12:48 20.07.2019
Aurora Prize-ը նախաձեռնել է #AraratChallenge ֆլեշմոբը, որի նպատակն է օգնության հնարավորություն ընձեռել կարիքավոր մարդկանց։ Կազմակերպիչները կոչ են անում միանալ այդ նախաձեռնությանը, նկարահանել տեսանյութ և գումար նվիրաբերել: Նրանց խոսքով՝ նույնիսկ 1 դոլարը կարևոր է: Ակցիային արդեն բազմաթիվ մարդիկ են միացել:
12:41 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ՝ նամակներով, խնդրանքներով, մոտեցան նրան: Վերջիններս փորձում էին իրենց խնդիրներն ու խնդրանքները ներկայացնել անձամբ վարչապետին: Ինչ-որ պահի ուժեղ հրմշտոց սկսվեց: Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց իրենց խնդիրներով դիմել իր օգնականին՝ Նաիրի Սարգսյանին: Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:39 20.07.2019
Հուլիսի 19-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ առողջական կենտրոնում հոսանքահարված 17-ամյա տղայի են ընդունել բուժօգնության, սակայն նա մահացած է եղել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում, Վահագնի գյուղի 41-ամյա բնակչի «ԳԱԶ 53» բեռնատարով հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, որդին՝ 17-ամյա Գևորգ Քոչինյանը, լինելով բեռնված խոտի վրա, […]
12:35 20.07.2019
Հուլիսի 17-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը, հայտնում է shamshyan.com-ը: Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ և ապա պետ է աշխատել Հայաստանի […]
12:28 20.07.2019
«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազեlի Վարդանյանը SHANTNEWS- ի եթերում խոսել է անտառների խնդրի մասին: Նրա խոսքով՝ քրեական և վարչական օրենսգրքերում անտառահատումների համար նախատեսված պատիժները խիստ են, սակայն դա մեծ ազդեցություն չի ունենա. «Պետք է խնդիրը լուծելու համար կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները: Ես կողմնակից չեմ, որ միայն սոցիալական հարցը նայվի, պետք է միջոցներ արվեն, […]
12:21 20.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ համաժողովը նա հանդիպել է որոշ գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով:
12:18 20.07.2019
Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվել է կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության […]
12:09 20.07.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ բացված տաղավարներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացնելով իրենց արտադրանքը, գործարարները հայտնեցին, որ նաև դահուկավազքի ակումբ ունենք: «Կուզեինք կառավարությանը հրավիրել՝ մասնակցելու մեր «ձնագնդիով բիաթլոնի» մրցաշարին»,- դիմեցին վարչապետին: Փաշինյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է անցկացվելու այդ մրցաշարը, ապա ճշտեց՝ նոյեմբերին է լինելու: «Պիտի ձյունը եկած լինի»,- հավելեց վարչապետը:
11:59 20.07.2019
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը […]
11:57 20.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները: «Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ, […]
11:54 20.07.2019
Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Գյումրիում է, որտեղ անցկացվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովը, որի ժամանակ էլ ներկայացրել է այնտեղ ցուցահանդեսի մասնակցող ընկերություններից մեկի հաջոությունները։ «Գյումրիում տեղակայված Digital Pomegranate ընկերության հավելվածի միջոցով կարելի է հեռակառավարել Tesla ավտոմեքենան։ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգման հավելվածը ստեղծվել է Գյումրիում, SONY ընկերության երաժշտական պրոդուկտների առցանց վաճառքը նույնպես կառավարվում […]
11:51 20.07.2019
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով: Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ […]
11:45 20.07.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արևիկ» և «Սևան» […]
11:22 20.07.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Շանթնյուզ»-ի տաղավարում զրուցել է Իրան- ԱՄՆ հարաբերությունների մասին: Նա ասել է, որ իրանական կողմը պատրաստ է ներկայացնել տեսանյութեր, որտեղ պարզ երևում է , որ իրենց անօդաչու սարքը դուրս է եկել, երբ ԱՄՆ-ի նավերը մտել են Պարսից ծոցի այդ հատված: «Մյուս տարի լինելու են ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ, և Թրամփը փորձում է ցույց տալ, […]
11:18 20.07.2019
«Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: «Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած […]
11:12 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին: Նախքան համաժողովի մեկնարկը, Փաշինյանը շրջեց տաղավարներով, որտեղ ցուցադրված է տեղական արտադրողների արտադրանքը: Ողջ ընթացքում Փաշինյանին փորձում էր մոտենալ մի կին՝ գոռալով. «Ո՞ւր է Փաշինյանը»: ՀՀ վարչապետը խնդրեց թույլ տան կնոջը մոտենաl իրեն, որպեսզի լսի նրա խնդիրը: «Ես քեզի իմեննը նամակ եմ […]
11:00 20.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լոռու մարզ: Նախագահը կլինի մարզի մի շարք պատմամշակութային վայրերում, Դսեղում կհյուրընկալվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, իսկ Ահնիձորում կայցելի Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, արտադրական ձեռնարկություններ:
10:55 20.07.2019
Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարի միանձնյա առաջատարն է: 8-րդ տուրում Բաբուջյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դավիթ Մագալաշվիլիի հետ: Բաբուջյանը 8 տուրից հետո ունի 6,5 միավոր: 2-4 տեղերը կիսում են Մագալաշվիլին, Հովհաննես Գաբուզյանը, Թոռնիկե Սանիկիձեն: Այսօր կկայանա վերջին տուրը: Բաբուջյանը սպիտակներով կմրցի Սանիկիձեի հետ, իսկ Գաբուզյանը՝ սպիտակներով, Մագալաշվիլիի հետ: Հիշեցնենք, […]
10:49 20.07.2019
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության կենտրոնի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումների արդյունքի համաձայն՝ Վրաստանի բնակչության մեծամասնության՝ 90 տոկոսի կարծիքով Վրաստանը ամենալավ հարաբերություններն ունի Ուկրաինայի հետ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Երկրորդ և երրորդ տեղը` 87 տոկոսով կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները: Չորրորդ տեղում է Թուրքիան՝ 72 տոկոսով, իսկ հինգերորդը Հայաստանը՝ 66 տոկոսով: […]
10:45 20.07.2019
Հուլիսի 19-ին՝ ժամը 20:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ 00:53-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ […]
10:43 20.07.2019
«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում […]
10:39 20.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ևս մեկ երկիր է ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: «Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա:
10:34 20.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Իջևանի անտառտնտեսության անտառներում կատարված անտառահատումներին՝ ներկայացնելով առաջին արբանյակային GIF պատկերը. «Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության […]
10:23 20.07.2019
Հուլիսի 20-ին՝ ժամը 03:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 9 հասցեում այրվում է արտադրամասի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել` 05:00-ին: Մասամբ այրվել են արտադրամասի տարածքում գտնվող շինության տանիքի փայտյա […]
10:14 20.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: «Փոքր Սևան 19.07.2019թ., ժամը 07:26:04 դրությամբ..», – գրում է Ղազարյանը: Հիշեցնենք, որ Ղազարյանը, անդրադառնալով լճում առկա սպիտակ երանգին, գրել է, որ սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների/ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզի […]
10:08 20.07.2019
Հուլիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում և Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 իժ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:00 20.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սահմանադրական դատարանը դրա նախագահ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհելը համեմատեց նոտարական գրասենյակի սեփականաշնորհման հետ: Պարզվում է՝ այս համեմատությունը պատահական չէ: Արդարադատության նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ, և իշխանությունը մտադիր է առաջիկայում այդ գործերով քրեական մեղադրանք ներկայացնել Թովմասյանին»:
09:51 20.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի […]
09:40 20.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս […]