00:00 14.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Մի քիչ թռվռացինք պուճուրների հետ»: Մանրամասները՝ տեսանյութում։
23:51 13.07.2019
Հուլիսի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում բախվել են ԳԱԶ-3110 մակնիշի 35 RС 813 համարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 34 AT 658 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: […]
23:37 13.07.2019
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/2 շենքի բնակարաններից մեկում իրականացվում է վտարման գործընթաց, բնակիչները փակվել են բնակարանում և սպառնում են պայթեցնել այն գազի արտահոսքի միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
23:08 13.07.2019
Մոսկվայի տրանսպորտի օրվան նվիրված ՌԴ-ում տեղի է ունեցել ռետրո տրամվայների շքերթ, հայտնում է Tass-ը: Շարասյունը կազմված է 19 վագոնից: Կազմակերպիչները նշում են՝ քաղաքի տարբեր հատվածներում տոնի հետ կապված այլ միջոցառումներ ևս կան. օրինակ՝ ռետրո ավտոբուսների շքերթ և ցուցահանդեսներ: Նշվում է, որ տրամվայի յուրաքանչյուր վագոնում աշխատելու են մարդկանց հաճելի ժամանցն ապահովող, պատմական հագուստներով աշխատակիցներ: Անցկացվելու են […]
22:37 13.07.2019
Հուլիսի 13-ին` ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Փարպի, Ագարակ և Աղձք գյուղերի դաշտերում առկա է հրդեհի 5 օջախ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել՝ […]
21:57 13.07.2019
Հուլիսի 13-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
21:24 13.07.2019
Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:10-ի սահմաններում Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ […]
21:06 13.07.2019
Այսօր հերթական ողբերգական դեպքն է կանխվել Երևանում: Լուսադեմին մայրաքաղաքում բնակվող 36-ամյա մի կին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակների մյուս կողմ, որպեսզի նետվի: Մի տղամարդ, տեսնելով նրան, անմիջապես մոտեցել է, զրուցել հետը և, աստիճանաբար մոտենալով, բռնել ու անցկացրել անվտանգ գոտի: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կինը մշտական բնակության վայր չունի և, ամենայն հավանականությամբ, այդ ամենից ընկճված է փորձել […]
20:08 13.07.2019
Հուլիսի 13-ին` ժամը 14:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի «Գուգարք» ճամբար են մտել թափառող շներ (2 հատ), ինչը սպառնում է ճամբարում հանգստացող երեխաների անվտանգությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շներին հեռացրել են ճամբարի տարածքից:
19:57 13.07.2019
Լիբանանի խորհրդարանի՝ ազգությամբ հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին՝ պատասխանելով ինչպես ներլիբանանյան, այնպես էլ տարածաշրջանային և համայնքային խնդիրներին վերաբերող հարցերի: Հակոբ Բագրատունին նշել է, որ Լիբանանում բնակիչների, այդ թվում` հայ համայնքի մասին թվաքանակ նշելը շատ դժվար է: Մոտ 140.000 հայ է հաշվվում Լիբանանում, սակայն կա արտագաղթ, բացի այդ, շատ են հայկական համայնքի հետ […]
18:44 13.07.2019
Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար […]
18:00 13.07.2019
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 4-ին կայացավ հայ-հնդկական համերգը, որին մասնակցում էին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական հայտնի «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները` Ռաշամի Դեսան (Տապասիան), Թինա Դատտան (Իչա), Գաուրավ Չոպրան (Ռաթոր), Մրունալ Ջային (Ակաշ) և այլք: Երկրպագուները ամեն կերպ փորձում էին լուսանկարվել սիրելի աստղերի հետ, ինչի հետևանքով բեմի վրա իրարանցում ու հրմշտոց առաջացավ: Մանրամասները` տեսանյութում:
17:47 13.07.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչը պոկվել և ընկել է կողքից ընթացող Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա: Մարդատարի վարորդը ուսի մասում մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել է նախ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, այնուհետ՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Նրան վիրահատել են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տրոլեյբուսի վարորդ Նորայր Սազմանդյանը պատմել է, թե ինչպես է […]
17:31 13.07.2019
Հուլիսի 13-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
17:12 13.07.2019
Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների […]
17:00 13.07.2019
Հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հայ-հնդկական համերգի ժամանակ պարի մրցույթ հայտարարվեց: Հաղորդավար Վարդան Սարգսյանը բեմ հրավիրեց երեք աղջիկների, ովքեր ցանկանում էին ստանալ մրցանակը: Իսկ հաղթողին հնարավորություն է ընձեռվելու նկարահանվել հնդկական ֆիլմում: Նշենք, որ համերգին մասնակցում էին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական հայտնի «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները` Ռաշամի Դեսան (Տապասիան), Թինա Դատտան (Իչա), Գաուրավ Չոպրան […]
16:44 13.07.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, խոսել է նաև այն մասին, թե ինչի արդյունք են դրանք` անփութությա՞ն, թե՞ միտումնավոր քայլերի. «Մեր քաղաքացիները մտածում են, որ հրդեհային անվտանգությունը ապահովելը միայն ԱԻՆ-ի գործն է, հրշեջ- փրկարարներինն է, իրենք պարտավոր են գնալ, գործն անել: Իհարկե, մեր հրշեջ փրկարարները պատրաստ են և ցանկացած պահի […]
16:31 13.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։ Այնուհետև վարչապետը կենտրոնի […]
16:21 13.07.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ հրդեհների թվի ավելացման ֆոնին որոշ կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկվում: Դրանցից մեկը վերահսկվող այրումն է: «Արդեն 20 օրից ավելի է` այդ աշխատանքները կատարվում են, և 120 հա-ից ավելի տարածքներում հսկողության տակ այրում է իրականացվում, որպեսզի ազատվենք ավելի ծանր դեպքերից»,- ասել է Հայրապետյանը՝ հավելով, որ զուգահեռաբար շարունակում […]
16:19 13.07.2019
ՀՀ Ոստիկանությունը անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից հրապարակված տեսանյութին և պարզաբանում տարածել. «Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը իր էջում կրկին հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է` չհրապարակելով բնակարանի հասցեն, դրա սեփականատիրոջ, […]
16:13 13.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է իր վաղեմի ընկեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Հանդես գալով հրաժեշտի խոսքով՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Դժվար օր է այսօր. Մենք ճանապարհ ենք դնում Արման Կիրակոսյանին, վերջանում է Արման Կիրակոսյանի […]
16:10 13.07.2019
Հուլիսի 13-ին` ժամը 10:18-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:
15:50 13.07.2019
Հուլիսի 13-ին` ժամը 11:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26-րդ փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել մասնակի փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի բնակարաններից մեկի լոգարանի հատակի երկաթբետոնյա կառուցատարրերից մոտ 2 […]
15:42 13.07.2019
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թերմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։ […]
15:28 13.07.2019
Հուլիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել էր հայ-հնդկական համերգը, որին մասնակցել են «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հնդկական հայտնի «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանները` Ռաշամի Դեսան (Տապասիան), Թինա Դատտան (Իչա), Գաուրավ Չոպրան (Ռաթոր), Մրունալ Ջային (Ակաշ) և այլք: Նրանց հետ միասին բեմին հանդես են եկել նաև հայ հայտնի դերասաններն ու երգիչները: Համերգի ընթացքում հայ երկրպագուները ամեն վայրկյան […]
15:26 13.07.2019
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա: Toyota-ի վարորդն ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի […]
15:19 13.07.2019
Այն ամենը, ինչ այսօր կատարվում է փողոցներում, համակարգի թերի աշխատանքի հետևանքն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Նրա խոսքով՝ ՃՈ-ն զբաղվում է միայն վերահսկողությամբ և մեղմ քաղաքականություն է վարում, մյուս կողմից, երթևեկության պայմանները բարենպաստ չեն, ճանապարհներն էլ կահավորված չեն: «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադրի պնդմամբ՝ անկախացումից ի […]
15:10 13.07.2019
«Որ անունը Ստամբուլյան է, վատ է, և արժեքները մեզ հետ կապ չունեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Նա ելնելով ՔՊ-ականների նախկին պահվածքից՝ կարծիք հայտնեց, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են քրիստոնեա-դեմոկրատական արժեքները: «Իհարկե, շատ վատ բաներ են, Սորոսն էլ վատ բան է, բայց եթե գիտություն է ֆինանսավորում, լավ է, […]
15:00 13.07.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության […]