Հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչը 83-ամյա Վահանդուխտ տատն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչը 83-ամյա Վահանդուխտ տատն է

09:48 11.07.2019

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով)  գյուղը Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, այստեղ լինելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, իսկ անցաթղթեր ստանալն էլ մի քանի օրերի պատմություն է:

Մարզի վարչական տարածքի փշալարերով առանձնացված փոքրիկ գյուղ մտնելու բացառիկ հնարավորություն ու առիթ մեզ համար ստեղծվեց 2 օր առաջ, երբ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համար կազմակերպվեց ուխտագնացություն դեպի հայրենի գյուղ:

Իսկ այն, ինչ տեսանք սահմանային գյուղում, տխրեցնող ու ճնշող էր: Լքված տներն ավերակ են, իսկ եկեղեցին՝ խոնարհված։ Դրանց միակ պահապանը 83-ամյա բնակիչն է:

Դատարկված գյուղի կենտրոնում է Թուխ Մանուկ եկեղեցին: Այն շրջապատված է ավերված, կիսաքանդ տներով: Կատարյալ լռությունն այստեղ խախտում են միայն Անի բերդաքաղաքից փչող քամիները:

Սահմանից այն կողմ, այդքան մոտ ու այդքան հեռու Անիի եկեղեցիներից մեկի նմանությամբ 19-րդ դարասկզբին բնակիչները սև ու կարմիր տուֆի համադրությամբ կառուցել են Թուխ Մանուկը:

Արտավազդ Ասատրյանի ընտանիքը 70-ականներին է գյուղից հեռացել, ասում է՝ ծնողների համար բնակավայրը լքելու հիմնական, բայց ոչ միակ պատճառը սահմանային ռեժիմն էր։ Արտավազդը հաճախ է գալիս հայրենի գյուղ ու մեկ առ մեկ գիտի, թե անտարբերությունն ինչ հետքեր է թողնում գյուղի վրա:

Հիմա եկեղեցում ամբողջությամբ ու գրեթե անվնաս պահպանված է միայն խորանի կամարաձև հատվածը: Այն ծածկված է կավակրային  սվաղով, պատերին սրբապատկերներ չեն եղել:

Վանից Խարկով տեղափոխված գեղաքանդակ խաչքարերից բացի, ևս մեկ եզակի ու սև խաչքար տեղադրված է մկրտարանում։ Ըստ ուսումնասիրությունների՝ խաչքարի զարդաքանդակները նման են 5-րդ դարի ճարտարապետությանը:

Ասում են, որ եկեղեցու սյուները ևս բերված են Սարիղամիշից, դրանցից մի քանիսն արդեն քայքայվել են, մյուսները դեռ ամրությամբ պահում են եկեղեցու տանիքի փայտյա կոնստրուկցիան:Լքված գյուղի ու խոնարհված եկեղեցու միակ պահապանը Վահանդուխտ տատն է, այս գյուղ հարս է եկել 50-ականներին՝ Սարդարապատ գյուղից: Եկեղեցու առաջին ու վերջին քահանան եղել է Տեր Թադևոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի պապը, նա է առաջին կնունքն արել Թուխ Մանուկում:

Վերջին պատարագը գյուղի միակ բնակչի համար հնչել է 5 տարի առաջ: Առանց պատարագի ու ժամերգության էլ Վահանդուխտ տատը  պահպանում է գյուղի միակ սրբավայրում ամեն կիրակի մոմ վառելու ավանդույթը:

«Միշտ էլ գնում եմ, կամաց-կամաց իմ համար ման գալով գնում մոմ վառում, գալիս եմ, մանավանդ երեխեքս ու թոռներս որ գալիս են գյուղ, տուն են մտնում, մոմերը վերցնում ու անմիջապես գնում են եկեղեցի»,- ասում է Վահանդուխտ տատը:

Հայկական եկեղեցու հարևանությամբ գերեզմանատուն կա, որտեղ թաղված է նաև եկեղեցին կառուցող Թուխ Մանուկ ճարտարապետը: Զարդանախշերով գերեզմանաքարերից մի մասն ամբողջական պահպանվել է, դրանց կողքին կան նաև վաղ ժամանակաշրջանի վիշապաքար հիշեցնող գերեզմանաքարեր: Փոքրիկ գյուղում դրանք կորչում են, եկեղեցին էլ կամաց-կամաց վերածվում է ավերակների:

«Եթե էնի ավերակ էր, էս պիտի շեն գյուղ մնար, ի հեճուկս մեր թշնամու, որ մեր հողերը, մեր քաղաքամայրը զավթել է, գոնե էստեղ պիտի ավելի շեն լիներ: Թշնամին մեր երկրի ներսը չի տեսնում, բայց սահմանի գյուղը որ տեսնում է՝ դատարկվել է, դա ահավոր է»,- ասում է Խարկովի նախկին բնակիչ Համազասպ Ասատրյանը:

«Մեծ գյուղ է եղել, 100-ից ավելի տնտեսություն է եղել, ամեն տանը 6-7 երեխա կար, բոլորն էլ գրագետ ու կրթված մարդիկ էին, հետո ամեն մեկը մի պատճառով գյուղը լքեց, գնաց»,- հիշում է 83-ամյա Վահանդուխտ Վարդանյանը։

15 տարի առաջ գյուղի անունը Նորշեն են փոխել։ Գյուղի միակ շեն օջախը հիմա Վահանդուխտ տատինն է: 83-ամյա կինը սկեսրոջ պատգամն է կատարում ու գյուղից չի հեռանում, մենակ է վառ պահում Անի բերդաքաղաքի դիմաց գտնվող գյուղի ճրագը:

«Որ տեր տիրականն եմ, մեջն ինչ կա, գյուղն ասա շեն էղներ, մարդ էղներ, եռուզեռ էղներ»,- տխուր ասում է գյուղի պահապան տատը։

Տարիներ առաջ ու դեռ 1994-95 թվականներին գյուղի վերաբնակեցնելու, նոր տներ կառուցելու ծրագիր է եղել, բայց Նորշենում անգամ հին ու  կարմիր, արևից շիկացած քարերով տներից բան չի մնացել:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

09:25 12.08.2025

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

Իրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

09:21 12.08.2025

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

09:20 12.08.2025

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

09:15 12.08.2025

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...

BACK_TO_TOP