18:43 12.07.2019
SHANTNEWS.am-ի Գավառի թղթակիցն այսօր մի շարք կադրեր է արձանագրել, որտեղ երևում է, թե ինչպես են կենդանիներն արածում «Սևան» ազգային պարկի տարածքում, անգամ այն հատվածներում, որոնք արգելավայրի կարգավիճակ ունեն: ««Սևան» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է: Արգելոցներում միանշանակ չի կարելի, որոշ հատվածներում կարելի է արածեցում անել, մանավանդ այն տարածքներում, որտեղ պետք է նախապատրաստենք ջրի մակարդակի բարձրացմանը: […]
18:32 12.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը: Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ […]
18:22 12.07.2019
«Հանրությունը, եթե ակնկալում է, որ այս ընտրության արդյունքում պետք է ունենա բացարձակ արդար դատական կազմ, չեմ կարծում, որ հանրությունը նման թյուր կարծիք ունի, որովհետև, եթե մենք ասում ենք, որ դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ ձևավորվել է անվստահություն, նույն դատավորների կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ չի կարող լինել վստահություն»,- անդրադառնալով ԲԴԽ շուրջ ստեղծված իրավիճակին` SHANTNEWS-ի հետ զրույցում […]
17:41 12.07.2019
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI, International Republican Institute) 2019թ. մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել Հայաստանի 1200 բնակիչների շրջանում: Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Բնակավայրերն ընտրվել են պատահականության սկզբունքով: Հարցման նպատակն է եղել պարզել 2018թ. հոկտեմբերից հետո մարդկանց տրամադրություններում կատարված փոփոխությունները: Հարցման մի առանձին մաս էլ նվիրված է եղել մեդիային: Ըստ հարցման արդյունքների՝ […]
17:25 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական […]
17:02 12.07.2019
Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ ԿԲ նախագահ դառնալու մասին շրջանառվող լուրերին՝ նշելով, որ իր հետ նման քննարկում չի եղել: Իսկ արդյո՞ք ունի նման ցանկություն, թե՞ ոչ հարցին պատասխանել է, որ ապագա ցանկությունների մասին կտեղեկացնի հենց դրանք լինեն: Լրագրողները հարց տվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հարաբերությունների և շփում ունենալու […]
16:51 12.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին: Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր` ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում […]
16:46 12.07.2019
Ռուսաստանցի գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է պատմել արտիստի առողջական վիճակի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, երիկամային անբավարարություն ունի: Բժիշկները նրան վիրահատել են: Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել նրա տարիքը, դրանից էլ բոլոր հնարավոր առողջական խնդիրներն են՝ սրտի, թոքերի հետ կապված: Նա բազմաթիվ […]
16:21 12.07.2019
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ […]
16:06 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկայում միջպետական ու հանրապետական նշանակության որոշ ճանապարհներ կհիմնանորոգվեն: «Առաջիկայում կհիմնանորոգվի. Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 4,3 կմ, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ։ Ի դեպ, պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում արդեն իսկ ընթանում են կամ շինարարության մրցութային գործընթացի փուլում են 250 […]
16:03 12.07.2019
«Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում իրավիճակն արդեն իսկ բարդ է, չեմ կարծում, որ նոր բարդացումներ կլինեն, սակայն այն, որ պետք է գործուն միջոցներ ձեռնարկել և թերությունները շտկել, միանշանակ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն այս հարցով երեկ մեկնել էր Սյունիք և հանդիպում ունեցել աշխատակիցների ու տնօրինության հետ: Նա ներկայացրեց խնդիրները՝ […]
15:54 12.07.2019
«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նշվում է՝ այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի […]
15:52 12.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 12-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել պայմաններին:
15:50 12.07.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ զինված ուժերում գրանցվող մահվան դեպքերի վիճակագրությանը։ «Հաշվի առնելով, որ զինված ուժերում մահվան դեպքերը, դրանց պատճառները մշտապես գտնվում են հանրության, իրավապաշտպանների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և որոշակի պարբերականությամբ տվյալներ են հայցվում նաև ՀՀ դատախազությունից՝ տեղեկացնում եմ հետևյալը. ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. […]
15:39 12.07.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ նշել է, որ գազի սակագնի գոյացումը բազմաբաղադրիչ է, ստեղծված խումբը շարունակում է աշխատել: Գրիգորյանը նաև նշել է, որ իրանական կողմից գազ ձեռք բերելու տարբերակը կախված է տեխնիկական ու գնային բաղադրիչներից, առաջիկայում գուցե դա էլ քննարկեն: Փոխվարչապետը վստահեցրել է՝ առաջնայինը Հայաստանի բնակչի շահն է, […]
15:31 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը SHANTNEWS-ի հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի ընտրության գործընթացին՝ ներկայացնելով ընտրության անցկացման իր տարբերակը: «Անհրաժեշտ է օր առաջ ձևավորել վեթինգ իրականացնող մարմին: Պայմանական ասենք՝ առաջադրվում է 10 թեկնածու, 10 թեկնածուից վեթինգ անցնում է 8 թեկնածու, և այդ 8-ից Ազգային ժողովն ընտրվում է 5 թեկնածուին՝ որպես վեթինգ իրականացնող […]
15:27 12.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Տղային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային […]
15:26 12.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել. «Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ: […]
15:24 12.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում հայկական տարազով տիկնիկները պարային ներկայացում են բեմադրել: Տիկնիկները տեսանյութում քոչարի են պարում:
15:08 12.07.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են կատարել հանցագործ աշխարհում հայտնի Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ալիկ Բանդուրյանին պատկանող՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տանը, որի ընթացքում հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան, «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Բանդուրյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված զենքերը […]
15:06 12.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ հանդիպումն ինքն էր նախաձեռնել, քանի որ պարզաբանման ենթակա որոշ հարցեր կային, այդ թվում՝ կապված Սևանի, հանքերի, անտառների և այլնի: Հարցին՝ նիստի ժամանակ դժգոհություն նկատե՞լ է իր աշխատանքից, նա պատասխանեց. «Բացարձակապես»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել: «Կարծում […]
14:50 12.07.2019
Ազգային ժողովի իշխող խմբակցությունը որևէ միասնական դիրքորոշում չունի նախկին իշխանություններին գնահատական տալու հարցում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա դրա փոխարեն հնչեցրեց իր դիրքորոշումը։ Մակունցը հիշեցրեց, որ խորհրդարանում ձևավորվել են առանձին հարցերի վերաբերյալ քննիչ հանձնաժողովներ, ինչպես, օրինակ Ապրիլյան պատերազմի քննություն իրականացնելու համար, և հենց այդ հանձնաժողովների աշխատանքի […]
14:49 12.07.2019
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի […]
14:38 12.07.2019
«Ես չեմ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան թևեր։ «Իմ քայլը» խմբակցությունում ես բացառում եմ, չկան նման թևեր կամ էնպիսի թևեր, որոնց մասին խոսվում է»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հերքեց մամուլի հրապարակումները այն մասին, որ իշխող խմբակցության ներսում ձևավորվել են թևեր, ու դա երևում է նաև քվեարկությունների […]
14:36 12.07.2019
Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […]
14:30 12.07.2019
«Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս»։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ավելացրեց, որ այդ կոնվենցիան նույնիսկ պաշտոնապես չի քննարկվում կառավարությունում։ «Եվ չնայած այն հանգամանքին, որ դեռևս Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,- ասաց Մակունցը։ Նրա խոսքերով՝ քննարկում չի անցկացվել նաև […]
14:12 12.07.2019
Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նույն խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի պնդմանը, որ ներքին անհամաձայնությունները իրենց կարող են հասցնել «թավշյա հեռացման»։ «Մենք խորհրդարանում հայտնվել ենք քաղաքացու քվեով, և բնականաբար, խորհրդարանում կլինենք կամ չենք լինի ընդգրկված դարձյալ քաղաքացու քվեով»,- ասաց Մակունցը։
14:09 12.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել: Ստացվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ըստ էության, հաստատում է […]
14:00 12.07.2019
«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է»։ Սահմանադրական դատարանի շուրջ աժիոտաժն այսօր այսպես գնահատեց Ազգային ժողովի կառավարող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Նրա խոսքերով՝ միակարծիք վերաբերմունք չկա։ «Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն [Վահե] Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ»,- ասաց Մակունցը։ […]