TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատ-Երասխ երթուղայինը պայթել է. կա 7 զոհ. Hraparak.am

17:04 06.07.2019

Քիչ առաջ Երևան- Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, ճակատ ճակատի բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Ինչպես հաղորդում է Hraparak.am-ը, նախնական վարկածով՝ կա 7 զոհ։ Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ […]

̰
Եկեք համակարգը առողջացնենք, որ դատավորի թեկնածուն չվախենա լինել ընդդիմության թեկնածու. Մարուքյան

17:00 06.07.2019

«Նիկոլ Փաշինյանը թող ասի` քանի՞ անգամ է ինքը բանակցել՝ որպես «Ելք» խմբակցության ղեկավար էդ ֆորմատով և հասել հաջողության, ես էլ փորձեմ»,- այսպես պատասխանեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի հետ բանակցության հավանականության մասին հարցին: Ընդդիմության կողմից ԲԴԽ դատավորի թեկնածու առաջադրելը եղել է բանավոր բանակցության արդյունք: «Մենք ասում ենք սիրելի, հարգարժան «Իմ քայլ», 3 մարդ հրաժարական է […]

̰
Տղամարդն իր տան բակում կանեփ է աճեցրել

16:50 06.07.2019

Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան բակում կանեփ է աճեցնում: Նույն օրը, ժամը 10.00-ին, տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր երկարության կանեփի մշակված բույսի 68 թուփ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի ցողուններ են […]

̰
Հիմա կարող ենք արդար ընտրություններ կազմակերպել և ընդունել սահմանադրական փոփոխություններ կամ ամբողջական Սահմանադրություն. Մարուքյան

16:44 06.07.2019

«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հարցրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, թե արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ, թե՞ ոչ: Մարուքյանը նշել է, որ ՍԴ-ն աշխատում է, հետևաբար, չկա ճգնաժամ: «Երեկ չէ առաջին օրը Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ չեն ընդունել, և դրա տակ ստորագրել է Հրայր Թովմասյանը: Եթե ճգնաժամ լիներ, պետք […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

16:34 06.07.2019

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա.Ն. Ավրամենկոյի հետ կքննարկի երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության դիվերսիֆիկացմանը, բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կանոնակարգմանն առնչվող հարցեր։ Բելառուսի Հանրապետությունում նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական հանդիպումներից զատ այցեր կունենա […]

̰
Ողբերգական վթար Արարատի մարզում. կան զոհեր 

16:18 06.07.2019

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արտակարգ դեպք Երևանում. չշահագործվող ավտոբուսը հայտնվել է ձորում

16:15 06.07.2019

Հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորոգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ, բարեբախտաբար, չկան։ Դեպքի վայր […]

̰
Սյունիքն ունի զարգացման մեծ ներուժ. նախագահն այցելել է մարզի մի շարք արտադրական ձեռնարկություններ

16:00 06.07.2019

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։ «Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։ Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների […]

̰
Նախագահը պարում է Քարահունջի թթի փառատոնի մասնակիցների հետ

15:59 06.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին: Armenpress-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ Արմեն Սարգսյանը պարում է փառատոնի մասնակիցների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ հակահայկական որոշումներ են կանխել հայկական պատվիրակության անդամները ԵԱՀԿ ԽՎ-ում

15:57 06.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել: Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին […]

̰
Հայաստանում ԼԳԲՏ համայնքի վիճակով ԵԽԽՎ մտահոգությունը չափազանցված է. Ժարիխին

15:45 06.07.2019

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունել՝ Հայաստանի կառավարությանը կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երկրում ապահովվեն ԼԳԲՏ ներկայացուցիչների ազատությունն ու անվտանգությունը: ԵԽԽՎ-ում տեսակետ էին հայտնել, որ Եվրոպայում ԼԳԲՏ համայնքի վիճակը ամենից վատ է Եվրոպայում: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ  Վլադիմիր Ժարիխինը կարծում է, որ ԵԽԽՎ մտահոգությունն ու անհանգստությունը փոքր-ինչ չափազանցված է, թեպետ, […]

