TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչո՞ւ նախարարությունում չեն կանխարգելել Սևանի ծաղկումը. Էրիկ Գրիգորյանի պարզաբանումը

15:08 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց Սևանում ստեղծված վիճակի համար իրենց հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Մեզ որոշակի առումով մեղադրում են, որ անցյալ տարի նույնպես այս ամենը կար, այդ կապտականաչ ջրիմուռները կային, ինչո՞ւ գործողություններ չեն կատարվել: Որոշ գործողություններ կատարվել են, մաքրման աշխատանքների ծավալների մասով բյուջեով կար հաստատված գումար, ծավալ, մի […]

̰
Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում. Նաիրա Զոհրաբյան

15:00 11.07.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ինքը կրակում էլ չի այրվում. «Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում. Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գևորգյանն առաջարկել է ինձ «այրել», «մորթել» և «վտարել երկրից»։ Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։ Ասեմ, որ այրելու և […]

̰
Վահե Գրիգորյանի նամակը կքննվի դատավորների ժողովում

15:00 11.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության Աջափնյակ դատարանում մեկնարկել է դատավորների ժողովը: Դատավորների ժողովին մասնակցում է 190 դատավոր: Նշենք, որ ըստ կարգի` նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 110 դատավորի ներկայություն: Հայտնի է, որ նիստը կտևի 3 ժամ: Մինչ ժողովի մեկնարկը դատավոր Արսեն Դիլանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ օրակարգային հարցերի մասին դեռ չեն կարող խոսել: Քննարկումից […]

̰
Այսօր ոչինչ չունենալով՝ մարդուն կալանավորել են. վթարի մասնակից Toyota-ի վարորդի փաստաբան

14:58 11.07.2019

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Վարորդի առողջական վիճակի և դատական գործընթացի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սողոմոն Հակոբյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: «Նրան կայուն ծանր վիճակում պատգարակով բերել են դատարանի դահլիճ, երբ փաստաթուղթ են տվել անգամ, որ այդ մարդու վիրահատությունը 10-օրյա ժամկետում անհրաժեշտություն […]

̰
Երևանում տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:40 11.07.2019

Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Մեզ հայտնեցին, որ այս պահին հիվանդին վիրահատում են, իսկ իրավապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները:  

̰
Սևանի «կանաչապատման» գործընթացները զգալի նվազել են. Էրիկ Գրիգորյան

14:33 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Սևանի տարածքների լրացուցիչ մաքրման համար հայտը ներկայացվել է կառավարություն: «Այսօրվա դրությամբ՝ ընդհանուր առմամբ Սևանի հետ կապված այդ «կանաչապատման» գործընթացները զգալիորեն նվազել են, ջրի բարձրությունն էլ անցյալ տարվա համեմատ 1 սմ-ով ավել է: Ջրբացթողնման և ջրահեռացման հետ կապված՝ 25 մլն խմ քիչ է […]

̰
«Իմ Արփի». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

14:27 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, դստեր` Արփիի հետ լուսանկար է հրապարակել:  «Իմ Արփի»,- լուսանկարին կից գրել է Աննա Հակոբյանը:

̰
ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է նախատեսված ժամանակացույցի համաձայն

14:14 11.07.2019

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝  Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից […]

̰
Դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի Սևանին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տրվի. նախարար

14:13 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակին: Նա նշեց, որ կան մեխանիկական մաքրման երեք կայաններ, իրենք ուսումնասիրություններ են կատարել, տվյալներ են վերցրել այդ կայանների վերաբերյալ, կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե ինչ գումար է պետք, որպեսզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ դրվեն: Գրիգորյանը հայտնեց՝ այս […]

̰
Անպտղության դեմ պայքարի նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. վարչապետ

14:08 11.07.2019

Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից տրամադրվող բժշկական անվճար օգնության օրենսդրական փաթեթը: Մանրամասների մասին խոսելուց հետո նախարարն ասել է, որ անվճար օգնությունից հատկապես օգտվելու են զինծառայողները, հաշմանդամները և սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը: Արսեն Թորոսյանն ասել է, որ ամուսինները պետք է լինեն 25-38 տարիքային խմբի: Վարչապետ Նիկոլ […]

̰
ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը

14:02 11.07.2019

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:

̰
Բանավեճ Արսեն Թորոսյանի և Էդուարդ Աղաջանյանի միջև ծառայողական մեքենաների պատճառով

13:55 11.07.2019

Կառավարությունն այսօր քննարկում էր կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրել-չտրամադրելու հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա այսուհետ կամրակցվի առողջապահության տեսչական մարմնին: Հենց սա առիթ դարձավ, որ բանավեճ սկսվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջև: Ի վերջո, նախագիծը հանվեց կառավարության օրակարգից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰
Ավտովթար Գյումրիի Վարդանանց հրապարակում

13:50 11.07.2019

Այսօր առավոտյան` ժամը 08։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Միմյանց են բախվել «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան և «Գազել» մակնիշի թիվ 22 համարի երթուղային միկրոավտոբուսը։ Բախման հետևանքով «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան, մի քանի անգամ տեղում պտույտ գործելով, հայտնվել է Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, իսկ մեքենայի մասերը` հարևան մայթին։ Վթարի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ է […]

̰
2020թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան. Նիկոլ Փաշինյան

13:46 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները. «2019թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները: 2019թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը: 2019թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները»:

̰
Գորիի վթարից տուժած 14-ամյա տղան կոմայի մեջ է. մանրամասներ

13:33 11.07.2019

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական  վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման […]

̰
Վերելակը չի ընկել, ուղղակի սովորականից ավելի արագ է իջել. Հակոբ Կարապետյան

13:32 11.07.2019

Վերելակը չի ընկել. Դավթաշենում տեղի ունեցած դեպքի մասին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Նախնական տեղեկություններով՝ Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այլ սովորականից մի փոքր ավելի արագ է իջել առաջին հարկ։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի տուժել։ ԱԻՆ-ից ստացած տեղեկատվության […]

̰
Էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն. Նիկոլ Փաշինյան

13:30 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, արձագանքելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե էներգետիկ համակարգում գրանցված խափանումների պատճառները պարզելու հանձնարարական է տվել, նշեց. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ևս ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում 20:00-ի շրջանում ամբողջապես վերականգնվել էր հանրապետության ողջ էներգահամակարգի գործունեությունը, ուզում եմ այս կապակցությամբ երեկվա […]

̰
Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը

13:28 11.07.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Կնյազյան ավազանի անունով:

̰
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

13:24 11.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երեք բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի 1972 թվականին ծնված […]

̰
Պետք է զարգացած հանրային տրանսպորտի համակարգ ունենալ. Վիճակագրական կոմիտեի նախագահ

13:09 11.07.2019

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը կառավարության այսօրվա նիստում ՃՏՊ-ներից խուսափելու ուղիների քննարկման ժամանակ առաջարկեց քննարկման հարց դարձնել ևս մեկ գործոն, բացի նշվածներից: Նա նշեց՝ այդ գործոնը Հելսինկիում իրեն ներկայացրել է Ֆինլանդիայի իր գործընկերը: «Նա պատմեց, որ երկրորդ տասնամյակն է՝ երբ մայրաքաղաքում ու խոշոր քաղաքներում զարգացած հանրային տրանսպորտային համակարգ է ներդրվել, որ էապես թեթևացրել է […]

̰
Արթուր Վանեցյանը հանձնարարական է տվել՝ նյութեր նախապատրաստել էներգետիկ համակարգում գրանցված խափանման հարցով

13:07 11.07.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խոսելով երեկ հանրապետությունում էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ խափանումների մասին, զեկուցեց՝ ինչ է արվել: «Երեկվա հետ կապված՝ երբ էլեկտրաէներգիայի համակարգում խնդիրներ առաջացան, դա հանրային շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մեր կողմից հանձնարարական է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որ […]

̰
Պետք է պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը մեքենաների վրա. Արսեն Թորոսյան

13:00 11.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով վերջին օրերին արդիական՝ ՃՏՊ-ներից խուսափելու հնարավորությունների ստեղծման հարցին, տվյալներ ներկայացրեց վերջին ողբերգական վթարներից տուժած անձանց առողջական վիճակի մասին: Թորոսյանը նախ՝ առաջարկեց Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների գերբեռնվածությունը սուգել, ապա ևս մեկ առաջարկով հանդես եկավ: «Ուզում եմ առաջարկ անել, թեպետ մեր մասնագիտական ոլորտը չէ, բայց շատ եմ լսում՝ […]

̰
Մեքենան, որ չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա. Մհեր Գրիգորյան

12:42 11.07.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստում հանդես եկավ առաջարկով՝ ուղղված վթարների թվի նվազեցմանը: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ տեխզննության գործընթացը և ԱՊՊԱ-ի գործընթացը սինքրոնիզացնենք, որ այդ խնդիրն ապահովագրությամբ էլ լուծվի: Դա արդյունավետ լուծում կլինի: Այն մեքենան, որ չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ ապահովագրություն ստանալ-չստանալու, դա վերահսկելու գործիքակազմ մենք ունենք, այս […]

̰
Մասիսում չքաղած ցորենի արտ է այրվում. բացառիկ կադրեր

12:40 11.07.2019

Մասիս քաղաքի մերձակա տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրշեջներն արդեն դեպքի վայրում են, փորձում են մարել բռնկված կրակը: Հայտնի է, որ չքաղած ցորենի արտ է այրվում:  

̰
Դավիթաշենում վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել. վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար

12:38 11.07.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել […]

̰
ՃՈ-ն ուսումնասիրում է՝ երեկվա հոսանքազրկումից վնասված լուսացույցներ կա՞ն

12:35 11.07.2019

Երեկ տեղի ունեցած մասշտաբային հոսանքազրկումների հետևանքով անջատվել էին քաղաքի բազմաթիվ լուսացույցներ, և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն անձամբ էին փորձում կարգավորել երթևեկությունը: SHANTNEWS.am-ը  փորձել է պարզել, թե հոսանքի տատանման հետևանքով արդյո՞ք կան փչացած լուսացույցներ, և ի՞նչ վնասներ է կրել ոստիկանությունը երեկվա արտակարգի իրավիճակից հետո: Մենք կապ հաստատեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, […]

̰
Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը պետք է սահմանին ստուգել. Արսեն Թորոսյան

12:28 11.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության այսօրվա նիստում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով վթարների մասին, տվյալներ ներկայացրեց և առաջարկով հանդես եկավ: «Մենք առաջին պատահարով ունենք 7 զոհ, որից 6-ը՝ այրվածքներից, մեկը՝ ոչ, ունենք 3 ծանր վիրավոր: Երկրորդը Վրաստանի դեպքն է, փաստացի ունեինք գերբեռնված մեքենա, 3 զոհ, որից 2-ը՝ երեխա: Այս պահի դրությամբ ունենք […]

̰
Հոսանքազրկման հետևանքով պատճառված վնասները հաշվարկվում են

12:23 11.07.2019

SHANTNEWS.am-ը երեկվա հոսանքազրկման հնարավոր պատճառների մասին զրուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանի հետ, ով  մեզ հետ զրույցում նշեցէ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հոսանքազրկումների իրական պատճառը. «Առավոտյան նախարարը վերադարձել է Բելառուսից, հրատապ խորհրդակցություն է անցկացրել և որոշում կայացրել ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխնախարար Վարդանյանի գլխավորությամբ, որն ուսումնասիրելու է պատճառները: Դրանից […]

̰
Դավթաշենում շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է. ներսում քաղաքացի կա

12:19 11.07.2019

Հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
BACK_TO_TOP