TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արդյո՞ք կիրթ հասարակությունը երաշխիք է բռնություններից հեռու լինելու հարցում

15:10 16.07.2019

Արդյո՞ք նվազագույնի կհասնեն կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը, եթե հասարակությունը լինի կրթված. այս հարցն է այսօր ուղղվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, երբ ներկայացվել են 10 մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: «Շատ կարևոր է կրթության ցենզը և շատ խնդիրների լուծում կարող է տալ: Բայց քանի որ կրթությունը ներդրում է, որը կարող ենք ունենալ երկարաժամկետ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

15:06 16.07.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:

̰
Ի՞նչ կարծիք ունեն վարորդներն և հետիոտները Երևանում գծանշված նոր 3D անցումի մասին

15:06 16.07.2019

Երևանում 3D հետիոտնային անցում է գծանշվել։ Այս մասին լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց»,- տեղադրված լուսանկարների կից գրել է Կարապետյանը: Այդպիսի գծանշումը նպատակ ունի վարորդի համար պատրանք ստեղծել և արհեստական խոչընդոտ հանդիսանալ, […]

̰
Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ

15:00 16.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ,քննարկել խմբի և «Իմ քայլը»հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շոնթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը: Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի […]

̰
Իսկ դու ամուսնացա՞ծ ես. ո՞ր հարցերն են ամենից շատ ուղղվում կանանց. նախարարի պարզաբանումը

14:58 16.07.2019

Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է նաև այն մասին, թե խտրականության ինչ դրսևորումների են հանդիպում կանայք առողջապահության և աշխատանքի ոլորտներում։ «Վերարտադրողական առողջության դեպքում շատ կարևոր է ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը: Այս դեպքում կրկնակի խոցելի են հաշմանդամություն ունեցող կանայք՝ սկսած սարքավորումներից, բժիշկների իրազեկությունից, կարծրատիպերից, որոնք կան կնոջ հանդեպ՝ […]

̰
Կանանց իրավունքները պաշտպանող ՀԿ-ներն ինչքանո՞վ են «տուն քանդող»

14:53 16.07.2019

Ընտանեկան բռնությունների, կանանց նկատմամբ բռնությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում հաճախ են հնչում նաև այնպիսի կարծիքներ, որ իրականում խնդիրներն ուռճացվում են, և մարդկանց «տները չենք քանդվի», եթե չլինեն ՀԿ-ն ու պետության, այսպես ասած, ծրագրերը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից, թե ինչ մոտեցում ունի այսպիսի պնդումների հարցում։ «Ցանկացած աջակցություն, որը […]

̰
Մեկ գերատեսչություն չի կարող խնդրին լուծում տալ. Զարուհի Բաթոյանը` կանանց նկատմամբ բռնությունների մասին

14:50 16.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է հասարակական այն ընկալումներից, որոնք առնչվում են կանանց նկատմամբ բռնություններին ու դրանք նվազագույնի հասցնելու անելիքներին «Մեկ գերատեսչություն չի կարող խնդրին լուծում տալ: Մեր նպատակով համագործակցությունը խթանելն է, իհարկե, ես չեմ ասի, որ ընդհանրապես չկա նման համագործակցություն, բայց մենք ունենք այն խթանելու և […]

̰
«Շիրակ» օդանավակայանը ռուս և վրացի ուղևորների համար դարձել է տարանցիկ

14:46 16.07.2019

«Շիրակ» օդանավակայանը տարանցիկ է դարձել Մոսկվայից հայրենիք վերադարձող վրացիների և Վրաստան մեկնող ռուս զբոսաշրջիկների համար: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան բոլոր չվերթներն արգելված են, իսկ Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է վրացի և ռուս ուղևորների համար: Ռուսական չվերթների արգելումը Վրաստան ավելացրել է «Շիրակ» օդանավակայանի ծանրաբեռնվածությունը: Գյումրիում աշխատող առայժմ միակ ավիաընկերությունը՝ «Պոբեդան», ավելացրել է չվերթները: […]

̰
Ծիծեռնակաբերդի անտառում ծագած հրդեհի հեղինակները երկուսն են. ԱԻՆ

14:40 16.07.2019

Հուլիսի 14-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, ովքեր տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու […]

̰
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել

14:36 16.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանա լճի ինքնամաքրման գործընթացին: «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց […]

̰
Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. «Factor.am»

14:34 16.07.2019

Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։ Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Նա ասաց, որ նախարարի հրամանն իջեցվել է այսօր՝ հուլիսի 16-ին։

̰
Օգնե´ք մեզ, որ այս աղետից դուրս գանք. գյուղի բնակիչն ահազանգում է` Ձորագետը չորանում է

14:29 16.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հակոբյանը իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Կաթնառատ գյուղի բնակիչը պատմում և ցուցադրում է, որ Տաշիրի շրջանի Կաթնառատ գյուղի հարակից Ձորագետ գետի մոտ կառուցված ՀԷԿ-ը աղետալի հետևանքներ է առաջացրել: «Ես այժմ գտնվում եմ Ձորագետի երբեմնի հունում, որից ընդամենը մնացել է՝ չգիտեմ ինչ: Մարդկանց հարստությունը բազմապատկելու համար, դուք չեք պատկերացնում, թե այսօր բնությանը […]

̰
Ծրագրեր՝ ուղղված անտառի պահպանությանը

14:28 16.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Ծրագրեր՝ ուղղված անտառի պահպանությանը» վերտառությամբ տեսանյութ է տարածել: Տեսանյութին կից նշված է. «Շրջակա միջավայրի նախարարության և KFW բանկի միջև ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի միջոցով իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները այցելել են Շիկահող բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և առկա այլ խնդիրներին»:

̰
Աղետների ռիսկերի նվազեցման օպերատիվ շտաբ է ստեղծվել. այն կղեկավարի Ֆելիքս Ցոլակյանը

14:20 16.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Օպերատիվ շտաբ՝ Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ 1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ […]

̰
Վարչապետը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդին ծննդյան օրվա կապակցությամբ

13:50 16.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ: […]

̰
Արմեն Գրիգորյանը կմեկնի Ստեփանակերտ

13:40 16.07.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-17-ը կլինի Ստեփանակերտում։ Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

̰
Ուսումնասիրվում և գույքագրվում են ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերը

13:36 16.07.2019

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ։ Ծրագրային միջոցառման շրջանակներում 2018 թվականին դաշտային տեղազննումներ են իրականացվել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածք և 5 փակված պոչամբար, առանձնացվել են տեղամասեր, որտեղ թափոնների բաղադրության և ծավալների գնահատման, շրջակա […]

̰
Փաստ է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է. Արսեն Մկրտչյան

13:33 16.07.2019

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դատարանում արված հայտարարությանը, թե հաջորդ դատական նիստին օտարերկրացի մասնագետներ են ներկա լինելու: Նա մասնավորեցրեց՝ նրանք եվրոպական առաջավոր կլինիկաների պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ են, բավական հարուստ կենսագրությամբ բժիշկներ են, որոնք ներկա կլինեն հաջորդ դատական նիստին: Հարցին՝ արդյո՞ք շարունակում է պնդել, որ Գրիգորյանի առողջական վիճակն այնքան է […]

̰
Մեկնարկել է Արագածի և Կազբեկի հարակից գյուղական համայնքները զարգացնող նոր նախագիծ

13:23 16.07.2019

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստան-Վրաստան համագործակցությամբ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ձեռնամուխ է «Սարերից դեպի գյուղեր» զբոսաշրջային գրավիչ նոր տուր պրոդուկտի ստեղծման աշխատանքներին՝ պետություն-մասնավոր հատված-դոնոր կազմակերպություն համագործակցության ձևաչափով։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացմանը։ Հետագիծը ձգվում է Արագածից մինչև Կազբեկ լեռ՝ ներգրավելով հարակից […]

̰
Դատարանը Մանվել Գրիգորյանին ներկայացնելու լիազորագիր տվեց Հրանտ Կարապետյանին

13:17 16.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանն այսօրվա նիստին չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի դիմումը դատարանին, որով Գրիգորյանը խնդրում է լիազորագիր տրամադրել Հրանտ Կարապետյանին՝ վերջինիս հնարավորություն […]

̰
Չի՛ կարելի՝ երեխան 7 տարի խոսի հայերեն, 12 տարի սովորի ու հետո ստուգենք, ասենք՝ անբավարար գիտելիք ունեք հայերենից. Նասիբյան

13:16 16.07.2019

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը խոսել է նաև բողոքարկումների մասին՝ ասելով, որ հիմնականում դրանք «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա» առարկաների թեստերին են բաժին ընկել: «Շատ չէր, 6000 դիմորդից 180 դիմում-բողոք ենք ստացել, որոնց ճնշող մեծամասնությունը խնդրանք է, բայց եղան բողոքներ թեստի վերաբերյալ, մինչև բովանդակությանը ծանոթանալը, տարածվեցին տեղեկություններ, որ կազմված են […]

̰
Վարչապետի որոշմամբ հաստատվել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը

12:55 16.07.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ հաստատվել են ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետերի), ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, […]

̰
Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»-ը

12:51 16.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ի գիշերը` ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի […]

̰
700-800 մետր խորացել ենք, ադրբեջանական տարածքում հանգցրել ենք հրդեհը․ Խաչիկի գյուղապետ

12:48 16.07.2019

Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի ղեկավարն ու գյուղացիները ստիպված են եղել անցնել Նախիջևանի տարածք՝ այնտեղ բռնկված հրդեհը մեկուսացնելու համար։ Գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին այսօր ShantNews.am-ին մանրամասներ հայտնեց գյուղապետ Հովիկ Սմբատյանը։ Սմբատյանն ասաց, որ հրդեհը սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում ու անցել է հայկական կողմ, ինչի պատճառով էլ խաչիկցիները ստիպված են եղել երկու […]

̰
Մինչև հուլիսի 25-ը ԳԹԿ-ն կամփոփի ընդունելության քննությունների լրացուցիչ փուլի արդյունքները

12:44 16.07.2019

Հունիսի 4-ից հուլիսի 8-ը ընդունելության քննություններին մասնակցել է շուրջ 10500 դիմորդ, այսօր արդյունքներն ամփոփել է ԳԹԿ կենտրոնի փոխնախագահ Կարո Նասիբյանը, ով նշել է, որ կարգին համապատասխան են ընթացել քննությունները՝ չհաշված հեռախոսներից, ժամացույցներից և այլ միջոցներից օգտվելու փորձերը, որոնք սովորական են դարձել: Խոսել է լրացուցիչ փուլ անցկացնելու մասին: «Հիմնական փուլ ավարտելուց հետո, երբ դիմորդներն ունենում են […]

̰
Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Արարատ Միրզոյանի ելույթն Ատլանտյան խորհրդում

12:40 16.07.2019

Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար: Միրրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ: «Մեր […]

̰
ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ. Արծրուն Հովհաննիսյան

12:32 16.07.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու […]

̰
Դե գնացեք, ես ջահելանալու եմ. Ստյոպա Սաֆարյան

12:31 16.07.2019

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե գնացեք, ես ջահելանալու եմ, մազերս էլ աճելու են»։ Օրերս սոցիալական մեդիան հեղեղվել է քաղաքական գործիչների ու այլ հայտնի մարդկանց՝ Face up հավելվածով պատրաստված լուսանկարները, որոնցում նրանք երիտասարդացած են կամ ծերացած:

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ կհրավիրվի

12:27 16.07.2019

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հրավիրվել է ԲԴԽ նիստ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: «Հարգելի Ժողովուրդ, Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների […]

̰
Հուլիսին բանակից զորացրված տղաները չեն կարող մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին. Կարո Նասիբյան

12:23 16.07.2019

«Քանի որ 12-ամյան ստիպեց, որ զորակոչը լինի երկու անգամ՝ հուլիսին և հունվարին, ուստի ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց ոչնչով չի կարող օգնել: Պարզապես նրանք, ովքեր գալիս են հուլիսից հետո, մի տարի կկորցնեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բանակից զորացրվածների ընդունելության քննություններին մասնակցելու կարգին: Խնդիրը նրանում է, որ այն […]

̰
BACK_TO_TOP