19:39 16.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում: Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում […]
19:20 16.07.2019
Հանրապետության հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են։ Սա կառավարության վերջին որոշման արդյունքում է։ Հիշեցնենք` հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել անվճար և արտոնյալ բուժսպասարկումից օգտվողների ցանկում փոփոխությունների մասին կառավարության որոշումը։ Անվճար բուժսպասարկումից օգտվողների թվում են մինչև 18 տարեկան երեխաները, ընտանեկան նպաստ համակարգում 30 և ավելի անապահովության միավոր ունեցողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Այս փոփոխությունները հանգեցնելու […]
19:16 16.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: «Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: Մեր երկրից […]
19:11 16.07.2019
Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։ Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն […]
19:02 16.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը […]
18:56 16.07.2019
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հերքում տարածել մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: «Մամուլում կրկին տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի […]
18:52 16.07.2019
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ […]
18:44 16.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել […]
18:35 16.07.2019
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութ, ենթադրաբար՝ մետամֆետամին: […]
18:27 16.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Պետություն-մասնավոր գործընկերության մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» […]
18:21 16.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են` Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: «Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-2019թթ. արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:
17:55 16.07.2019
Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել: Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: […]
17:48 16.07.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Արգելանքը հանված է» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է. «Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է: Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով: Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ […]
17:40 16.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ […]
17:27 16.07.2019
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն այսօր Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց քաղաքապետին: «Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցեց նա Մարությանին: «Նախ` կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես […]
17:27 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և […]
17:22 16.07.2019
Հուլիսի 15-ին՝ ժամը 21.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ավտոմեքենայում առկա մոտ 1 խ/մ փայտանյութը պատկանում է Դիլիջան քաղաքի 36-ամյա մի բնակչի: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իսկ 36-ամյա տղամարդը բացատրություն […]
17:10 16.07.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. […]
17:06 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]
16:50 16.07.2019
Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Վերջիններս դժգոհություններ ունեն՝ կապված ոռոգման հետ: «Ջուր չի հասնում, ես երկու օր առաջ եմ ջրել պոմիդորը, իրենց պայմանագրով ջուր են տալիս տասը օրը մեկ: Ջրանցքը չեն մաքրում, մամուռը գալիս է, փակում է ջրի պոմպը, որ պիտի տա 150 լիտր, տալիս է 30 լիտր»,- SHANTNEWS.am-ին պատմեց […]
16:44 16.07.2019
«Աերոֆլոտ» ընկերության ամսագիրն իր հունիսյան համարում մի քանի էջ է նվիրել Հայաստանին, քանի որ այն դարձել է ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի ուղղություններից մեկը, գրում է Rusarminfo-ն: «Հայաստանը՝ յուրայինների համար» հոդվածը պատմում է, որ կովկասյան պետությունը ասոցացվում է հոգևոր խոհանոցի, գերզգայուն ջազի, հնագույն պատմության և ժամանակակից արվեստի հետ: «Հայաստանն իր յուրաքանչյուր այցելուի կնվիրի միայն դրական զգացմունքներ»,- գրված […]
16:35 16.07.2019
«Տաղանդների երկրի տաղանդավոր մարդիկ» մակագրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է գործարար Արփինե Բարսեղյանի պատմությամբ։ Կինն իր հոբբին դարձրել է ընտանեկան բիզնեսի հիմք, ինչը գրավել է վարչապետի ուշադրությունը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2362468114073570
16:19 16.07.2019
Հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր դիմում է գրել և ազատվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին […]
16:17 16.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը քննարկել են Սևանի խնդիրները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գնել Սանոսյանը: «Սևանի խնդիրները քննարկելիս… Հ.Գ. Ջրի որակի և թափանցիկության հետ կապված բավական դրական տենդենցներ ունենք»։ https://www.facebook.com/gnel.sanosyan.1/posts/2377990539107565
16:11 16.07.2019
Բելգիական RTBF հանրային հեռուստաընկերությունը «La Carte postale de Guillaume Moulaert» հաղորդման շրջանակներում զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել որպես այս տարվա հանգստի ուղղություն ընտրել Հայաստանը: Հաղորդման հեղինակը ներկայացնում է Հայաստանն՝ իր տեսարժան վայրերով, դրվագներ ներկայացնում պատմությունից, ընդգծում, որ Հայաստանն Ազնավուրի երկիրն է, նաև նշում՝ հայերը քրիստոնեություն առաջինն ընդունած ազգն են: Մանրամասները՝ տեսանյութում:
15:46 16.07.2019
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո տեսակետներ հնչեցին, թե երթևեկության կանոնակարգման համար պետք է բոլորին համատարած զրկել վարորդական իրավունքներից և նոր քննություն անցկացնել: «Մի՛ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը դա անիմաստ է համարում, որովհետև, ըստ նրա՝ եթե 5-6 տարեկան երեխան գիտի խոսել, գիտի նաև, որ կարմիր լույսի տակ անցնել չի կարելի, […]
15:29 16.07.2019
Երևանի քաղաքապետարանում ընթանում է քննարկում՝ հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման վերաբերյալ: Հրավիրվել է միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը, որը ներկայացնում է հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը, միջազգային խորհրդատվական ընկերությունների մոտեցումները: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ ներկայացրել է հանդիպման նպատակները, որից հետո միջազգային ընկերության ներկայացուցիչը խոսել է տրանսպորտի բարեփոխումների միջազգային մոդելի մասին: Ներկա են նաև կառավարության, մասնագիտական խմբի, հասարակական […]
15:26 16.07.2019
ՃՈ-ի կողմից մշակվել է բալային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծ, որն արդեն ուղարկվել է խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Բալային համակարգը լրացուցիչ պատժամիջոց է: Բացի գումարային տուգանքից, որոշակի խախտումների դեպքում՝ կախված հանրային վտանգավորությունից, բալեր դուրս կգան, և օրինախախտ վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից, հետագայում […]
15:20 16.07.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով […]
15:17 16.07.2019
ՀՀ ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա […]