11:18 15.07.2019
Ռուսական RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Instagram-ի հետևորդներին և շնորհակալության խոսքեր ասել. «Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ սկսեցի վարել ինստագրամյան էջս, բայց դուք արդեն 100 հազար եք: Ես տեսնում էի, թե ինչպես են էջեր վարում իմ գործընկերները՝ բարդ լուսանկարներով, տարբեր երկրներից և իրավիճակներից դրվագներ զետեղելով, և հասկացա, որ ես այդպես […]
11:07 15.07.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:
10:38 15.07.2019
Հուլիսի 14-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի շրջադարձի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի […]
09:52 15.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 14-ին՝ ժամը 16:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են Ս.Ա.-ին (ծնված 1987 թ.) և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենան, այնուհետև […]
09:45 15.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Ավան-Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ․ 8, 10, 12, 13, 15 շենքերը, Բաբաջանյան նրբ․15 շենքը, թիվ 7 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4/2, 8, […]
09:20 15.07.2019
Հուլիսի 14-ին՝ ժամը 20:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]
09:08 15.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր ունեմ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում մեր թիմը նվաճել է միանգամից հինգ մեդալ` հինգ բրոնզ: Այսինքն` թիմի բոլոր անդամները մեդալով են վերադառնում: Նախորդ տարի մեր թիմն ուներ մեկ արծաթ, մեկ բրոնզ, մեկ պատվոգիր: Հաջորդ տարի պետք է զարգացնել հաջողությունը և աշխատել […]
23:59 14.07.2019
Հուլիսի 14-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանկապատին, և մոտ 1 մետր […]
23:45 14.07.2019
Հանրապետության տարածքում հուլիսի 15-19-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ […]
22:37 14.07.2019
Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանը իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Հ. […]
22:25 14.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այցելել է Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածք։ «Այսօր եղել եմ Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածքում, ծանոթացել ընդհանուր խնդիրներին: Գառնիի տարածքում շուտով կսկսվի հայտնի բաղնիքի խճանկարի տարածքի բարեկարգումը: Գեղարդում էլ են առկա խնդիրներ, որոնք պետք է քննարկենք […]
21:34 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը […]
21:20 14.07.2019
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում:«Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդն ու 4 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից չորսը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ, իսկ 2007 թվականին ծնված ուղևորը տեղափոխվել է […]
21:06 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի […]
19:45 14.07.2019
Հուլիսի 14-ին` ժամը 13:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդիչն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդիչն […]
19:05 14.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը: Նա նշել է, որ համաձայն ուսումնասիրությունների՝ Հայաստանում գյուղացիական տնտեսություն վարողների կողմից գյուղատնտեսական նշանակության վարելահողերի որոշակի ծավալ չի մշակվում՝ տարբեր […]
18:49 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 16:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած սարի խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:53 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:42 14.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրել է, որ, ըստ Ցյուրիխի համալսարանի գիտնականների ուսումնասիրության, Երևանում ամռանը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը՝ 5.2 աստիճանով։ «Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում): Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, […]
14:20 14.07.2019
Հուլիսի 14-ին, ժամը 00:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին: […]
13:36 14.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։ […]
13:17 14.07.2019
Հուլիսի 13-ին կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Ա․Ա․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ […]
12:00 14.07.2019
Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում տարածվում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը: Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրել է, որ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել: «Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: […]
11:23 14.07.2019
Հուլիսի 14-ին` ժամը 03:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։ Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 2001 թ.)։ Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ […]
10:40 14.07.2019
Հուլիսի 13-ին՝ ժամը 16:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը. տուժածներ չկան:
10:23 14.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այցելել է Հանքավանի ճամբարներից մեկը: «Այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաներըԵրեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը: Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի […]
09:48 14.07.2019
Հուլիսի 13-ին, ժամը 20:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1.5-րդ կմ-ին «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1957 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]