19:10 10.07.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմների կատարելագործման, Միջպետական խորհրդի մասնակից երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պրակտիկան և արդյունքները, փորձի և տեղեկատվության փոխանակումը: Բացի […]
19:09 10.07.2019
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Սևանա լճի ափին կովեր են անկել ու պատճառը լճի ջուրն է: Նշվում էր, որ կենդանիները սատկել են «ծաղկած» ջուրը խմելուց հետո: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ ջրից սատկելու հանգամանքը միանշանակ պնդելը սխալ է, քանի որ կենդանիները հայտնվել են Սևան ազգային պարկի տարածքում, որտեղ առվույտ է աճում, իսկ […]
18:52 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ տեղեկություններ կան խափանումների մասին: «Դեռևս որևէ խոշոր խափանում հայտնի չէ: Տատանումների արդյունքում կարող են էլեկտրասարքավորումների կարգավորման դաշտերը փոխվել: Դրանց ծրագրերի նորից ներբեռնման խնդիրներ առաջանա: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել […]
18:44 10.07.2019
76 տարեկան հասակում այսօր մահացել է գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը, որն իր զգալի ներդրումն է ունեցել հայկական բանակի կազմավորման գործում ու 1992 թվականին ղեկավարել է Շուշիի ազատագրության գործողության շտաբը։ Ռաֆայել (Ֆելիքս) Հովհաննեսի Գզողյանը ծնվել է 1943թ. հունվարի 15-ին։ 1963թ. Տաշքենդի տանկային բարձրագույն հրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերի հրամանատարական […]
18:36 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին, մի քանի վարկած է նշել. «Այսօր՝ 13.46 րոպեին, 5-րդ բլոկն անջատվել է հզոր մագնիսական տատանումների հետևանքով: Էներգահամակարգում նման անջատումները կարող են տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով: Կարող է տեխնոլոգիական որևէ խնդիր առաջանալ որևէ խոշոր կայանում: Միգուցե տեխնոլոգիական խնդիրն […]
18:31 10.07.2019
Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտ վթարի ենթարկված Միհրան Միրիջանյանն այս պահին Հայաստան է տեղափոխվում, հայտնում է «Ալիք Մեդիան»: 14-ամյա Միհրանը բուժում էր ստանում Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, ծայրահեղ ծանր: Առավոտյան խոսք էր գնում երեխային տեղում վիրահատելու մասին, սակայն քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ նրան Հայաստան տեղափոխելու ու […]
18:21 10.07.2019
Օրերս Դոնի Ռոստովի Ժմայլովա փողոցի վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել: Առանց համարանիշների երկու մեքենա մոտեցել է մեկ այլ մեքենայի և կրակ բացել վերջինիս ուղղությամբ: Մյուս մեքենայում գտնվել են վարորդը և երկու կին: «Վարորդը 45-ամյա տեղացի Արսեն Մարկոսյանն է եղել: Հրազենային վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց»,- այս մասին հայտնում է «Блокнот Ростов» պարբերականը: Հայտնի է, որ […]
18:20 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: «Չենք կաղում, մենք անպայման կհրապարակենք ավելի զարգացած պետություններում նման վթարների հաճախականությունը: Հավատացած եղեք, որ մեզ մոտ շատ ավելի քիչ են լինում նման վթարները, քան շատ ավելի զարգացած երկրներում: Բոլոր կայաններում միշտ խոշոր վերակառուցման աշխատանքներ են կատարվում: […]
18:19 10.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվեց։ Ավինյանը նախապես հայտնել էր, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն: Հիշեցնենք, որ այսօր ողջ հանրապետությունում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին:
18:17 10.07.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ շտապ բուժօգնության ծառայությունh աշխատում է արտակարգ ռեժիմով. «Հարգելի քաղաքացիներ Շտապբուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ։ Անհրաժեշտության դեպքում զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով, կամ 010-54-40-58 համարով»:
18:10 10.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ եթե հովհարային անջատումը զանգվածային բնույթ է կրում, ապա պետք է սահմանափակել գազի, վերելակների, ջերմագեներատորային սարքավորումների օգտագործումը. «Համատարած հոսանքազրկումներ. խուճապի չմատնվելով` պետք է զգոն լինել: Եթե հովհարային անջատումը զանգվածային բնույթ է կրում, ապա պետք է սահմանափակել գազի, վերելակների, ջերմագեներատորային սարքավորումների օգտագործումը, քանի որ էլեկտրական սարքավորումների միացված լինելու դեպքում հնարավոր է սարքի […]
18:08 10.07.2019
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր որպես «կրոնական ազատության խախտում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, […]
17:49 10.07.2019
Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է […]
17:42 10.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարներին: Հյուրերը տեղեկացրել են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ու աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ Երևանում Marriott Courtyard հյուրանոցի կառուցման ծրագրին, որի բացումը […]
17:41 10.07.2019
Սահմանադրական դատարանը երեկ, աշխատակարգային որոշմամբ, մասամբ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ն: Նշենք, որ վարույթ է ընդունվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով։ Միաժամանակ ՍԴ-ն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին […]
17:30 10.07.2019
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, որը ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի տարածքում, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։ Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9-17-րդ դարերով թվագրվող խաչքարերի […]
17:17 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ հանրապետությունում զանգվածային հոսանքազրկումների պատճառը սուբյեկտիվ է: Մեղավորները, ըստ Վարդանյանի, օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության կենթարկվեն՝ աշխատանքից կազատվեն կամ քրեական հետապնդման կենթարկվեն՝ ելնելով այն բանից, թե ինչ է նախատեսում օրենքը: Նա նաև նշեց՝ այս պահին հնարավոր […]
17:16 10.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Դոնալդ Տուսկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ նա մեծ բավականություն կստանա մեր երկիր կատարած այցից, մանավանդ որ Հայաստանն այն երկիրն է, որը կիսում է եվրոպական արժեքները։ «Հայաստանը ոչ միայն համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, այլև այն […]
17:14 10.07.2019
Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման համատարած անջատումների հետ կապված ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը: «Ամեն ինչ կարգին է, համակարգային, գլոբալ խնդիրներ չունենք։ Ոչ մի ահազանգ չենք ստացել»,- ասել է Կբեյանը։ Հոսանքազրկման ընթացքում ֆեյսբուքյան մի շարք գրառումներ են եղել բանկերում աշխատանքի խափանման […]
17:09 10.07.2019
Երևանի ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ բլոկում առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը: «Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։ «Վեոլիա Ջուրը» ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման […]
17:00 10.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են։ «Վթարի պահին 830 Մգվտ պահանջարկի դեպքում, էլէներգիայի արտադրությունն ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ […]
16:48 10.07.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանությունն անում է ամեն բան երթևեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունն այս պահին աշխատում է արտակարգ ռեժիմով, Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց, որ արտակարգ ռեժիմով չեն աշխատում, սակայն եղած բոլոր վերակարգերը իրականացնում են իրենց վրա դրված խնդիրները:
16:40 10.07.2019
«Դատարանների նկատմամբ իշխանության ձեռնարկած արշավը դատապարտելի է, քանի որ իշխանության երրորդ անկախ ճյուղ համարվող դատական իշխանությունը որևէ ձևով որևէ իրավական պետության մեջ չի կարող ենթակա լինել գործադիր և օրենսդիր իշխանությանը: Ամեն մեկն ունի իր լիազորությունը, և փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմով ազդում են մեկը մյուսի վրա, բայց ոչ երբեք քաղաքական աջակցություն ստանալու դեպքում փորձելով ապօրինի […]
16:36 10.07.2019
«Զվարթնոց» միջագային օդանավակայանից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած հոսանքազրկման պատճառով օդանավակայանի բնականոն աշխատանքը չի տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին. ««Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման […]
16:33 10.07.2019
«Լույսներն էին հանգել, մարդիկ շատ հանգիստ էին, հումոր էին անում: Մեկս մեկիս «դուխը» փորձում էինք բարձրացնել: Փորձեցինք երգել, բայց չերգեցինք»,- պատմում է մետրոյից տարհանված ուղևորներից մեկը: Ըստ նրա՝ սկզբում չեն էլ պատկերացրել, թե ինչ է կատարվում: Հետո հանգիստ տարհանվել են: Մանրամասները՝ տեսանյութում:
16:24 10.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոսանքազրկման հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Սիրելի´ կոտայքցիներ, այս պահին առկա է վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 19:00-ը կարգավորվի»:
16:19 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը արձագանքեց տեղեկություններին, թե Հայաստանում հոսանքազրկման պատճառը ՀԱԷԿ-ի աշխատանքի ընդհատումն է: Նա հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցված է հունիսի 1-ից, պլանային անջատում է: Վարդանյանն ասաց, որ ՀՀ էներգետիկ համակարգում այս պահին գործող հիմնական բազիսային կայաններն են Երևանի ՋԷԿ-ը, Հրազդանի […]
16:19 10.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոսանքազրկումների հետևանքով խափանվել էր Մետրոպոլիտենի աշխատանքը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է տեսանյութ, որն արվել է վագոնի գնացքում: Տեսանյութը տրամադրել է Տաթև Առաքելյանը:
16:11 10.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին: Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել: Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, […]
16:10 10.07.2019
Հոսանքազրկման պատճառով Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղևորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: