TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դեռ հստակ չենք կարող ասել, երբ մետրոն կվերականգնի աշխատանքը. Գևորգ Ավետիսյան

16:07 10.07.2019

Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին մետրոպոլիտենում էլեկտրականություն կա, սակայն այդքան հզոր չէ, և ռիսկի գնալ չի կարելի. «Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ 19:00-ի սահմաններում հոսանքը ամբողջապես կվերականգնվի: Հստակ դեռ  չեմ կարող ասել, այս պահին հոսանք կա, բայց ոչ այն հաստատուն հոսանքը, որ մենք գնացքները հանենք գիծ, ռիսկի […]

̰
Լիակատար աջակցություն և համերաշխություն. ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Կիպրոսին

15:55 10.07.2019

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի կողմից Կիպրոսի ԲՏԳ-ում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի […]

̰
Հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել

15:51 10.07.2019

Հուլիսի 10-ին ժամը 12.50-ից էներգահամակարգում տեղի ունեցած վթարի պատճառով հանրապետության հյուսիսային մարզերում գործող հեռուստակայանները շուրջ մեկ ժամ հոսանքազրկվել են և եթեր չեն հեռարձակել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Ժամը 14.00-ից սկսած՝ հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել:

̰
Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել երկկողմ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

15:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով: Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստի սղագրությունն ամբողջությամբ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –  Մեծարգո պարոն նախագահ, լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք, Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես […]

̰
Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է. պարզաբանում

15:45 10.07.2019

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։  Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն […]

̰
Մանրամասներ Ստեփանծմինդա քաղաքում հայ վարորդների մասնակցությամբ միջադեպից

15:41 10.07.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստան ցորեն տեղափոխող վարորդների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ահազանգ կար, որ Վրաստանից Հայաստան ցորեն տեղափոխող վարորդները ծեծի են ենթարկվել: «Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա քաղաքի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև […]

̰
Գորիի վթարից տուժած 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

15:25 10.07.2019

Հուլիսի 7-ին Վրաստանում վթարի ենթարկված մեքենայի անչափահաս ուղևորներից մեկը՝ 14-ամյա Միհրան Միլիտոնյանը շարունակում է մնալ Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Հիշեցնենք՝ երեխային այստեղ էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Հայաստանից ժամանած մասնագետների տված եզրակացության արդյունքում որոշվել էր, որ նրա տեղափոխումը Հայաստան նպատակահարմար չէ: Իաշվիլիի անվան կլինիկայի հանրային կապերի պատասխանատու Թեոնա Կիկվաձեից տեղեկացանք, […]

̰
Եթե չեղավ, ապա խայտառակվում է. Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ դառնալու հայտարարության մասին

15:15 10.07.2019

«Մենք նամակին ծանոթացել ենք մամուլից: Եթե ճգնաժամ լիներ, ապա դատարանը չէր աշխատի: Դատարանը աշխատում է, որոշումներ կայացնում է, ուրեմն ճգնաժամ չկա»,- Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին անդրադառնալով` ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ այս հարցի վերաբերյալ լուծում գտնելը իրենց լիազորությունների մեջ չի մտնում, և հավելեց, որ խնդիր փաստացի […]

̰
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

15:12 10.07.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել. «Երևան-Երասխավան սարսափելի վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան, արդեն առողջացած, դուրս է գրվում հիվանդանոցից: Երեխային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Հիշեցնենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով […]

̰
Երևանում հոսանքազրկումների պատճառով խցանումներ են

15:10 10.07.2019

Երևանում և մարզերում այսօր հոսանքի զանգվածային անջատումներ են: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս առթիվ պարզաբանումներ են տարածել՝ հայտնելով էներգետիկ համակարգում վթարի մասին, նաև հորդորել մի քանի ժամ հնարավորինս քիչ էլեկտրաէներգիա օգտագործել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է մեքենաների կուտակումներ և խցանումներ՝ հոսանքազրկումների հետևանքով լուսացույցների չաշխատելու պատճառով:

̰
Ատոմակայանում որևէ խնդիր չկա. Մովսես Վարդանյան

15:07 10.07.2019

Այսօր գրանցված համատարած հոսանքազրկումը որքանո՞վ կապ ունի ատոմակայանի հետ. SHANTNEWS.am-ի այս հարցին պատասխանել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ ղեկավար Մովսես Վարդանյանը: «Անվտանգության հետ կապված որևէ խնդիր ատոմային կայանում չկա: Անվտանգության և միջուկայի վառելիքի հովացման հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել»,- պատասխանել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ հոսանքազրկումը առնչություն չունի ատոմակայանի հետ և ատոմակայանի որևէ անսարքությամբ չէ, […]

̰
Օրեր անց առաջին պաշտոնյան կհրավիրվի Ապրիլյան պատերազմի քննիչ հանձաժողով. Արմեն Խաչատրյան

14:41 10.07.2019

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի աշխատանքից: Նա նշել է, որ ստեղծել են տեխնիկական հատուկ պայմաններ, որտեղ պետք է իրականացնեն իրենց աշխատանքները, հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին, հիմնականում ՊՆ-ին՝ անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու համար: Խաչատրյանն ասել է, որ դրանց ուսումնասիրության արդյունքներով իրենց հետագա գործունեության ուղղություններն […]

̰
ԱԺ-ն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը

14:35 10.07.2019

ՀՀ Ազգային ժողովը, երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։ ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել […]

