12:07 17.07.2019
Այս գիշեր հակառակորդը Նախիջևանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»:
11:58 17.07.2019
ՀՀ ԱԻՆ-ը SMS հաղորդագրությամբ զգոնության կոչ է արել քաղաքացիներին՝ կապված հրդեհների քանակի աճի հետ: «ՀՀ տարածքում գրանցված հրդեհների քանակն աննախադեպ աճել է: Խնդրում ենք լինել առավել ուշադիր և զգոն: Պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,-ասված է կարճ հաղորդագրության մեջ: ԱԻՆ կայքում հաղորդվում է, որ առաջիկա օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
11:49 17.07.2019
Բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականն իր հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագանթաժողով»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: «Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու […]
11:44 17.07.2019
ԱՄՆ-ն էականորեն նվազեցրել է իրանցի դիվանագետների և նրանց ընտանիքնների տեղաշարժը Նյու Յորքում, հայտնում է Reuters-ը՝վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչությանը: Իրանցի դիվանագետներն ու նրանց ընտանիքներն այսուհետ կապրեն նույն սահմանափակումներով, որոնք ժամանակին սահմանվել էին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ. նա հուլիսի 14-ի Նյու Յորք է ժամանել […]
11:39 17.07.2019
Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող թունելի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են իրար հարվածել բեռնատարը և մարդատար ավտոմեքենան: Տեղի ունեցածը միանգամից խցանում է առաջացրել փողոցի նշված հատվածում: Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց,որ Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը հարվածել է անցման վերևի հատվածի պատնեշին և ավտոմեքենայի վրա գտնվող […]
11:34 17.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հակոբյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- ասված է որոշման մեջ:
11:27 17.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
11:16 17.07.2019
Հայաստանում ազատազրկված անձանց պահման պայմանները խնդիրներ ունեն՝ սկսած ամենաառաջին օղակից՝ ազատազրկվողներին տեղափոխող մեքենաներից։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ այդ մեքենաները ձեռք են բերվել խորհրդային/ռուսական ստանդարտով, բայց արդեն չեն համապատասխանում ներկայում ընդունված նորմերին։ Դա, օրինակ, վերաբերում է նրան, որ ազատազրկվածների կամ կալանավորների դեպքում նրանց պահման տեղի մակերեսը առնվազն 0,8 քառակուսի […]
11:08 17.07.2019
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ գործարկվել է ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. «Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր, որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ: Այսուհետև […]
11:04 17.07.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ոսկերչական ընկերությունից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին: 31.07.2017 թվականին ոսկերչական ընկերության գլխավոր տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ, գործակալության պայմանագրով, անհատ ձեռներեցին, վարձատրության դիմաց վաճառելու և գումարը իրեն տալու պայմանով, տվել […]
10:48 17.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
10:39 17.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս: Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման […]
10:33 17.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում կառուցվածքային մեծ փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամրապնդումն է: Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում բաժինների միավորումից նոր բաժիններ են ստեղծվելու, եւ դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագիտական եւ վերլուծական վարչությունը», որը ստեղծվելու է իրավական և տնտեսական փորձագիտական վարչությունների միավորումից: […]
10:17 17.07.2019
Երևան է ժամանել «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, որը հուլիսի 16-19-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կձայնագրի Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։ Ջոն Տեր-Թադևոսյանը հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է, ում արվեստը, սակայն, քիչ հայտնի է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ջոն Տեր-Թադևոսյանի 1-ին և 2-րդ […]
10:11 17.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ: «Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում: Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն […]
09:59 17.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով՝ խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին […]
09:42 17.07.2019
Հուլիսի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
09:36 17.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 5-րդ և 7-րդ փողոցների 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տները, Շահինյան փողոցը, Մարշալ Խուդյակովի փողոցի սեփական տները, Խուդյակովի փ․ 68/1, 70, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքերը, Դ․ Վարուժան թաղ․ 9, 10 […]
09:09 17.07.2019
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10։00-ից մինչև հուլիսի 19-ի ժամը 10։00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Տիչինա փողոցի (Շերամի փողոցից մինչև Սեբաստիա փողոց), Տիչինա 3-րդ նրբանցքի, Օտյան, Մալաթիա, Բատիկյան, Ոսկանյան, Դ. Վարուժան, Շրջանային, Քեսաբցիների, Վեգների, Հովնաթանի փողոցների, Սեբաստիա փողոցի (Տիչինա փողոցից մինչև Միքայելյան […]
08:45 17.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու պատմելով՝օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»: Այս […]
08:34 17.07.2019
Հուլիսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ կատարեց էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով […]
08:10 17.07.2019
Այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում: 1969-73թթ․ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական […]
01:48 17.07.2019
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լուսնի խավարում է սկսվել։ Այն հնարավորություն ունեն դիտելու Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ավստրալիայի, ինչպես նաև Եվրապայի և Ասիայի բնակիչները, այդ թվում՝ Հայաստանի։ Լուսնի խավարումը, Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Լուսնի խավարումը լինում է լրիվ և մասնակի։ Այն կոչվում է լրիվ, եթե Լուսինն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում […]
22:24 16.07.2019
Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում […]
22:12 16.07.2019
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
21:38 16.07.2019
Մոտեցել է ամռանն ամենաշատ սպառում ունեցող, բոլորի կողմից սիրված ձմերուկի սեզոնը: Թեև ձմերուկ սիրում են շատերը, սակայն հաճախ այն գնելիս դժվարամում են կողմնորոշվել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է. թե ինչպես պետք է ընտրել լավ ձմերուկ: Մի՞րգ, թե՞ հատապտուղ, և երբ ուտել այն Տարածված կարծրատիպ կա, որ ձմերուկը միրգ է, սակայն վերջինս ծառերի վրա չի աճում, իր կառուցվածքով […]
20:48 16.07.2019
Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության […]
19:51 16.07.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը: Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով […]