20:05 06.07.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ԱԻՆ աշխատակիցների հետ այցելում է բուժհաստատություններ, որտեղ տեղափոխվել են հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, Արարատի մարզում՝ Զոդի կամրջի վրա, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածները՝ քաղաքացիների առողջական վիճակին տեղում ծանոթանալու համար:
19:51 06.07.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած ոստիկանության ուղեկցող գումարտակի վարորդը հայտնեց, որ Բյուզանդ-Աբովյան փողոցներ խաչմերուկում գրպանահատ է բռնել: Մեկնած ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրից բաժին են ներկայացրել Խարբերդի մի բնակչի: Հուլիսի 4-ին մի քաղաքացուհի ոստիկանությունում հաղորդում […]
19:48 06.07.2019
SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ Ճառագայթային կենտրոն սարքավորումներ են բերվում. բժիշկների խումբ է ժամանել։ «Բժիշկները պայքարում են Արարատի մարզում տեղի ունեցած վթարի բոլոր վիրավորների կյանքի և առողջության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
19:39 06.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ իր համոզմամբ՝ դեկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ եղել է ազատ քվեարկություն, բայց ընտրության մասին խոսք չի եղել. «Ընտրությունը պատկերացնում եմ գաղափարների վեճ, ընտրությունը պատկերացնում եմ մոդելնելի ընտրություն, դու հասարակությանն առաջարկում ես պետության այս, այս զարգացման մոդելների ընտրություն: Գոնե կարևորագույն մի քանի հարցերի, մենք ունեցել ենք […]
19:27 06.07.2019
Արարատի ԲԿ-ում այժմ գտնվում է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ SHANTNEWS-ի թղթակցի ճշտող հարցին՝ թե տվյալ ԲԿ-ում հոսպիտալացվածները 6-ը չեն եղե՞լ, նախարարը նշել է, որ 4-ը դուրս են գրվել։ Նախարարի խոսքով՝ տուժածներից […]
19:21 06.07.2019
Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին: Սարդարյանը պատմեց, որ տուժածների ընդհանուր թիվը 11-ն է, նրանցից 4-ի վիճակը ծանր էր, բայց կայուն, վերջիններս իրենց մոտ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու տեղափոխվել Երևանի համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկաներ, հիմնականում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, իսկ […]
19:20 06.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Հայաստանում Սահմանադրության օրվա՝ տոն լինել-չլինելու մասին. «Բնական է՝ չենք տեսնում, որովհետև էդ օրը, էդ գաղափարը չկա քաղաքացու գիտակցության մեջ: Մենք կարող ենք այլ տոների նման արհեստականորեն նշել, բայց, մինևնույն է, դրանից բան չի փոխվի: Մենք արհեստականորեն նշեցինք Քաղաքացու օրը, բայց մենք քայլ անգամ չմոտեցանք քաղաքացու […]
19:15 06.07.2019
Ավելի վաղ հայտնել էինք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Պիկապը մեծ արագությամբ բախվել է […]
19:13 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը, ով նախապես տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, տեղափոխվել է Արմենիա ԲԿ: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ը: «Արմենիա» ԲԿ տեղափոխվողը Սողոմոն Հակոբյանն է: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է՝ ինչու է վերջինս տեղափոխվել այլ բուժկենտրոն: Նախարարի զրույցի մանրամասները՝ ստորև:
19:02 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժողները պնդում են՝ վարորդը երկար ժամանակ է այդ երթուղում էր, լավ էր վարում: Նրանք SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ են ներկայացրել նաև դեպքից: Նրանք նաև ասել են՝ ունեն տվյալներ, որ վթարի հետևանքով զոհվածներից չորսը նույն ընտանիքից էին: Մանրամասները` տեսանյութում:
19:00 06.07.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախ կատարած այցի ընթացքում այցելել է տեղի «Թումո» ստեղծարար կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու առաջնային ոլորտներին: «Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել ենք Ստեփանակերտի Թումո ստեղծարար կենտրոն: Արցախի տարբեր շրջաններից ու Ստեփանակերտից ավելի քան 1200 սան ունեցող կենտրոնը մասնագիտացած է հեռուստաարտադրության, ֆիլմարտադրության, […]
18:57 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներին օգնության են շտապել մի շարք քաղաքացիներ: Նրանցից մեկը որոշ մանրամասներ է ներկայացրել: «Լուսամուտը կոտրեցինք, որ կարողանայինք մեջից մարդկանց դուրս բերել: Երեխաներ էին ներսում: Երկու երեխա՝ 9-10 տարեկան, կամ, մի քիչ ավել, լացում էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
18:49 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախարարը խոստացել է շրջայցից հետո ամփոփ տվյալներ ներկայացնել տուժածների առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ: Վթարի հետևանքով նախնական վիրավորվել […]
18:45 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Երևան-Երասխավան ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել երթուղային միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ […]
18:41 06.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ հաղորդելով Երևան-Երասխավան վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» տեղափոխված տուժածի մասին: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ: Վթարի հետևանքով […]
18:33 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է հուլիսի 6-ին Արարատի մարզում՝ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ: ԱԻՆ տվյալներով՝ տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն […]
18:32 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Արարատի մարզում, որտեղ տեղի է ունեցել 6 մարդու կյանք խլած ողբերգական վթարը: Ստորև ներկայացնենք տեսանյութ դեպքի վայրից:
18:18 06.07.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում է, ուր տեղափոխվել են Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից չորսը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը ներկայացրել է վթարից տուժածների առողջական վիճակի մասին որոշ մանրամասներ: Նա նշել է, որ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար: Մանրամասները` տեսանյութում:
18:12 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի բակում, որտեղ հավաքված են Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների հարազատները: Մեր թղթակցի հաղորդմամբ` այս կենտրոնում է գտնվում նաև կենտրոն է բերվել Երևան-Երասխ երթուղին իրականացնող երթուղայինին հարվածած մեքենայի` «Մերսեդեսի» վարորդը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան իր […]
18:10 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում իրենց աշխատանքն են շարունակում ոստիկանները: SHANTNEWS.am-ը կադրեր է հրապարակում վթարի վայրից:
18:03 06.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` SHANTNEWS.am-ը զրուցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որը հայտնել է, որ գտնվում է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում: Մարզպետը քիչ առաջ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` ցավակցություն հայտնելով Զոդի կամրջին վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին` մաղթում շուտափույթ ապաքինում»: Այս պահի դրությամբ հայտնի է զոհերի թիվը` 6: «Դեպքի առթիվ […]
18:00 06.07.2019
«Մենք ինստիտուցիոնալ փոփոխությունների լոբբինգ ենք անում, իրենք ասում են` մենք բարի կամք ունենք, մենք վատ բան չենք անի»,- պարզաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հեռանկարի» տաղավարում: «Երբ ասում ենք` ԱԱԾ-ն և Ոստիկանությունը խոսք եք տվել, որ դառնան նախարարություններ, ասում են` դե դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր վատ, իսկ մենք հիմա լավն ենք, բարի ենք, […]
17:51 06.07.2019
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում […]
17:50 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին բուժօգնության տրամադրմանը: «Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»,- գրել է նա:
17:48 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, 5-ն է, տուժածների թիվը՝ 11: Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար փորձեցինք զրուցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ դեպքի վայրում է ու հարմար չէ այս պահին խոսելը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից […]
17:38 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած հրդեհից: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
17:33 06.07.2019
SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր` վերջին շրջանում համացանցում սկսվել է «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ «բռնության ձայնը» հեշթեգով հրապարակում են սեռական բռնության ենթարկվելու մասին իրենց պատմությունները: Այսօր ոստիկանությունն անդրադարձել է այդ հրապարկումներին և պարզաբանում ներկայացրել, որում նշվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության […]
17:32 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հրապարակել: «Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոն: Կան զոհեր. ճշտվում է թիվը […]
17:29 06.07.2019
ֆեյբուքյան օգտատեր, ԵՊՀ «Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Նան Զեյնալյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինը: Ավելի վաղ հայտնել էինք` Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել […]
17:16 06.07.2019
Մոսկվայում` Բոլոտնայա հրապարակում, այսօր ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի՝ ակցիա է իրականացրել Վալենտինա Լուզանովան: Այս մասին տեղեկացնում է Novayagazeta.ru-ն: Նրան և հակընդդեմ ակցիա իրականացնող երեք անձի ոստիկանությունը ձերբակալել է: Լուզանովայի ձեռքին պաստառ է եղել՝ վրան նշված. «Դեռ քանի՞ զոհ պիտի պահանջվի, որ ընդունվի «Ընտանեկան բռնության մասին» օրենք»: Հակառակ կողմից ակցիա իրականացնող «Տղամարդկանց պետության» ներկայացուցիչն ակցիայի է […]