15:17 15.07.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու դրա ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Զոհրաբյանն ասաց, որ պատճառն այն է, որ չի հետևել այդ դատական գործին։ Պատգամավորն ավելացրեց, որ գործին չի հետևել զբաղվածության պատճառով, իսկ զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և […]
15:14 15.07.2019
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեռ չի հասկանում՝ ինչ նկատի ունեն իշխանությունները, երբ խոսում են վեթինգի գործընթացի մասին․ արդյո՞ք պետք է քննել դատավորի ու նրա «հինգերորդ հարկում ապրող հարևանի և այդ հարևանի՝ Ջրվեժում ապրող բարեկամի կապը»։ «Ես ընկալունակության հետ երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել, բայց ես հիմա համառորեն չեմ հասկանում, թե այս գործընթացն ինչպես է իրականացվելու՝ […]
15:10 15.07.2019
«Մենք տեսնում ենք, որ կան շահագրգիռ անհատներ, գործիչներ, որ հիմա էլ ուզում են դատական իշխանությունը տեղափոխել Փաշինյանի կրնկի տակ։ Ես Փաշինյանի կողմից նման հայտարարություն չեմ լսել, բայց ես նաև չեմ տեսնում կոնկրետ քայլեր, որոնք կխոսենք իշխանության կողմից անկախ դատական համակարգ ունենալու իսկական մտադրության մասին»։ Դատարանների շուրջ զարգացումներն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս այսպես մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ […]
15:09 15.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Սևանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սևանի լողափում են: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սևանում, որպեսզի […]
14:48 15.07.2019
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքը նախաքննության փուլում է: ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:
14:41 15.07.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել ժամկետային զինծառայող, Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» տեղափոխված Յուրիկ Բրոյանի մասին: «Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են […]
14:39 15.07.2019
«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը ընդունվել է 1,5 տարի առաջ, բայց ոստիկանությունում որևէ էական տարբերություն չի նկատվել բռնության դեպքերի ահազանգերի տեսանկյունից։ Եվ պատճառը վատ կարծրատիպն է, որ չի կարելի ընտանիքում բռնության հարցը հանրայնացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ահազանգեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրեցինք ամուսնու ձեռքից, որը տարիներ շարունակ […]
14:32 15.07.2019
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ արդեն ութ տարի: Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը, աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով պահում է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցնում: Աղջիկը հետո պատմել […]
14:30 15.07.2019
Այն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է։ Այս կարծիքին է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա այսօր լրագրողներին պատմեց, թե ինչ գործողություններ են նախատեսում իրականացնել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր գործընկեր Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ, որպեսզի ուսումնասիրեն Սևանի ջրի փորձանմուշը։ Պատգամավորը սա բացատրում […]
14:20 15.07.2019
SputnikArmenia-ի տեղեկություններով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ 50-ամյա մի կին ինքնասպանության փորձ է արել։ Անցորդները նկատել են շենքի բակում ընկած արնաշաղախ կնոջը և անմիջապես ահազանգել 1-03։ Կինը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ կինը գլխին վնասվածքներ ունի։ Նա ապրում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկում, որի բակից տեղափոխվել էր հիվանդանոց։ Հայտնի է դարձել, որ […]
14:11 15.07.2019
Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ Այս պահին նրանք ցանկանում են փակել նաև Գագարին-Երևան ավտոճանապարհը՝ պատճառաբանելով, որ մեքենաները կարողանում են նշված ճանապարհով ազատ երթևեկել, գրում է 168.am-ը: Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝ տարբեր բիզնես շահերով պայմանավորված: […]
14:06 15.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ցուցարարները սպասում են Գեղարքունիքի մարզպետին, ով նրանց հանդիպելու է Սևանի ափին, որպեսզի բոլորին ցույց տա Սևանա լճի մաքուր լինելը: Մեր թղթակիցը նշում է, որ ցուցարարներին է միացել «Իմ […]
13:58 15.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ, որոնցից 18-ը վերաբերել է բուսական, 20-ը՝ կենդանական աշխարհներին, 26-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ստացվել է նաև 5 հարցում և քաղաքացիների կողմից գրավոր 55 դիմում։ Բարձրացված բոլոր […]
13:56 15.07.2019
«Հայէներգո»-ի նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը հիշում է նախկինում էներգետիկ համակարգում տեղի ունեցած բազմաթիվ վթարները, որոնցից առավել խոշոր էր 2013-ի նոյեմբերի 2-ին տեղի ունեցածը: «Էլի շատ ծանր էր, սկսվեց Իրանում, տարածվեց ՀՀ-ի վրա, խորացավ Հայաստանում»,- ասում է փորձագետը: Նա նշում է, որ այս տարիներին բազմաթիվ առաջարկներ են արել համակարգը նորոգելու, նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ, սակայն […]
13:40 15.07.2019
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երեկ՝ հուլիսի 14-ին, Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, հայտնում է SHAMYSHAN.com-ը: Պարզվել է, որ ավտոմեքենան […]
13:39 15.07.2019
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին: «Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե […]
13:33 15.07.2019
ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է էլեկտրաէներգիայի՝ օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարին: Նրա կարծիքով` չպետք է անտեսել համակարգում գոյություն ունեցած որևէ խնդիր: «Համակարգը մի օրգանիզմ է, չկա կարևոր ու երկրորդական, մի կաբել խափանվեց, կարող է ամբողջն անջատվել: Ամեն ինչ հատիկ-հատիկ պիտի ստուգել: Այնքան փոխկապակցված է, որտեղից որտեղ […]
13:26 15.07.2019
Երեկ գազաբալոնի արտահոսքից հրդեհ էր բռնկվել Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն գյուղում։ Անահիտ Մադոյանին պատկանող առանձնատան` խոհանոցի վերածված շքամուտքում տեղադրված գազաբալոնից հրդեհը տարածվել է դեպի հյուրասենյակ, ինչի պատճառով այրվել են մետաղապլաստե դռներն ու պատուհանները, տան կենցաղային տեխնիկան։ «Ստեղ դրած եմ եղել բալոնը, որ ճաշ եփեմ ու տանիմ ընդեղ` ճաշասենյակ, որ ուտեն։ Միանգամից բռնկվավ, չհասցրի ու էդ ձևի […]
13:25 15.07.2019
Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխադրող, այդ ուղղությամբ աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմային ու իրեն ուղղվող քննադատություններին անդրադարձավ ՀՀ քաղաքական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Հաճախ ասում են՝ Տաթևիկը որևէ բան չի արել, որ դա լինի: Ասեմ՝ կոմիտեի գործառույթը չի դա: Եթե մենք ստեղծենք, դա ճիշտ չի լինի, քանի որ մենք իրավունք չունենք ինքներս […]
13:08 15.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել […]
12:56 15.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկիտա Սիմոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու համար: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել […]
12:45 15.07.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փոքր ավիացիայի հետ կապված զարգացումներին: Նա նշեց՝ արդեն 2 փոքր օդանավ են գրանցել, օդապարիկ էլ, այսինքն՝ փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերը սկսվել են, թեպետ դեռ շատ խնդիրներ ունեն: «Մեր ավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, հիմա փորձում ենք հեշտացնել գրանցման […]
12:41 15.07.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Մեր թղթակիցը փոխանցում է, որ Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրը քաղաքապետարանում քննարկել են տնտեսվարողների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Սևանում տարածքներ են վարձակալել: Մեր լրագրողի փոխանցմամբ՝ այս պահին մարզպետը հավանաբար խորհրդակցություններ է անցկացնում […]
12:35 15.07.2019
Հուլիսի 8-ից ` ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրումից հետո, Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան չվերթները շատացել են, բացվել է նաև դեպի Բաթումի ուղղությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Կոմիտեի նախագահն հավելեց, որ ուղևորափոխադրումների 9 տոկոսից ավել աճ է արձանագրվել իր պաշտոնավարման օրոք: Այդ տոկոսը կարող […]
12:35 15.07.2019
Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Սակայն պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար և առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։ Մանուկյանի խոսքով՝ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը 1 տոկոսով նվազեցվի։ Դա, ըստ պատգամավորի, աշխատող […]
12:29 15.07.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-7-ը գրանցվել է 770 դեպք, որից 538-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհի ահազանգ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 50 դեպք, որից 21-ում […]
12:24 15.07.2019
Այն մասին, որ Շիրակի դաշտավայրը հնագիտական ու պատմագիտական հարուստ շերտեր է թաքցնում, վկայում են հայ և օտար հնագետների համատեղ պեղումները: Ներկայիս բնակավայրերից ու գյուղերից շատերը կառուցված են հին բնակատեղիների կամ դամբարանադաշտերի վրա, որոնք, հաճախ է լինում, որ ի հայտ են գալիս ոչ միայն մասնագիտական ուսումնասիրությունների, այլև սովորական հողային աշխատանքների ժամանակ: Այդպես է եղել Սառնաղբյուր գյուղում: […]
12:21 15.07.2019
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Նա նշեց՝ թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը, ու հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ կարող ենք աջուձախ գումար ծախսել, կարևոր է, որ գտնենք անվճար տեղեր տարբեր ավիացիոն բուհերում: Ռևազյանը տեղեկացրեց՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն […]
12:15 15.07.2019
Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35–ամյա Վարդան Մկրտումյանի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նա նշեց, որ տուժածն ունի թոքի երկկողմանի սալջարդ, գանգուղեղային վնասվածք և կոնտուզիոն օջախ: Նշենք, որ երեկ տեղի ունեցած քարաթափման հետևանքով ևս 2 տուժած գտնվում են […]
12:11 15.07.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ կալանավորվել է: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հուլիսի 12-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և […]