TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որոշ դետալների անսարքության դեպքում մեքենայի շահագործումը կարգելվի. Հակոբ Արշակյանը՝ նոր համակարգի մասին

12:13 11.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստում անդրադարձավ մեքենաների՝ տեխզննություն անցնելու ընթացակարգին: Նա հայտնեց, որ լրջագույն աշխատանք է տարվել ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ, նաև՝ որոշ դետալների անսարքության դեպքում մեքենայի շահագործումն արգելելու համար, այն է՝ պարբերական տեխզննության տրամաբանության և այլ միջոցների հետ կապված: Արշակյանն ասաց, որ նախագիծը պատրաստ է, օնլայն հսկողության ու առանց տեխզննության կտրոնների […]

̰
Բացահայտվել է Շենգավիթում տեղի ունեցած կողոպուտը

12:12 11.07.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Հուլիսի 10-ին անհայտ անձը մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքում քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան: Շենգավիթի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները համայնքային ոստիկանների հետ համատեղ իրացնելով, հուլիսի 11-ին, ժամը 01.30-ին, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական […]

̰
ՀԷՑ- ը նախօրեին գրանցված հոսանքազրկումների պատճառները դեռ չի մեկնաբանում

12:03 11.07.2019

Երեկվա մասշտաբային հոսանքազրկումից հետո արտակարգ իրավիճակ էր ստեղծվել երկրում: SHANTNEWS.am-ը զրուցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ի՞նչ վիճակ է հիմա, արդյո՞ք երկրով մեկ էներգամատակարարումը վերականգնված է, թե՞ ոչ , և որն է եղել արտակարգ դրության իրական պատճառը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսանքազրկման […]

̰
Վթարների պատճառներն են նաև ճանապարհների վատ լուսավորությունն ու տեխզննություն չանցնելը. Օսիպյան

12:01 11.07.2019

Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով […]

̰
Հայտնաբերվել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք

12:00 11.07.2019

Մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը պարբերաբար շրջայցեր է իրականացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում: Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները իրականացրին միջոցառում, ինչի ընթացքում հայտնաբերվեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 9 կանայք: Միջոցառման նպատակն է՝ արգելել մարմնավաճառներին ստեղծել հավաքատեղիներ, քանի որ խախտվում է հասարակական կարգը, բացի այդ՝ նրանք անհարգալից վերաբերմունք են […]

̰
2020 թ հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

11:40 11.07.2019

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ՝ հուլիսի 10-ին, գործադիրը դռնփակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար: Որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի […]

̰
Ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ ունենք թերացումներ. Օսիպյան

11:36 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում և պատրաստ ձեռնարկել՝ շոշափելի փոփոխություններից, ՃԵ խախտումներից խուսափելու համար: «Ցավում ենք վերջին դեպքերի համար: Պարո՛ն վարչապետ, Ձեր մտահոգությունը տեղին է: Ես Ձեզ ասեմ՝ վերջին տարիներին նման դեպքեր եղել են. 2011 թ. Արցախի փողոցում 4 զոհ ունեցանք, վթարի հետևանքով հրդեհ էր բռնկվել, 2014 […]

̰
Աշխատանքային խումբը կուսումնասիրի էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանումները

11:30 11.07.2019

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ: Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

̰
Կարգազանց վարորդների նկատմամբ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. Փաշինյան

11:24 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք: «Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես […]

̰
Սկսվել են Շահումյան համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները

11:11 11.07.2019

Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սուբվենցիոն ծրագրով սկսվել են Շահումյան թ/ֆ համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները: «Շահումյան թ/ֆ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են համայնքի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 21 մլն 528 հազար դրամ է: Մանկապարտեզի մասնակի վերանորոգման ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 10 […]

̰
Մինչև օգոստոսի 9-ը պատրաստ եմ ընդունել բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկը. Հայկ Բարսեղյան

11:06 11.07.2019

S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչև 2019 թվականի օգոստոսի 9-ը պատրաստ եմ ընդունել բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկը, պատրաստ եմ բոլոր պրոյեկտներս սառեցնել ու զբաղվել բացառապես ՀՀ բնապահպանական խնդիրներով։ Միակ պայմանս՝ ես փողկապ ու կոստյում չեմ հագնելու, կաբինետային աշխատող չեմ լինելու․․․»:

̰
ՊՎԾ-ն կգնահատի պետական մարմիններում ավտոմեքենաների իրական պահանջարկը. Էդուարդ Աղաջանյան

11:01 11.07.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Երեկ «Իմ Քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր Էդգար Առաքելյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված #2 հարցի վերաբերյալ՝ պնդելով, թե սույն որոշմամբ կառավարությունը ավելացնում է պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների թիվը 73-ով։ Իրականում նման […]

̰
Արսեն Թորոսյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն

10:40 11.07.2019

Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին` պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի հետ ճանաչողական այց է կատարել առողջապահության նախարարություն` քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները նախարար Արսեն Թորոսյանի հետ: Էլիավ Բելոցերկովսկին ներկայացրել է մի շարք հարցեր կապված երկկողմ համագործակցության հնարավորությունների հետ, որոնք կկարողանան իրականացնել առողջապահության ոլորտում` Իսրայելի փորձի փոխանակման միջոցով: Կողմերը քննարկել են նաև երեխաների վերականգնման ոլորտում […]

