18:06 05.09.2024
Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխում իրականացնել և դրամական խրախուսում տրամադրել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի համար:
Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ Ավինյոնի փառատոնին մասնակցելու և «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փառատոնի շրջանակում ցուցադրելու համար, ինչպես նաև 3 երիտասարդ բալերոնների՝ բալետային արվեստի լավագույն մրցույթ-փառատոներին մասնակցելու և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։
Մասնավորապես՝ Ռազմիկ Մարուքյանին՝ «Արաբեսկ» մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելու համար, Գոռ Սարգսյանին և Ռաֆֆի Գալստյանին՝ «Դանսինգ Իտալի» պարի միջազգային մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակ ստանալու համար։ Հիմնավորման համաձայն՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։
15:50 30.07.2025
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանումԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...
15:37 30.07.2025
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...
15:25 30.07.2025
Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՀուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...