13:16 16.07.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը խոսել է նաև բողոքարկումների մասին՝ ասելով, որ հիմնականում դրանք «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա» առարկաների թեստերին են բաժին ընկել:
«Շատ չէր, 6000 դիմորդից 180 դիմում-բողոք ենք ստացել, որոնց ճնշող մեծամասնությունը խնդրանք է, բայց եղան բողոքներ թեստի վերաբերյալ, մինչև բովանդակությանը ծանոթանալը, տարածվեցին տեղեկություններ, որ կազմված են շտեմարաններից դուրս, սակայն ԳԹԿ մասնագետները մատնանշեցին այն հատվածները, որտեղից կազմված էին առաջադրանքները: Պարզապես այս տարի անգիր անելու հատվածը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ինչ-որ չափով դուրս մնաց, փոխվեցին առաջադրանքների պատասխանների տեղերը, առաջադրանքները մնացին նույն շտեմարաններից, պատասխանները փոխվեցին, դա էր պատճառը, որ առարկայից ունեցանք անբավարար գնահատականներ՝ 19.6 տոկոս»,-ասել է ԳԹԿ փոխտնօրենը:
Նա խիստ մտահոգիչ է համարել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից երեխաների գիտելիքների ցածր մակարդակը, խոսել է դրա պատճառների մասին՝ բերելով օրինակ:
«Կարծեք թե տարիներ շարունակ «Հայոց լեզու» առարկայի դասաժամերն անընդհատ կրճատվում են, ինքս եղել եմ ուսուցիչ, և եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, այսօր տրվում է 20, թեմաներ կան, որ ուսուցիչը պետք է 1 դասաժամով ավարտի, ու բարդ թեմաներ են»,- ասում է նա:
Նասիբյանը կարծում է, որ սա պետք է վերանայվի:
«Չի՛ կարելի՝ երեխան 7 տարի խոսի հայերեն, 12 տարի սովորի ու հետո ստուգենք, ասենք՝ անբավարար գիտելիք ունեք հայերենից, չի կարելի, աբսուրդ է»:
Միասնական քննությունից «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 4540 դիմորդից 1162-ը ստացել են անբավարար:
13:30 17.08.2025
Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գալ Թրամփի հետ հանդիպման. PoliticoՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...
12:58 17.08.2025
Հրդեհ՝ Սարդարապատ գյուղումՕգոստոսի 17-ին՝ ժամը 01։03-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է մթերային խանութի պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող հանրախանութի (200 քմ) պահեստային հատվածում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...
12:40 17.08.2025
Ինդոնեզիայում 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԻնդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում կիրակի առավոտյան տեղի ունեցած 6.0 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ տուժել են, հայտնում է Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունը: «Երկրաշարժը տեղի է ունեցել Պոսո շրջանում և զգացվել է մոտակա տարածքներում։ Տուժել է քսանինը մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծանր վիճակում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն […] ...
12:20 17.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Մայիսյան գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 16-ին՝ ժամը 23։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղի այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 4-րդ փակուղու տներից մեկում (մոտ 80 քմ): Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 17-ին, ժամը […] ...
11:58 17.08.2025
Իսրայելը հարվածել է հութիների էներգետիկ օբյեկտինԻսրայելը հարվածել է Սանայի շրջանում գտնվող հութիների ռեժիմի էներգետիկ օբյեկտին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Եմենի խորքում Իսրայելից 2000 կմ հեռավորության վրա գտնվող հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտի վրա: Հարվածը հասցվել է Սանայի տարածքում՝ ի պատասխան Հուսի ահաբեկչական ռեժիմի կողմից […] ...
11:34 17.08.2025
Տոնգայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի Թագավորության ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:52-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 1:52)՝ մայրաքաղաք Նուկուալոֆայից 389 կիլոմետր հարավ, որի բնակչությունը կազմում է մոտ 22,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին […] ...