̰
Մեքենան բախվել է լուսավորման սյանը և հայտնվել Գ. Նժդեհի հրապարակի կենտրոնում. տուժածները հոսպիտալացվել են

10:19 11.07.2019

Հուլիսի 11-ին՝ ժամը 03։00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հրապարակի կենտրոնական հատվածում, ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW […]

̰
Իշխանությունները կողմնորոշվեցին. նոր մարմինը կղեկավարի Սասուն Խաչատրյանը. «Ժողովուրդ»

10:12 11.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը և լինելու է միասնական նախաքննական մարմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, […]

̰
Պիտբուլը մտել է Նորագավիթի տներից մեկի բակ․ փրկարարները քնեցրել են շանը

10:08 11.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 15:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի տներից մեկի բակ շուն է մտել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քնեցրել են պիտբուլ ցեղատեսակի շանը:

̰
«Այրել», «մորթել», «վտարել» Նաիրա Զոհրաբյանին․ «Հրապարակ»

10:00 11.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է […]

̰
Հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչը 83-ամյա Վահանդուխտ տատն է

09:48 11.07.2019

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով)  գյուղը Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, այստեղ լինելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, իսկ անցաթղթեր ստանալն էլ մի քանի օրերի պատմություն է: Մարզի վարչական տարածքի փշալարերով առանձնացված փոքրիկ գյուղ մտնելու բացառիկ հնարավորություն ու առիթ մեզ համար ստեղծվեց 2 օր առաջ, երբ […]

̰
Զ. Սնացականյանը «տեռորի» է ենթարկում համակարգը․ «Ժամանակ»

09:35 11.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Սնացականյանը տեռորի է ենթարկում համակարգը: Մնացականյանն իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցերում և ընդհանրապես պահանջել է զերծ մնալ հրապարակային ակտիվության ցանկացած դրսևորումից: Սնացականյանի ուշադրության կենտրոնում են հատկապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենալու մեջ: Համակարգի ներկայացուցիչները մտավախություն […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

09:19 11.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան-Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 1, 3, 5, 1/5, 2/3 շենքերը, Տաշքենդի փ. 14, 16, 18, 20, 22, 24 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-15:00 Ավան-Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ․ 8, […]

̰
Դատավորները դատավորներին վեթինգ կանեն․ «Ժողովուրդ»

08:40 11.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին: Մասնավորապես, դրանով առաջարկվում է քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների նկատմամբ պահանջներ սահմանել: Տեղեկացանք, որ ելույթը պետք է բովանդակի թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղություն ունեցող գործերի […]

̰
Երևանում էլեկտրական լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել

08:34 11.07.2019

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 19 շենքի մոտակայքում այրվում են էլեկտրական լարեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 19 հասցեում գտնվող ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Մահացել է Արտակ Զեյնալյանի հայրը

08:27 11.07.2019

Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում մահացել է Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայրը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակ Զեյնալյանը։ «Սիրելի և հարգելի ազգականեր, հարազատներ, ընկերներ Երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում հայրս՝ Հայկազ Թովմասի Զեյնալյանն, այսօր հեռացավ կյանքից։ Հայրիկիս հոգեհանգիստը կկայանա հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին՝ Ս. Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի)։ Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 13-ին՝ […]

̰
Արտաշատում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել․ այրված մեքենայում խոշոր չափի գումար է եղել

08:15 11.07.2019

Հուլիսի 9-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Ս․Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան […]

̰
Հրազդանի կիրճում խոշոր հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

23:32 10.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել

23:28 10.07.2019

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ- մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում: Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում  է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել: Պեղումների առաջին տարում […]

̰
Պաշտպանի հարցումով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կտրամադրի նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ

22:36 10.07.2019

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանն  ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին կոռուպցիայի դեմ […]

̰
Մահացել է Զոդի կամրջի ողբերգական ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը

22:17 10.07.2019

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանը։ «Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,- գրել է նա։

̰
Ի՞նչ է արվելու համատարած հոսանքազրկումները բացառելու համար

22:06 10.07.2019

Այսօր, երբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը խոսել է  Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից, լրագրողները հետաքրքրվել են, թե, ի վերջո, ինչ հետևություններ են արվել, ի՞նչ խնդիրներ պետք է լուծում ստանան՝ նմանատիպ իրավիճակներ չունենալու համար. «Կուսումնասիրվի, եթե հնարավոր է որևէ էլեկտրական սարքավորումով նվազեցնել այդ հավանականությունը, այդ միջացառումներն արագ կերպով կիրականացվեն: Բայց կան նաև […]

̰
Դեսպան Արման Կիրակոսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

21:42 10.07.2019

Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 18:00-20:30-ը՝ Նոր Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-14:00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը կլինի Երևանի քաղաքային պանթեոնում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ․, Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան […]

̰
BACK_TO_TOP