14:56 13.07.2019
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ամուլսարում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին. «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի […]
14:46 13.07.2019
ՀՀ ոստիկանության երկու պաշտոնատար անձ հանցագործություն կատարած քաղաքացուն ավտոմեքենայով Ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում խոշտանգել են նրան, գրում է «Փաստինֆո»-ն: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 2-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազորը և նույն բաժանմունքի օպերլիազորը Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացից քաղաքացուն ավտոմեքենայով ոստիկանության […]
14:41 13.07.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել արգելված բեռ տեղափոխած հայ վարորդների վերաբերյալ: «Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ. և Լ. Մ. անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Վրաստանում ՀՀ դեսպանություն հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ […]
14:30 13.07.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանը որոշ տվյալներ է ներկայացրել հանրապետության տարածքում գրանցվող հրդեհների վիճակագրության վերաբերյալ: «2019 թվականի առաջին կիսամյակում, համեմատած 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ, մենք ունեցել են աճ` հրդեհների հետ կապված: Եթե վերցնենք ընդհանուր հրդեհների թիվը, ապա այն 2.1 տասնորդական անգամ ավելի է, քան նախորդ տարի: Եթե վերցնենք միայն բուսածածկ, խոտածածկ տարածքների […]
14:29 13.07.2019
«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը: Այս մասին որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի […]
14:21 13.07.2019
Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև նախկին իշխանությունների օրոք ենթակառուցվածքների վիճակին՝ ընդգծելով, որ ամեն ինչ քայքայվել է: Օրինակ բերեց. «Հայաստանի քաղաքական պատմության մեջ վատթարագույն դեր է խաղացել ՍԴ-ն իր բոլոր անդամներով մինչև հիմա եղած: Ոճրային Մարտի մեկը լեգիտիմացրել է, իրավական լեգիտիմություն է հաղորդել, ամեն փաստաթղթի տակ ստորագրել են, որ Սահմանադրության հետ հակասություն չունի, […]
14:11 13.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին: Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը և հաջող ու արդյունավետ […]
14:09 13.07.2019
Պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]
13:52 13.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, […]
13:50 13.07.2019
Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասաց հետևյալը. «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տրանսֆորմացվել է. առաջ հավատում էին, որ կանի, հիմա ասում են` ինչու չի անում ու իրենից չեն հեռանում: Երիտասարդ լինելու գործոնը շատ շահարկվեց տգետ զանգվածի կողմից, մի մասն էլ գողապետության գործիչների կողմից, բայց մեջը նաև սերնդափոխություն եղավ, լճացել էր […]
13:45 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ պատմեց՝ տարիներ առաջ, երբ ինքն ընդհատակում էր, ամենաընթերցվող թերթի խմբագիրն էր: Նա նշեց՝ երբ ընդհատակից դուրս եկավ, ականատես դարձավ բոլորովին այլ իրականության՝ տպագիր մամուլի դիրքերի զիջմանը: «Դա իմ ամենամեծ շոկն էր, որ ես ուրիշ աշխարհից հեռացել էի այլ աշխարհ»,- […]
13:42 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաջողության գրավականի մասին: Փաշինյանը մեջբերեց թավշյա հեղափոխության մասին ժամանակակից հայ հեղինակներից մեկի գրքից որոշ դրվագներ: Ըստ հեղինակի՝ հեղափոխությանն առաջինը արձագանքեցին երեխաները: Ե՞րբ այն դարձավ բեկումնային. երբ պարզվեց՝ դպրոցականները դուրս են եկել փողոց և […]
13:40 13.07.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ հրդեհների թվի զգալի աճ կա: Որոշ պնդումների համաձայն` այդ ամենի մեջ միտում կա: ԱԻՆ-ում սա պաշտոնապես չեն հաստատում: Արդյո՞ք տուգանքների նվազ լինելը կարող է պատճառ լինել հրդեհների թվի աճի: «Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար մեր օրենսդրությամբ նախատեսված է և´ վարչական, և´ քրեական պատասխանատվություն: Վարչական […]
13:34 13.07.2019
Հուլիսի 12-ին` ժամը 00.05-ին, Թբիլիսյան խճուղու 27/7 հասցեի մոտ բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մեքենաներ, ինչի հետևանքով 7 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նույն օրը «Մերսեդես»-ի վարորդ 19-ամյա Գուրգեն Սարգսյանը և ուղևոր, 20-ամյա Ժորա Արամյանը գիտակցության չգալով մահացել են: Կատարվում է նախաքննություն:
13:25 13.07.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երեկ ԱԺ-ում հյուրընկելել է ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող մի խումբ ակտիվ քաղաքացիների, որոնք հիմնականում ներկայացնում են «Մի´ արեք այսպես» ֆեյսբուքյան հայտնի խումբը: Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկմանը […]
13:21 13.07.2019
«Վեթինգը վտանգավոր է նաև, մեր քրեական օրենսգիրքը բոլոր հոդվածներն ունի, գողի համար ունի, էն մեկի համար ունի, դրե´ք, քրեական օրենսգիրքը հուպ տվեք, գնա, բոլորին հարցրեք` ունեցվածքը որտեղից, էդ ի՞նչ նվերներ են, ինձ ինչո՞ւ նվեր չեն տալիս, ինչի՞ համար են օտար մարդիկ նվեր տալիս այսինչին, մեզ մոտ տագնապ կա, երկիրը կորցնում է զարգացման լավագույն շանսը, և […]
13:10 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան՝ չկոռումպացվածից: «Չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ, դրանք արժեքներն են, իսկ կոռումպացված պաշտոնյայի «տոռմուզի կալոդկեքը» մաշած են: Բանաձևը հետևյալն է՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես […]
13:00 13.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն: Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին: Ֆրանսիայի Ազգային […]
12:51 13.07.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչութունում շարունակվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքնննությունը: Այս տարվա հունիսի 1-ին ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Վայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Հարունի կամուրջ» կոչվող տարածքում երեխա […]
12:30 13.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի հետ միասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և այլք: «Լոռիում Սմարթ կենտրոնում ենք: Մանրամասները` քիչ անց»,- գրել է նա:
12:25 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց՝ ուրախ է, որ պատեհ առիթ ընձեռնվեց և տեղի ունեցավ այս հանդիպումը: «Ես սպասում էի այս հանդիպմանը, շատ էի լսել՝ ինչ է կատարվում, և այստեղ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի, չեմ ուզում ասել՝ տեսա ավելին, ինչ սպասում էի, […]
12:20 13.07.2019
«SOS » Սևան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար: Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել: Նախաձեռնությանը միացել են տարբեր գիտնականներ, հասարակական գործիչներ ու բնապահպան քաղաքացիներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին […]
11:56 13.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն: Նրան են ուղեկցում ՀՀ կառավարության երեք անդամներ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Պատվիրակությունն այժմ շրջայց է կատարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սմարթ ավանի տարածքում, ծանոթանում կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին, […]
11:52 13.07.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։ Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ […]
11:37 13.07.2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Նա ասաց, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեռևս հրդեհը չի մարվել, սակայն զոհվածներ և տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառը […]
11:20 13.07.2019
Հուլիսի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառման արդյունքում, ժամը 21.15-ին Անդրանիկի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվ մ ել նույն փողոցի բնակիչ երեք տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, երկրորդի մոտ՝ […]
10:37 13.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Մարթա Այվազյանը մինչև 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձությունները զբաղեցնում էր ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետի պաշտոնը և ԱԳՆ հինգ այլ աշխատակիցների հետ հրաժեշտ տվեց իր պաշտոնին, որովհետև ընդդիմացել էր ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանին, ով հրապարակայնորեն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ընտրությունները […]
10:14 13.07.2019
Հուլիսի 12-ին` ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական […]
09:50 13.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի և […]