̰
Էներգետիկ վթարից հետո Շիրակի մարզում էլեկտրամատակարարումը վերականգնվել է

14:29 10.07.2019

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարից հետո Շիրակի մարզում էլեկտրամատակարարումը վերականգնվել է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեպքից հետո էլեկտրաէներգիայի անջատումներ մարզում չեն եղել, որևէ թաղամաս հոսանքազրկված չէ: Գլխավոր ճարտարագետը երևույթը որակում է արտասովոր: Նրա խոսքերով՝ մեկ էլ 2-3 տարի առաջ է համակարգում նման վթարային վիճակ եղել: Չի բացառում, որ […]

̰
Վանաձորում ևս էլեկտրամատակարարման խափանումներ են

14:18 10.07.2019

Ժամը 12.55-ի սահմանններում Վանաձոր քաղաքի տարբեր տարածքներում էլեկտրական հոսանքի տատանումներ են եղել, իսկ 13:00-ին էլեկտրամատակարարումը քաղաքում ամբողջությամբ անջատվել է: Այս մասին հաղորդում է Վանաձորի մեր թղթակիցը: Էլցանցի Լոռու «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ խնդիրը համակարգային է, և իրենց ոչինչ չեն ասել. «Ժողովուրդ ջան, մենք էլ չգիտենք, սպասում ենք տեսնենք՝ ինչ կասեն»: Վանաձորցիները […]

̰
Մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք. նախարարի կոչը

14:17 10.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել: «Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար: Նույնը խորհուրդ կտամ […]

̰
Մետրոպոլիտենից տարհանվել է 12 հազար քաղաքացի

14:15 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ, Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ, այս պահի դրությամբ թունելներում գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են: Ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է, որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել […]

̰
Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում

14:14 10.07.2019

Հյուսիսային պողոտայում մեքենա է ծխում: Տեղում ոստիկաններն ու հրշեջները օգնել են վարորդին մեքենան հանգցնել և հավանական վտանգը կանխել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներից: https://www.facebook.com/mikayel.martirosyan/videos/2705449109507902/

̰
Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. Արսեն Թորոսյան

14:08 10.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»,- գրել է Թորոսյանը։

̰
Քոչարյանի աջակիցները Հյուսիսային պողոտայում են. քաշքշուկ է ծագել

14:07 10.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Հյուսիսային պողոտայում ցույց են կազմակերպել: Բողոքի այսօրվա ակցիան սկսվել էր կառավարության շենքի մոտ, որտեղ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը։ Այնուհետև ցույցի մասնակիցները քայլել են Հանրապետության հրապարակում: Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տվել մոտենալ Փաշինյանին, իսկ ճանապարհին էլ, ցուցարարների խոսքերով, նրանցից մի քանիսին բերման են […]

̰
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

14:03 10.07.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել  է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ  կոռուպցիոն  բնույթի դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին  քաղաքացիական գործով  բարենպաստ դատական ակտի կայացումն […]

̰
Հոսանքազրկման հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել

13:57 10.07.2019

Հոսանքազրկման հետևանքով Երևանում համատարած խցանումներ են առաջացել: Չեն գործում լուսացույցները, ինչի հետևանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում:

̰
Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում. բացառիկ կադրեր

13:46 10.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը մետրոյի «Բարեկամություն» կայարանում է: Այս պահին ԱԻՆ աշխատակիցներ են ժամանել: Հենց հիմա տարհանում է իրականացվում։

̰
Որոշ հատվածներում մետրոյի գնացքները մնացել են թունելներում. Հակոբ Կարապետյան

13:42 10.07.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է։ «Երևանի մետրոպոլիտենից հայտնում են. Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս […]

̰
Կովերի անկման պատճառը ջուրը չէ. ՍԱՏՄ-ն նախնական արդյունքներ է հայտնել

13:40 10.07.2019

SHANTNEWS.am-ն այսօր  կապ է հաստատել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ՝ պարզելու համար, թե երբ կլինեն այն լաբորատոր հետազոտությունների պատասխանները, որոնք իրականացվում են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փքված կովերից վերցված անալիզների վերջնական արդյունքը կլինի ուրբաթ օրը։ […]

̰
Ինչո՞ւ է տարհանվում Մետրոպոլիտենը. Քաղաքապետարանը հայտարարություն կանի

13:32 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը շուտով հայտարարություն կանի Մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանելու մասով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։

̰
Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

13:27 10.07.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին` քննարկելու Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի կազմակերպական և երկկողմ համագործակցության հարցերը: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ֆրանսիան ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հիմնական դոնոր երկրներից է: Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի նպատակն է 2021-2023 […]

̰
ՀՀ-ում առկա է կապի և էլեկտրամատակարարման խնդիր. Մետրոպոլիտենում տարհանում է

13:13 10.07.2019

Մետրոպոլիտենում տարհանում է իրականացվում։ Հանրապետության ողջ տարածքում առկա են էլեկտրամատակարարման և կապի խնդիրներ։ Հանրապետության որոշ կապի օպերատորների աշխատանքը ևս խափանված է, բացակայում է ինտերնետ կապը։ Մանրամասները՝ շուտով։    

̰
Ունեցանք արդյունավետ քննարկում. Փաշինյանը՝ Տուսկի հետ հանդիպման մասին

12:46 10.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփեց իրենց հանդիպման արդյունքները: «Այսօր ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին»,- ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և երախտագիտություն հայտնեց ԵՄ օժանդակության համար։ […]

̰
Ռուս-վրացական սահմանով թմրանյութ տեղափոխելու համար ձերբակալված հայ ուղևորին մեղադրանք է առաջադրվել

12:43 10.07.2019

Ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի ուղևորին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 260 հոդված՝ թմրանյութերի ձեռքբերում, կրում և պահպանում և 262 հոդված՝ թմրանյութերի տեղափոխում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր […]

̰
BACK_TO_TOP