09:46 12.07.2019
2019 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հուլիսի 10-ի դրությամբ 24․2 %-ով կամ 141․8 մլրդ դրամով գերազանցում են 2018 թվականի համապատասխան ցուցանիշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Ինֆոգրաֆիկան՝ ԱԺ բյուջետային գրասենյակի։
09:16 12.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 45, 47 շենքերը, ՀԱ Բ-2 թաղ. 69 շենքը, Մելքումովի փ. 11 շենքը, Շինարարների փ. 15 շենքը, Բաբաջանյան փ. 55 շենքը, Անդրանիկի փ. 123, 125 շենքերը, Ճառագայթային Ա, Բ, Գ, Վ […]
09:05 12.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը նախօրեին տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վաճառում է իր ունեցվածքը։ Մասնավորապես գրել էինք, որ նա ի թիվս այլ բիզնեսների և տարածքների, վաճառքի է հանել Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատունը։ Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը Սյունիքի նախկին մարզպետի օրինակով որոշել է ամբողջությամբ իր ունեցվածքը հանել երկրից, սակայն […]
08:54 12.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում […]
08:43 12.07.2019
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ զրուցել է Վրաստանի իր գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ` երկու գործով ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության առնչությամբ: Այս մասին նա տեղեկացրել է իր էջում: «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ՝ երկու գործով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առնչությամբ: 1) Մի քանի օր […]
08:30 12.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որ պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ և օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետևում է, այլև չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։ Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ […]
08:24 12.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում երեկ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, թեժ է անցել: Նախ՝ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում հայտնել էր, որ դատավորներից ոմանք ցանկանում են նիստը դռնբաց անցկացնել, սակայն երեկ զգալի մասը դեմ է եղել, և նիստը դռնփակ է անցկացվել, և այդ հանգամանքը դժգոհությունների առիթ է դարձել, վերջիններս միմյանց […]
08:11 12.07.2019
Մահացել է ռուսաստանաբնակ հայ բարերար Մամուդ Շավերշյանը, որը Ռուսաստանում ավելի քան 10 տարի անվճար հաց է բաժանել թոշակառուներին, չունևորներին և հաշմանդամներին։ Նա դա արել է իր նախաձեռնոթյամբ։ Մոսկվայում և Վլադիմիրի մարզի Ստրունինո բնակավայրում նրան են պատկանել մթերային մի քանի խանութներ։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ Նրա խանութներում անվճար հացի և քաղցրավենիքի համար հերթեր են եղել։ […]
00:27 12.07.2019
Հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածն իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Վերջինս իրենց ընտանեկան […]
00:10 12.07.2019
Հուլիսի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները հավաստի են եղել և հուլիսի 9-ին` ժամը 23:30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցի […]
23:50 11.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին`ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Կոմիտասի պողոտայից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Սիլիկյան թաղամասի և Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ, 22-ամյա երկու երիտասարդի, երկուսն էլ խոհարար: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստվարաթղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և բժշկական կաթոցիչ, որոնք առգրավվել են: Նշանակվել […]
23:43 11.07.2019
Որքանո՞վ է համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարն այն պնդման հետ, թե Սևանա լիճը ճահճանում է. այսօր այս հարցն ուղղվել է Էրիկ Գրիգորյանին. «Լճերն ունենում են 3 կարգավիճակ՝ մաքուր, միջին և ճահճացված: Մեր լիճը հիմա իր պարամետրերով միջին կարգավիճակում է գտնվում: Կա մի շերտ ներքևում, մոտ 4 աստիճան է լինում, որի պարագայում բուսականությունը ներքևից չի աճում, […]
23:41 11.07.2019
Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: «Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո’չ ավտոմեքենաների […]
23:35 11.07.2019
«Մեր նպատակը կեղծ թիրախներն ու մակերեսային լուծումները չեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողների այն պնդմանը, թե իրականում այս ընթացքում միայն խոսվում է անելիքներից, բայց կոնկրետ քայլեր գրեթե չկան: «Ծաղկած» Սևանա լճի լուծված ու չլուծված խնդիրների վերաբերյալ նախարարը մանրամասներ է հայտնել: Պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում։
23:22 11.07.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ու խոսել նաև պահածոյացված սիգի մասին: Գրիգորյանն իր գրառման մեջ նշել էր, որ Սևանում տեսչական ստուգում այդպես էլ մինչև հիմա տեղի չի ունեցել: Այսօր, լրագրողների հարցերին պատասխանելով, շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանն է անդրադարձել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի […]
23:05 11.07.2019
Համաձայն Eurostat-ի՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7․1 տոկոս։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկրորդ հորիզանականում ՀՆԱ-ի 5․2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան է: ՀՆԱ-ի 4․7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը:
22:18 11.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Հայաստանի ու Արցախի լավագույն ուսումնարաններից մեկի՝ Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև նախորդ տարի ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր: Նախարարությունից հայտնում են, որ համաձայն հուշագրի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 10 կրթաթոշակային տեղերի […]
22:07 11.07.2019
Հունիսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած կինը հայտնել է, որ Էջմիածնի Խորենացու փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են դրամապանակը։ Հունիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել է գողության վերաբերյալ ևս մեկ ահազանգ․ տնից հափշտակել էին 1․500․000 դրամի ոսկեղեն։ Այս դեպքում ևս բնակարանը Էջմիածնի Խորենացու փողոցում էր։ Բացի այդ ընդհանրությունից երկու բնակարանն էլ վաճառվում էին։ Վաղարշապատի քրեական […]
21:55 11.07.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե որքանո՞վ են հավաստի այն լուրերը, թե Սևանա լճի ծաղկման արդյունքում ջուրը վտանգավոր է դարձել ոչ միայն մարդկանց, այլև ձկների համար, որոնք իբրև թե դարձել են թունավոր: Նախարարն ասել է, որ թունավոր լինելու մասին որևէ մասնագիտական, պաշտոնական հավաստիացում ինքը չի ստացել: Ձկան […]
21:48 11.07.2019
Արդեն բավականին ժամանակ է, ինչ խոսվում է, որ Սևանա լիճը «ծաղկած» վիճակում է, ու խնդիրը գնալով սրվում է: SHANTNEWS.am-ը պարբերաբար տեղեկություններ է ստանում լճի հարակից համայնքների բնակիչներից։ Ի՞նչ են պատմում ջրի խորքեր հասնող ձկնորսները․ նրանց տեղեկությունները հուսադրող չեն։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 11.07.2019
Ինչպես հայտնի է, S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մինչև օգոստոսի 9-ը պատրաստ է ընդունել բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկը: Իսկ արդյո՞ք հրաժարական կտա շրջանա միջավայրի նախարարը: Հարցն այսօր ուղղվել է Էրիկ Գրիգորյանին. «Նման հարց իմ օրակարգում ես չունեմ»,-ասել է նախարարը՝ նշելով, որ դրա հետևում կանգնած են որոշ բնապահպաններ, […]
21:30 11.07.2019
SHANTNEWS.am-ի Գավառի և Սևանի թղթակիցներն այսօր շրջել են Սևանա լճի տարածքում ու արձանագրել, թե ինչ են ասում բնակիչները, զբոսաշրջիկներն ու հանգստացողները: Ի՞նչ վիճակում է լիճը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:21 11.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ՝ հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 103 հայտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան […]
21:11 11.07.2019
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահա այսպես է ամփոփել Հայաստան կատարած իր այցը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Հիմնական շեշտադրումները՝ ✅ հեղափոխական դինամիկան նոր հնարավորություններ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար ✅ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ջանքերը ստեղծել անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ✅ ի ճանաչումն Հայաստանի […]
21:00 11.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբեք գիտական սարքերի ձեռքբերմանն այսքան գումար չէր հատկացվել, որքան այս մեկ որոշմամբ: Եթե հաշվի առնենք, որ վերջերս մոտ 330 միլիոն դրամով գնվել է քիմիական հետազոտությունների համար սպեկտրոմետր, ապա այս տարին կարող ենք ռեկորդային համարել: Լավագույնն առջևում է»:
20:56 11.07.2019
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, […]
20:45 11.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն, անդրադառնալով Սևանա լճի լուծված ու չլուծված խնդիրներին, խոսել է նաև այն մասին, թե որքան կարժենա մաքրման կենսաբանական նյութերի կայանների տեղադրումը երեք խոշոր քաղաքներում՝ Գավառում, Մարտիունում և Վարդենիսում: Հայտնի է, որ այդ երեք քաղաքաներում միայն տեխնիկական մաքրման կայաններ կան. «Առաջարկներ են մեզ ներկայացվել: Մարտունու համար, բնակիչների քանակից ելնելով, 888 մլն […]
20:40 11.07.2019
Աջափնյակի դատարանում ընթացող դատավորների ժողովի ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը քիչ առաջ երդում տվեց՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այսպիսով՝ ԲԴԽ 10 անդամներից 7-ն արդեն հայտնի են: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ մյուս 2 անդամների անունները հայտնի կդառնան քիչ հետո: Իսկ ԲԴԽ վերջին անդամն ընտրվելու է ԱԺ-ի կողմից: Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը մի քանի ամիս առաջ […]
20:32 11.07.2019
2017 թ-ից Երևանում շահագագործման է հանձնվել վերելակներով կահավորված 25 ավտոբուս՝ նախատեսված հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար: Սակայն այդ ավտոբուսների մեծ մասը 2 տարվա ընթացքում մի քանի անգամ նորոգվել են, մեծ մասն այսօր էլ չի շահագործվում: Այդ ավտոբուսների համար քաղաքապետարանը 2015թ-ին հատկացրել է 90 մլն դրամ, ևս 12մլն դրամ էլ այս տարիների ընթացքում ծախսել […]
20:24 11.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 10-ին՝ ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում քաղաքացիների միջև խնդիր է ծագել՝ կապված կեղծ փողի հետ: Ժամը 15.40-ին մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ Հանրապետության հրապարակում իր վարած «Ռենոյի» ուղևորը խաբեությամբ վճարել է ռուսական 5000-անոց կեղծ ռուբլի: […]