̰
«Երևանի սիրուն աղջիկ»-ը՝ վիետնամցի երաժիշտների կատարմամբ

15:40 06.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Վիետնամ կատարած այցից, որտեղ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: ««Երևանի սիրուն աղջիկը»՝ վիետնամական հրաշալի կատարմամբ»,- գրել է նա:

̰
Սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը. Ռուստամ Բադասյան

15:33 06.07.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը: ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխում իրականացնելը պետք է հասունանա հասարակության մեջ: Նախարարի խոսքով՝ մենք ունենք բացասական փորձ, երբ ակնհայտ է, որ […]

̰
Ինչպե՞ս են զբոսաշրջային ընկերություններն օգտվում ռուս-վրացական չվերթների բացակայության հանգամանքից

15:31 06.07.2019

Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի վերջին տվյալների՝  Ռուսաստանի հետ Վրաստանի չվերթների դադարեցման պատճառով  հայ տուրօպերատորների կողմից  հատուկ ակտիվություն չի նկատվում, հետևաբար նրանք փնտրում են Վրաստանին այլընտրանք: Այսօր այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է շուկայում 20 տարուց ավելի գործունեությոսւն ծավալող ընկերության մենեջեր Մարիամ Ղահրամանյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը: Նա ևս նշել է, որ հատուկ աշխատանք չի […]

̰
Ի՞նչ հաջողություն է գրանցել ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակությունը. մանրամասներ

15:25 06.07.2019

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել ԵԱՀԿ-ում իրենց գրանցած հերթական հաջողության մասին: «Հենց նոր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն գրանցեց։ Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։ Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել […]

̰
Ասում են` դու գնա, Գագիկ Ծառուկյանի հետ բանակցի. Էդմոն Մարուքյան

15:21 06.07.2019

«Խորհրդարանական մեծամասնությունը 88 հոգի է, ավելին է, քան պետք է»,- այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի այն հարցին, թե եթե խորհրդարանական մեծամասնությունը 1995-ից ընդունում է այն, ինչ իշխանությունն է առաջարկում և կարող է տապալել ընդդիմության ցանկացած առաջարկ, ի՞նչ տարբերություն՝ նախագա՞հն է մեծամասնության գլխին, թե՞ վարչապետը: «Այդ ճանապարհով է արժեզրկումը գնում խորհրդարանական կառավարման: Օրինակներով ասեմ: Հիմա […]

̰
Դոնալդ Տուսկը գալիս է Հայաստան․ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Սարգսյանի հետ

15:10 06.07.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մյուս շաբաթ ժամանում է Հարավային Կովկաս։ Մինչ Հայաստան գալը նա կլինի Ուկրաինայում, Ադրբեջանում, իսկ Հայաստան այցից հետո կմեկնի Վրաստան։ Աշնանը պաշտոնից հեռացող պաշտոնյան Հայաստանում կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին։ Այստեղ առավոտյան նա հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո կլինեն մամուլի համար հայտարարություններ։ Իսկ կեսօրից հետո Տուսկը հանդիպում կունենա ՀՀ […]

̰
Հանրապետությունում ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով

15:08 06.07.2019

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Երևանում ևս հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

̰
Նախկին ամուսինը հրդեհել է կնոջ տունը․ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն

15:00 06.07.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 4-ին` ժամը 11.10-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ նախկին ամուսինը հրդեհել է տունը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը ժամը 10.50-ին 40-ամյա մի տղամարդ հրդեհել է տունը՝ պատճառելով մոտ 5.000.000 դրամի վնաս: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել […]

̰
Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. նախագահը՝ իր լիազորությունների մասին

14:51 06.07.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի,  անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով,   ձևավորում է արդյունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի  6-ին Քարահունջում, պատասխանելով բնակիչների հարցերին, Արմեն Սարգսյանը ասաց, որ իր նախագահական լիազորությունների շրջանակներում կարողանում է բավականին բան անել։ «Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ ,պարզվում է, որ […]

̰
ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակությունը հերթական հաջողությունն է գրանցել

14:48 06.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԵԱՀԿ հայկական պատվիրակության հերթական հաջողության մասին: «Հենց նոր մեր պատվիրակության հերթական հաղթանակը գրանցեցինք` ձախողելով թուրքական ու ադրբեջանական պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու (թիվ 16) փորձը` ընդ որում ձայների մեծ տարբերությամբ։ Հ.Գ. սա այսօրվա ոչ առաջին հաջողությունն է և հուսամ ոչ […]

̰
Մեզ մոտ այլանդակվել է խորհրդարանական համակարգը. Էդմոն Մարուքյան

14:45 06.07.2019

«Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի հետ զրույցում նշել է, որ 2015թ. դեմ է եղել այսօր գործող Սահմանադրության ընդունմանը: «2015-ին մենք ներկայացրել ենք առաջարկություններ, մոտավորապես 30 էջից բաղկացած: Ես որպես անկախ պատգամավոր եմ եղել: Առաջարկությունների 70-80 տոկոսը չեն ընդունվել, և մենք դեմ ենք արտահայտվել, դեմ ենք քվեարկել»: Մարուքյանը նշել […]

̰
Հնարավոր չէ. լճաբանի արձագանքը համայնքապետերի՝ Սևանա լճին վերաբերող լավ տեղեկությանը

14:41 06.07.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ երկու համայնքապետ լավ լուրեր են հայտնել Սևանա լճի վերաբերյալ: Կարճաղբյուրի  և Շողակաթ խոշորացված համայնքների ղեկավարներն ասել են, որ լիճն այսօր առավոտյան պարզվել է, և կապտականաչ ջրիմուռներ նկատելի չեն. Արդյո՞ք կարելի է կատարվածը դրական փոփոխություն համարել և ասել, որ լիճը ինքը կամաց-կամաց գնում է պարզեցման՝ առանց որևէ օգնության: Այս հարցով  որոշ […]

̰
Անցնող շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

14:28 06.07.2019

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել […]

̰
Սևանում անկած կենդանիներից վերցրված փորձանմուշների պատասխանը կստացվի հաջորդ շաբաթ

14:21 06.07.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկություններ էր ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է: Մասնագետները տեղում աշխատել և փորձանմուշներ են վերցրել նաև այս համայնքում անկած կենդանիներից: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ՝ պարզելու համար, թե երբ կլինեն այն լաբորատոր հետազոտությունների […]

̰
Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին

14:10 06.07.2019

Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին։ Դրանք արդեն Հայաստանում են, և այսօր նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ գնացել է զորամասերից մեկը՝ դրանք զննելու համար։ «Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ վիետնամցի շրջանավարտներին հրավիրել է Երևան

14:08 06.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել է Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Ասոցիացիայի անդամներն են` խորհրդային տարիներին Հայաստանի բուհերում կրթություն ստացած անձինք: Նրանք ջերմորեն ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը` ընդգծելով, որ Հայաստանից պահպանել են ջերմ հուշեր և մշտական կապի մեջ են Հանոյում Հայաստանի […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

14:00 06.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ։ «Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,– […]

̰
Նիկոլ Փաշինյանը Նազարբաևի հետ քննարկել է ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր

13:58 06.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։

̰
Այս Սահմանադրությունը մեզ տվեց հնարավորություն, որ հեղափոխությամբ հասնենք իշխանափոխության. Մարուքյան

13:42 06.07.2019

«Հեռանկարի» տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Արամ Աբրահամյանի հետ խոսել է ՀՀ Սահմանադրությունից: Մարուքյանի կարծիքով` Սահմանադրության վերջին փոփոխությունը հնարավորություն տվեց հեղափոխություն անելու: «2015թ. Սահմանադրությունը նախատեսված էր, որ երկիրը անցնի խորհրդարանական կառավարման, սակայն դուք գիտեք, որ այդպես չեղավ, և մենք ունեցանք վարչապետական կառավարման համակարգ: Կարծում եմ` այս Սահմանադրությունը մեզ տվեց հնարավորություն, որ […]

̰
BACK_TO_TOP