TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վլադիմիր Կարապետյանը Վենետիկի հանձնաժողովի նկատառումները համարում է ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար

19:12 15.07.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Նախ` հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է […]

̰
Յուրի Խաչատուրովի որդին դատական հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ դեմ. Armtimes.com 

19:04 15.07.2019

«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, հայտնում է Armtimes.com-ը: Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

19:03 15.07.2019

Հուլիսի 15-ին՝ ժամը 15:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1979 թ.) և «Mercedes […]

̰
Հանրային սննդի խոշոր օբյեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

19:00 15.07.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն: ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել […]

̰
Ինչո՞ւ մարդիկ չեն կարողացել «Եվրո 2019»-ի բացման խաղի տոմսեր գնել. ՀՖՖ պարզաբանումը. Armtimes.com

18:56 15.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի «Եվրո 2019»-ի բացման՝ Հայաստան-Իսպանիա, խաղում «Հանրապետական» մարզադաշտը լինի մարդաշատ: Հենց այդ պատճառով էլ ընդունել է կոլեկտիվ հայտեր, նաև անվճար տոմսեր է բաժանել տարբեր կազմակերպությունների: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից: Երեկ՝ հուլիսի 14-ին, բացման խաղից առաջ ինչպես սոցցանցերում, այնպես էլ դրանից […]

̰
Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը

18:51 15.07.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր:

̰
Զավեշտալի դեպք Գյումրիում. մայթերի ասֆալտապատման ժամանակ շինարարները «կնքել են» տան դռները

18:47 15.07.2019

Գյումրիում ընթացող փողոցաշինական ծրագիրը բազմաթիվ թերություններով է կատարվում: Նախագծային անճշտություններն ու շինարարական սխալները կոծկելու համար կառուցապատողները դիմում են նոր հնարքների: Գերցեն փողոցում, որի շինարարությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ ու այդպես էլ չի ավարտվում, մի քանի օր առաջ սկսեցին մայթերի ասֆալտապատման աշխատանքները, բայց, քանի որ շինարարական ու նախագծային խնդիրները շատ են, ասֆալտաշերտը մայթեզրին գտնվող […]

̰
«Ոսկե ծիրան»-ից հետո հայտնի ռեժիսորը ազատման դիմում է գրել

18:30 15.07.2019

Երևանում անցկացված «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը իր և իր մոր` Լ. Սահակյանցի անունից, Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: SHANTNEWS.am-ը զրուցել է ռեժիսորի հետ, որպեսզի հասկանա դիմում գրելու պատճառները: Դավիթ Սահակյանցը նշեց, որ որևէ անձնական խնդիր չի ունեցել Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, խնդիրը գործնական […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը

18:29 15.07.2019

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը: Նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և […]

̰
Երբեք բռնություն չի գործադրվել․ շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան գոմում 8 տարի պահելու փաստը

18:16 15.07.2019

Այսօր ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է հիշյալ դեպքում կասկածվողի՝ անասնաֆերմերի հետ, ում մոտ աշխատել է աղջիկը։ Ֆերմերը Մարմաշեն համայնքի բնակիչ, 36-ամյա Ռուբեն Թորոսյանն է, որը մեր թղթակցին պատմել է, որ շուրջ 30 տարեկան աղջիկը` Աստղիկ […]

̰
Շատ եմ սիրում Հակոբի գործերը. նախագահն այցելել է նկարիչ Հակոբ Հակոբյանի արվեստանոց

17:58 15.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց: Մեծանուն նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը դիտել է նկարչի կտավներն ու յուրահատուկ քանդակները։  «Շատ եմ սիրում Հակոբի գործերը: Դրանց մեջ հանգստություն կա»,- նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով՝ Հակոբ Հակոբյանը բացառիկ արվեստագետ էր։ […]

̰
ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետներն իրենց փորձն են ներկայացրել գերատեսչությունների մամուլի պատասխանատուներին

17:42 15.07.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթի պայմանավորվածության համաձայն կառավարությունում է տեղի է ունեցել ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների հանդիպումը նախարարությունների, կառավարության ենթակա մարմինների մամուլի խոսնակների հետ: Հանդիպումը կրում էր «ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ […]

̰
Քոչարյանի փաստաբանական թիմը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը ևս կներկայացնի ՄԻԵԴ

17:42 15.07.2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից: «Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ […]

̰
Երկաթե անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է. պատգամավորը՝ Սևանի ճանապարհը փակողներին

17:38 15.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, […]

̰
ՄԻՊ-ը վերջնական եզրահանգում չունի Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ

17:30 15.07.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բարձրացած աղմուկից հետո սկսել է ուսումնասիրել այդ փաստաթուղթը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մեզ մոտ գտնվում է ուսումնասիրության փուլում։ Մենք այստեղ համագործակցում ենք փաստաբանների պալատի հետ, Ազգային ժողովի պատգամավորների հետ, քննարկումների փուլում ենք և այս պահին ես չեմ կարող վերջնական եզրահանգում անել»,- ասաց Թաթոյանը։ Նա […]

̰
ՃՈ-ն հայտնաբերել է 77 ոչ սթափ վարորդ

17:27 15.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 8-14-ը Ճանապարհային ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն: Ծառայության արդյունքները փաստում են, որ հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 77 ոչ սթափ վարորդ: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:  

̰
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա Վենետիկի հանձնաժողովի զեկույցի մասին հայտարարությամբ

17:23 15.07.2019

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումներին: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների […]

̰
Եթե Գրիգորյանը մնար քրեակատարողական հիմնարկում, անմարդկային վերաբերմունք կլիներ․ ՄԻՊ

17:19 15.07.2019

ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի՝ կալանավայր տեղափոխվելուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այցելել է նրա կալանավայր ու ծանոթացել պահման պայմաններին, քանի որ կալանավորի պաշտպանները ահազանգել էին, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքերով՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, որոնց թվում եղել է նաև բժիշկ, […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ այցելել է Քոչարյանին

17:18 15.07.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ստացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կոչը, խոսել է նրանցից Հայկ Ալումյանի հետ ու պայմանավորվել է, որ դիրքորոշում կհայտնի, երբ գրավոր ստանա կոչն ու բոլոր հիմնավորումները։ Այս մասին Թաթոյանն այսօր հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։ Թաթոյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումից հետո կրկին այցելել է նրան։ Պաշտպանը դժվարացավ […]

̰
Մինչև հիմա էլ չկա կառավարության հստակ դիրքորոշում՝ ինչ է վեթինգը․ Թաթոյան

17:12 15.07.2019

«Մինչև հիմա չկա կոնկրետ դիրքորոշում նույն կառավարության կողմից՝ ի՞նչ է լինելու վեթինգը բոլոր կողմերով գործադրվելու դեպքում»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները Հայաստանի դատական իշխանության շուրջ զարգացումների վերաբերյալ։ Թաթոյանն ընդունում է, որ դատական համակարգում կան խնդիրներ, և կարող է քննարկվել վեթինգի կոնկրետ տարրերի ներդրումը՝ շահերի բախման, կարգապահական […]

̰
Պետական պաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուքով» վիրավորել միմյանց. 168.am

17:01 15.07.2019

Պետական պաշտոնյաները սկսել են «Ֆեյսբուք» սոցցանցով միավորել միմյանց, գրում է 168.am-ը: Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը «Ֆեյսբուքով» ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ  իրար դեմ անհաշտ պայքար են մղում  երկու  նորեկ ղեկավարները՝  ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և […]

̰
Պատգամավորների խոսքերը կարող են և ընկալվում են որպես կառավարության թաքնված դիրքորոշում․ ՄԻՊ

17:00 15.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին և հիշեցրեց, որ դատարաններն արգելափակելու վերաբերյալ կոչերին ինքն արձագանքել ու դատապարտել էր դեռ այն ժամանակ։ Թաթոյանը հիշեցրեց, որ հանրային պաշտոն զբաղեցնողները պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակներում և այդպիսի կոչեր չանեն։ Դա, ըստ Թաթոյանի, անթույլատրելի է, որովհետև այդ մարդիկ պաշտոններում ընտրվում կամ նշանակվում են կոնկրետ […]

̰
Երբ մեծանամ, շատ բարի պապիկ եմ լինելու. ԱԺ պատգամավորները փորձարկում են հեռախոսային հավելվածը

16:40 15.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ներկայանում է որպես զառամյալ պապիկ, հայտնում է Armdaily-ն։ Նշվում է, որ 29-ամյա պատգամավորն օգտվել է հատուկ հավելվածից՝ իրեն տարիք ավելացնելու համար։ Նա լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ. «Սրանով ես ամենևին չեմ ուզում ասել, որ երկար ենք մնալու իշխանության, այլ ուղղակի ուզում եմ […]

̰
Էնֆիաջյանի գրասենյակը երթևեկության կարգավորման խնդրով աշխատանքային խմբի հավաքներ է նախատեսում

16:30 15.07.2019

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առնվազն նվազեցման, երթևեկության կարգավորման նպատակով նախատեսում է ուսումնասիրել միջազգային փորձն ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս նպատակով Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ, խմբում ներգրավվելու համար հրավիրում է շահագրգիռ անձանց: Այս մասին հայտնեցին Էնֆիաջյանի գրասենյակից: «Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ […]

̰
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատվել է աշխատանքից

16:29 15.07.2019

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Խոսելով ազատվելու պատճառների մասին՝ Կարապետյանը նշեց, որ դա եղել է Խաչիկ Հակոբյանի ցանկությունը: Հիշեցնենք, որ Հակոբյանն անցած տարվա դեկտեմբերից զբաղեցնում էր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնը, իսկ նախկինում եղել է բնապահպանության նախկին նախարար […]

̰
Սևանում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ

16:19 15.07.2019

Հուլիսի 15-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

16:14 15.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Նախագահին ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը: «Մեգերյան կարպետ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին: Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ: Արմեն Սարգսյանն այցելել է […]

̰
Իրանի վարկածին լուրջ չեմ վերաբերվում. մասնագետները՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառների մասին

16:08 15.07.2019

Որքա՞ն են տևելու օրեր առաջ էլեկտրաէներգիայի խափանման պատճառների ուսումնասիրությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց ոլորտի փորձառու մասնագետներից: Նրանցից «Հայէներգոյի» նախկին տնօրեն Սպարտակ Հակոբյանն ասաց. «Մեզ մոտ կան ստանդարտներ՝ 10 օր, այդքան է տրվում, որ և՛ պատճառները վերացվեն, և՛ միջոցառումներ առաջարկվեն»: Հարցրինք նաև այն մասին, թե ինչ մեխանիզմներ կան, որպեսզի Իրանում տեղի ունեցող խափանումները շղթայական […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայությանը ներգրավվել է նաև ուղղաթիռ

15:49 15.07.2019

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավվել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ […]

̰
Զոդի կամրջին վթարից տուժածների առողջական վիճակում դրական դինամիկա է գրանցվել

15:48 15.07.2019

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Զոդի կամրջի վթարից տուժածներից երկուսի մոտ դրական դինամիկա է գրանցվել: «Լավ լուր… Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա»,- գրել է Աշոտ Սարգսյանը: https://www.facebook.com/SargsyanAshot/posts/2454862074560701  

̰
BACK_TO_TOP