11:01 19.07.2019
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել […]
10:59 19.07.2019
Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Ավելի պարզ լեզվով՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, ինչի հետևանքով էլ ծուխ է առաջացել, որը լցվել է սրահ։ Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական […]
10:46 19.07.2019
Հուլիսի 18-ին՝ ժամը 23:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել […]
10:40 19.07.2019
Հուլիսի 17-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 3 գյուրզա տեսակի օձ տեղափոխել անվտանգ տարածք:
10:22 19.07.2019
Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից […]
10:18 19.07.2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից […]
09:59 19.07.2019
Հուլիսի 18-ին` ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցի տներից մեկում բռնել են շակալ (պարկի մեջ է). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացիները բռնել են աղվես: Փրկարարները աղվեսին տեղափոխել են անվտանգ […]
09:58 19.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ […]
09:57 19.07.2019
Հուլիսի 18-ին՝ ժամը 23:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-5 ավտոճանապարհի Արզական-Բջնի հատվածի 3-րդ կմ-ին բախվել են Lada Kalina […]
09:51 19.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, և դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն, ըստ էության, չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը։ Մեզ պատմեցին, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է […]
09:42 19.07.2019
Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի […]
09:35 19.07.2019
Հուլիսի 18-ին Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի […]
09:26 19.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից: Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, […]
09:03 19.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, և հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես […]
08:51 19.07.2019
Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով: Այս մասիյն ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին […]
08:39 19.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․«Տարվա ամենասպասված հարսանիքի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի և Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հարսանիքի օրն արդեն որոշված է՝ սեպտեմբերի 7: Այժմ բուռն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որը կառուցել է հարսնացուի հայրը: Խնջույքը՝ «Փարավոն» համալիրում, որի 800 տեղանոց սրահն այժմ ձևափոխում են, հատուկ բեմ են […]
08:17 19.07.2019
«Շերեմետևո» օդանավակայից Երևան ուղևորվող Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Տարածաշրջանային ԱԻՆ-ի տվյալներով՝ տարհանման ժամանակ 8 մարդ է տուժել։ Ուղևորներից 2-ը հոսպիտալացվել են, 5-ի մոտ միջին աստիճանի վնասվածքներ կան: Ուղևորներին ավելի ուշ տեղափոխել են Հայաստան, սակայն միջադեպից հետո 28 հոգի հրաժարվել է […]
23:50 18.07.2019
Հուլիսի 18-ին` ժամը 13:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտ 70 մ խորությունից […]
23:41 18.07.2019
Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական […]
22:57 18.07.2019
Հուլիսի 18-ին՝ ժամը 15:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան 8-րդ փողոցի երկհարկանի շենքերից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոկտեմբերյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել […]
22:16 18.07.2019
Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել […]
21:44 18.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Շահնազարյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին։ Ոչ մի արդարացում չեմ տեսնում։ Գործատեղ էլ բացեն ու լավ վարձատրեն, էս մարդիկ չեն գնա աշխատելու, որովհետև հեշտ շատ գումար վաստակելու ձևը կա։ Ես չեմ պնդում, որ իրենց ուղղորդել են։ Չէ, նման բան չկա, ուղղակի գործ ունենք […]
20:07 18.07.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Իջևանում կայացած երեկվա ակցիան ինքնաբուխ չէր: Այս մասին նա խոսել է Տավուշի մարզպետարանում՝ լրագրողների հետ զրույցում: «Դա ոչ թե ինքնաբուխ հավաք էր, ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր: Մեր՝ մարզ այցելելը, չի նշանակում, որ այդ ամենը մոռացվեց, և մեղավորները չեն բացահայտվելու, չեն […]
19:56 18.07.2019
ՀԷՑ-ում բաժանորդների հետ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը հուլիսի 1-ին էր, բայց Շիրակի մարզում գործընթացը սահմանված ժամկետում լիարժեք ավարտված չէ: Խանգարում են հիմնականում բնակիչ-բաժանորդների փաստաթղթային անհամապատասխանություններն ու դրանք ներկայացնելու ուշացումները:Մարզում մոտ 30 հազար բաժանորդ ընկերության հետ պայմանագիր չի կնքել, ստիպված գնացել են պայմանագրերի կնքման ժամկետների երկարաձգման, որի ավարտը օգոստոսի 12-ն է: Այս ժամկետում էլ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում […]
19:38 18.07.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ցույցի մասնակիցների հայտարարություններին՝ այն մասին, որ երեկ՝ հուլիսի 17-ին, ցուցարարների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները հրահրվել են ոստիկանության ծառայողների կողմից՝ հայտարարելով, որ բնակիչները ոստիկանության հետ պայմաններով են խոսել, ինչն ինքն անթույլատրելի է համարում: «Միանշանակ հերքում եմ. բնական է, բնակիչները դա պետք է ասեին, ոչ ավել, ոչ պակաս… […]
19:26 18.07.2019
Իջևան այցելած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ լրագրողները զրուցել են խորհրդակցության արդյունքների և անտառտնտեսության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին: «Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով: Այդ անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես փայտանյութ դիտելը: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ: Կառավարությունը նախաձեռնել է անտառային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում […]
19:12 18.07.2019
«Երեկ ոստիկանության գործողությունները բխել են օրենքից և եղել են համարժեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա հայտարարել է, որ բերման ենթարկվածների հետ կապված այլ տեղեկությունների մասին առաջիկայում նախաքննական մարմիններն առավել ստույգ տեղեկություններ կհաղորդեն: Դիտարկմանը, որ ցուցարարները հայտարարել են ոստիկանության աշխատակիցների հարվածների հետևանքով առաջացած կապտուկների մասին՝ ոստիկանապետը հայտարարել է, […]
18:44 18.07.2019
Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելեց «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցեց ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ բարձր է գնահատում […]
18:34 18.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: «Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի […]