13:50 12.07.2019
Իշխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական […]
13:47 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքն ասել է, որ Հայաստանում իրենց քաղաքական թիմը իշխանության է եկել 40 տարով։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նա ասաց, որ նման խոսքեր չի ասել։ «Նույնիսկ բռնապետական իշխանությունները նման պնդում անել չեն կարող»,- ասաց պատգամավորը։
13:46 12.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները: Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Վարակիչ հիվանդությունների դեմ […]
13:40 12.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչներից մեկը բակում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների հիման վրա հուլիսի 11-ին ոստիկանները զննություն են կատարել բակում՝ հայտնաբերելով կանեփի բույսի 10-ից ավելի տնկի, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։ Տանտիրոջ խոսքերով՝ բույսերն […]
13:34 12.07.2019
Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղին հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը և առաջացել է բնական ջրամբար: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր»-ը: ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետներն ակնադիտական ուսումնասիրություններ են կատարել տեղում և ահազանգում են, որ մթնոլորտային տեղումների, սողանքի հարաբերական կայունության բնութագրվող տեղամասի ակտիվացման […]
13:24 12.07.2019
Հուլիսի 12-ին` ժամը 09:55-ին, 911 ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ. Գ.) բակում՝ 6 հավ: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության […]
13:00 12.07.2019
Հուլիսի 12-ին՝ ժամը 01:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի գետնանցումում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չգործող խանութում (մոտ 15 քմ): Հրդեհը մարվել է ժամը 03:16-ին: Այրվել են արկղեր, էլեկտրական լարեր (մոտ 10 գմ), ինչպես […]
13:00 12.07.2019
2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։ Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են […]
12:46 12.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲԴԽ նոր անդամների ընտրությանը: «Մեծ ակնկալիքներ կային, որ հրաժարական տված դատավոր-անդամների փոխարեն կարող էին ավելի լավերն ընտրվել, բայց ավելի վատերն են ընտրվել իմ կարծիքով: Տիկին Նախշուն Տավարացյանն ընտրված է եղել՝ որպես ԲԴԽ անդամ, սակայն որոշել է, որ պիտի չերդվի, մոտ 9 ամիս չի […]
12:40 12.07.2019
ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, նախկին տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականներին որպես դռնապահ, հավաքարար ու հնոցապան […]
12:38 12.07.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: «Հրազդանի ՋԷԿ-ը բավական հին կայան է, շատ ցածր ՕԳԳ-ով և արդեն իսկ իր ռեսուրսը սպառում է, մեկ-երկու տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը գալիս է նաև իրեն փոխարինելու»,- ասաց նա: Բաղրամյանն ասաց, […]
12:31 12.07.2019
Հուլիսի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայություն են իրականացրել ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանները լուսադեմին Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած 27-ամյա երիտասարդը, որը Լոռու Մարց գյուղի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և մեքենայով հանդերձ բերվել է […]
12:25 12.07.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Instagram-ի իր էջում Գյումրի կատարած այցից լուսանկար է հրապարակել: «Վերակառուցվող Գյումրի։ Հունիս, 2019 թվական։ Հույս»,- այսպես է լուսանկարը մեկնաբանել Մեսչյանը: Ճարտարապետը նկարում մենակ չէ, նրան Գյումրիի Շիրազի փողոցում ուղեկցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սահակյանը: Նշենք, որ այժմ այդ փողոցում շինարարական աշխատանքներ են ընթանում: View this post on […]
12:10 12.07.2019
Նախագահը Ջոզեֆ Դոուլին պարգևատրել է Պատվո շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք նախագահի հրամանագրից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ Դոուլին (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասվում է […]
12:04 12.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 17:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասում շները (2 հատ) հարձակվում են բնակիչների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Վահագնի թաղամասում ապրող մի քանի բնակիչների […]
12:01 12.07.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով […]
11:50 12.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 23:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ […]
11:44 12.07.2019
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երկու օր առաջ կեսգիշերին կտրած-ծակած վնասվածքներով «Շենգավիթ» ԲԿ է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ տղամարդը դեպքի մասին մանրամասները պատմել է բժիշկներին ու ասել, որ իրեն դանակահարել է 43-ամյա կինը: Հայտնի է, որ կինն արդեն ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է դանակահարել ամուսնուն: Որոշ տեղեկությունների համաձայն` գումարային հարցերի պատճառով են […]
11:36 12.07.2019
Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը: «Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»,- […]
11:31 12.07.2019
Կալիֆոռնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը […]
11:27 12.07.2019
2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության […]
11:24 12.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետին հայտնեցին, որ շինարարությունը տևելու է 25 ամիս: «Աշխատանքի հայտարարությունները տրվա՞ծ են արդեն»,- հետաքրքրվեց վարչապետը: Նրան տեղեկացրին, որ արդեն իսկ գործող HR բաժինը զբաղվում է աշխատակազմի հավաքագրմամբ. սրանով կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով:
11:01 12.07.2019
Հուլիսի 10-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Նորատուս, Կոտայքի մարզի Լեռնանիստ և Արարատի մարզի Ոսկետափ գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 1 գյուրզա, 1 իժ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:57 12.07.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց հետևանքով աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը […]
10:50 12.07.2019
Հուլիսի 11-ին՝ ժամը 15:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր-Ողջաբերդ ավտոճանապարհի հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ողջաբերդ գյուղի «Ջրովի դաշտեր» կոչվող տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել` 21:25-ին: Այրվել է մոտ 60 հա […]
10:46 12.07.2019
Շիրակում անցկացվել է մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական աշխատանքներին, սուբվենցիոն և պետական ֆինանսավորմամբ իրականացնող ծրագրերին վերաբերող հարցեր: Գյուղատնտեսական տարին նպաստավոր չէ, իսկ իրականացվող շինաշխատանքներում թերութուններ կան: Սա հիմնականում վերաբերում է ճանապարհաշինությանը: Շիրակի մարզում տարբեր ծրագրերով 11.2 մլրդ դրամի ճանապարհաշինական և սպասարկման աշխատանքներ են կատարվում, որոնց մեծ մասում որակից շեղումներ են հայտնաբերվել: Մարզխորհրդի նիստում […]
10:29 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, […]
10:18 12.07.2019
Հուլիսի 11-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» […]
10:06 12.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին […]
09:55 12.07.2019
Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ․ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ․ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Այս մասին […]