատանքներ «Սևան ազգային պարկում»․ ոստիկանության նոր բացահայտումը

19:55 19.07.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման […]

̰
Խոշոր հրդեհ «Հաղթանակ» զբոսայգում

19:49 19.07.2019

Սարալանջից դեպի «Հաղթանակ» զբոսայգի հատվածում հրդեհ է բռնկվել: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ 4 մարտական հաշվարկ է աշխատում տեղում: Հրդեհը դեռ չի մարվել:

̰
Քանի՞ ծառ է հատվել 2019-ի ընթացքում և որտե՞ղ են ամենաշատ դեպքերը գրանցվել

19:47 19.07.2019

2019 թվականի ընթացքում ապօրինի քանի ծառ է հատվել և որտեղ է ապօրինի անտառահատման ամենաշատ դեպքը գրանցվել: Հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ը ստացել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Պարզվում է՝ 2019 թվականից հունիսի 30-ի դրությամբ ապօրինի հատվել է 7681 ծառ: Ամենաշատ ծառերը հատվել են Արծվաբերդի անտառտնտեսությունում՝ 4081 ծառ: Ընդհանուր պատկերը հետևյալն է. SHANTNEWS-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից փոխանցեցին նաև հուլիսի ընթացքում արձանագրված տվյալները: […]

̰
Սա այն բարեփոխումն է, փոփոխությունն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետ

19:25 19.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից: Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր […]

̰
Կադրեր Մյասնիկյան պողոտայում այրվող ավտոմեքենայից

19:18 19.07.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ Մյասնիկյան պողոտայում OPEL ASTRA G մակնիշի մեքենա է այրվում: ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան չի փակվի, բայց կշարունակի աշխատել ֆինանսական լուրջ խնդիրներով

19:13 19.07.2019

Գյումրու ամենահին 2 պոլիկլինիկաների շենքերը կապիտալ վերանորոգման են սպասում: Շենքերը հին են, պատմական նշանակության ու մոտ մեկ դար միշտ ծառայել են որպես բուժմիավորումներ: 2-րդ պոլիկլինիկան, որն ամենամեծն է իր մասնաշենքերով ու սպասարկվող բնակչության թվով, վատ պայմանների պատճառով մասնաշենքերն ամբողջությամբ չի օգտագործում: Իսկ առաջին պոլիկլինիկայի համար այն սեփական մասնաշենք չէ, վարձակալությամբ են զբաղեցնում: Մեկ տարի շարունակ […]

̰
Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա

19:07 19.07.2019

Հուլիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Տպավորություն ունեմ, որ բոլորը գիտեն՝ ինչպես Իջևանում աշխատատեղ բացել, բացի իջևանցի վարչապետից. Արամ Սարգսյան

19:06 19.07.2019

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին ու դժգոհություններին, թե Իջևանում նոր աշխատատեղեր չեն բացվում: «Անտառը մենակ ծառ չի, առավել ևս, որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի և հատապտղի պահածոյացմամբ և […]

̰
Շիրակի մարզը գաստրոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի

18:39 19.07.2019

«Ռեստորանների հայկական միությունը», որն ընդամենը երկու ամիս է, որ սկսել է իր գործունեությունը, նախաձեռնել է մարզերում խոհարարների, մատուցողների համար վերապատրաստումներ, որոնք ուղղված են սպասարկման, նաև զբոսաշրջիկների հյուրընկալության որակի բարձրացմանը, գաստրոտուրիզմի զարգացմանը։ Իսկ գաստրոտուրիզմը համարվում է զբոսաշրջության արագ զարգացող ճյուղ ու բնորոշվում է այսպես՝ ճանապարհորդություն՝ ծանոթանալու այլ երկրի ազգային խոհանոցի առանձնահատկություններին։ Ու առաջինը վերապատրաստումները սկսել են […]

̰
Սամվելը գոհ է. Պապիկյանը՝ համացանցում հայտնի դարձած փոքրիկ տղայի հետ

18:29 19.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Սիս գյուղից: Պապիկյանը լուսանկարվել է գյուղի երեխաների հետ. նրանց թվում է փոքրիկ Սամվելը: Վերջինիս գլխավորությամբ ամիսներ առաջ Սիս գյուղի երեխաները դժգոհում էին, որ Փաշինյանը խոստացավ իրենց ճանապարհը նորոգել, բայց խոստումը չպահեց: «Սիս գյուղում էինք: Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է»,- […]

̰
Լոռու մարզում բնակարանային գողությունների և ՃՏՊ-ների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել

18:21 19.07.2019

Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի […]

̰
BACK_TO_TOP