TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով․ Արթուր Ղազինյան

10:56 07.07.2019

Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Ահավոր է . . . Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։ Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով։ Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական […]

̰
ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Վրաստանում զոհված հայերի մասին

10:33 07.07.2019

Հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվել է մի կին և երկու երեխա: Աննա Նաղդալյանը նշեց, […]

̰
Գյումրի գետակը մաքրելու նպատակով երկօրյա համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվում

09:47 07.07.2019

Հուլիսի 6-ին Գյումրի գետակի մաքրման նպատակով համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվել: Նախաձեռնությունը թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներինն է, ովքեր մասնակցել են դրամաշնորհային ծրագրի մրցույթի: Գյումրի գետակի մաքրման համար 150 հազար դրամ ֆինանսավորում են ստացել: Աշակերտներին այսօր միացել է դպրոցի հանրույթը, կամավորներ, այդ թվում օտարերկրացիներ, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Մաքրման աշխատանքներ կատարել են գետակի 3 […]

̰
Վթար Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

09:38 07.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Սահմանադրությունը չի երաշխավորում, որ դառնալու ես լուրջ, անվտանգ, պետություն, դա մենք պիտի փորձենք. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

09:30 07.07.2019

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է սահմանադրական այն դրույթի մասին, թե ինչ ասել է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Ես, կարծում եմ, որ ոչ մեկ լավ չի հասկանում, ուղղակի ավելի լավ ձևակերպում գտնված չէ: Սա մի ձևակերպում է, որ ըստ հասարակության և նրա էլիտաների մակարդակի՝ այս կամ այն ճամփով իմպլեմենտացիան գնում է […]

̰
Մարիա Զախարովան Երևանից նոր լուսանկարներ է հրապարակել

09:15 07.07.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ով գտնվում է Երևանում, լուսանկարների հերթական խմբաքանակն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ մակագրելով դրանք․ «Երեկո՝ նվիրված ռեժիսոր Գենադի Մելքոնյանի հիշատակին։ Գ․Գ․ Մելքոնյանի հրավերով։ Նրանց մեծ ընտանիքի հետ՝ Երևանում»։ https://www.facebook.com/maria.zakharova.167/posts/10219994783769612 Երեկ ավելի վաղ Զախարովան լուսանկարներ էր հրապարակել երևանյան ռեստորաններից մեկից՝ նշելով, որ իր հոգին դրախտում է։

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

09:03 07.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին․ «Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»։

̰
Սոսկալի վթարի մասնակից մեքենաների վարորդների ինքնությունը հայտնի է

00:26 07.07.2019

Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից 3 ավտոմեքենաների վարորդների ինքնությունը հայտնի է։ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանը (Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից տեղափոխվել է Արմենիա ԲԿ), «Գազելը» վարել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Վաչագան Ասլանյանը (զոհվել է), իսկ 06-ը վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Նուրիջանյանը (գտնվում […]

̰
Ողբերգական վթարից տուժածների թիվը հասել է 13-ի

00:13 07.07.2019

Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Պարզվել է, որ […]

̰
ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անվանումով հավելվածը

00:00 07.07.2019

Հաշվի առնելով բաժանորդների առաջարկները, դիտարկումներն ու ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած խնդիրները՝ «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածն ամբողջովին նորացվել է: ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անունով հավելվածը: «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածն ամբողջովին նորացվել է` սկսած անվանումից, վերջացրած հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններով: ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անունով հավելվածը: […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

23:51 06.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ․ «Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր […]

̰
Դավադրություն չեմ տեսնում, բայց դրսից օրակարգեր են բերվում. Վահե Հովհաննիսյան

23:49 06.07.2019

«Արհեստական թեմաներ են բերում օրակարգ, մեր բոլոր ընտանիքներ, աշխատավայրեր և ստիպում են դրա մասին մտածել, խոսել: Մենք կխոսենք մեկ-երկու օր, անվերջ հո չե՞նք խոսելու», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ հասարակության օրակարգն այլ է՝ կա անվտանգության՝ պատերազմի և խախաղության խնդիր Ադրբեջանի հետ, կան սոցիալական, բարեկեցության խնդիրներ. «Մենք էս […]

̰
Կյանքից հեռացել է դեսպան Արման Կիրակոսյանը

23:23 06.07.2019

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Այսօր իր մահկանացուն կնքեց իմ ուսուցիչ, ընկեր, գործընկեր, բարեկամ Արման Ջոնի Կիրակոսյանը: Հիվանդ էր, ակնկալվում էր, բայց ոչ այսչափ շուտ: Աստված Հոգիտ […]

̰
Ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանի և Ռուզաննա Հակոբյանի վիրահատությունը հաջող է անցել

23:02 06.07.2019

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանն ու Ռուզաննա Հակոբյանը վիրահատվել են: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի փոխտնօրեն, այրվածքաբան Կարինե Բաբայանը: Նա տեղեկացրեց, որ վիրահատվել են շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը հաջող է անցել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին․ Գարեգին Երկրորդ

22:56 06.07.2019

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի […]

̰
«Հոգիս դրախտ գնաց»․ Մարիա Զախարովան լուսանկարներ է հրապարակել Երևանից

22:50 06.07.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Երևանից՝ դրանք մակագրելով հետևյալ կերպ․ «Երևանում: Հոգիս դրախտ գնաց»։ Որոշ օգտատերեր նրան առաջարկել են այդ դրախտից հետո մեկ այլ դրախտ այցելել՝ Տաջիկստան։ https://www.facebook.com/maria.zakharova.167/posts/10219993054006369

̰
Ճառագայթային բժշկության կենտրոնի փոխտնօրենը՝ վթարից տուժածների վիճակի մասին

22:43 06.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում են գտնվում այսօրվա վթարից տուժած վիրավորների հարազատները:  Այրվածքաբան, կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը տուժածների վիճակի մասին հաղորդում է նրանց հարազատներին: «Ամեն ինչ արվել է, որպեսզի թեթևացնենք մարդու վիճակը: Երբ այրվածքներ են լինում, մաշկը շատ հաստ մակերեսով այրվում է և սկսում սեղմել օրգանները»,- բացատրում է բժիշկը հիվանդներից […]

̰ ̰
Բժշկական օգնության տեսանկյունից ամեն ինչ արվում է․ Արսեն Թորոսյան

22:13 06.07.2019

Ամեն ինչ արվում է բժշկական օգնության տեսանկյունից։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Հուսով եմ, որ կունենանք դրական արդյունքեր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխայի կյանքին վտանգ չի սպասռնում, կարծես թե ձեռքի կոտրվածք է, հիմա այնտեղ է գնում իմ տեղակալը, որն Արարատի ԲԿ-ում է, նաև «Էրեբունի» ԲԿ են այցելելու, որ տեղում ծանոթանան վիճակին և […]

̰
Սգում և ցավակցում եմ զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում․ Արշավիր Ղարամյան

21:52 06.07.2019

Սգում և ցավակցում եմ զոհերի հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը` անդրադառնալով այսօր Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին: «Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել, Երևան-Երասխավան երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 12 տուժած»,-գրել […]

̰
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին․ Արարատ Միրզոյան

21:40 06.07.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորը ցավով տեղեկացա Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»։

̰
Վթարից տուժած բոլոր անձանց ինքնությունը հայտնի է․ Ծաղիկ Համբարձումյանը ծանրահեղ ծանր վիճակում է

21:35 06.07.2019

Վթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը գտնվում է ծանրահեղ ծանր վիճակում։ Նրան հիմա վիրահատում են։ Հարազատներին ասել են, որ ներքին այրվածքներ ունի՝ նաև թոքերի հատվածում, շնչել չի կարողանում։ Ասում են՝ Արարատ տատիկի տուն է գնացել։ Չի աշխատել, բայց մասնագիտությամբ դեղագործ է։ Տուժածներն են՝ Արզումանյան Հրանուշ, Նկրուլյան Անդրանիկ, Ղուկասյան Գագիկ, Համբարձումյան Ծաղիկ, Հակոբյան Սողոմոն, Հակոբյան Ռուզաննա, Միքայելյան Աշխեն, […]

̰
Արարատի ԲԿ-ի բժիշկը՝ տուժածների վիճակի մասին

21:28 06.07.2019

«Ներկայում մեզ մոտ են 2 հիվանդներ՝ Նկրուլյան Անդրանիկ, այս պահին գտնվում է ստաբիլ վիճակում, նրա մոտ առկա է աջ սրունքի հատվածում պատռված վերք և քերծվածքներ մարմնի տարբեր հատվածներում, այրվածքային վերքեր չկան, մյուս հիվանդը Գրիգորյան  Նարեն է, նորմալ վիճակում է, քերծվածքներ են հիմնականում, մնացածը տեղափոխվել են տուն»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Արարատի ԲԿ-ի հերթապահ բժշկուհի […]

̰
Պատուհանը ջարդեց, ինքը թռավ, հետո՝ ես․ պատմում է վթարից տուժած Նարեն

21:18 06.07.2019

«Խփեցինք մի ավտոյի, հետո մեր ավտոյի դեմը վառվավ»,- պատմում է վթարից տուժած փոքրիկ Նարե Գրիգորյանը, ով գտնվում է Արարատի ԲԿ-ում։ Նա մանրամասնել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ Պատմում է, որ բռկումից հետո վարորդի կողքին նստած ուղևորն արագ անցել է սրահ, ոտքով կոտրել պատուհանն ու դուրս թռել, որից հետո էլ դուրս է նետվել ինքը։ […]

̰
Գլուխս թեքելը, ավտոյի երևալն ու բախվելը մեկ եղավ. «Գազելի» վթարից տուժած ուղևոր

21:03 06.07.2019

«Մեր գազելն իր ուղիով գնում էր, նայում էի կողք, գլուխս թեքելը, ավտոյի երևալն ու բախվելը մեկ եղավ։ Ձեռքս գցեցի ռուչկից, բացեցի դուռն ու ինձ գցեցի դուրս,-պատմում է Արարատի ԲԿ-ում գտնվող տուժած Անդրանիկ Նկրուլյանը՝ մանրամասնելով, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եղել եմ դեպքի վայրում, երբ դիերը դուրս էին բերվում «Գազելից», շատ ծանր տեսարան էր. Արարատի մարզպետ

20:44 06.07.2019

«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասնել է դեպքի վայր։ «Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս […]

̰
Տուժածներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում ու քաջառողջություն. Տիգրան Ավինյան

20:41 06.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է այսօր ողբերգական վթարից մահացածների հարազատներին, իսկ տուժածներին մաղթել արագ ապաքինում: «Խորը կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով այսօր Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ տուժածներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում ու քաջառողջություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

̰
Խոր ցավ ու կսկիծ ապրեցի. նախագահը` Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին

20:38 06.07.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ուղերձում:

̰
Քիչ առաջ տեղեկացա Արարատի մարզում սարսափելի պատահարի մասին. Արայիկ Հարությունյան

20:36 06.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական խոսքով դիմել է այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին: «Քիչ առաջ տեղեկացա Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային սարսափելի պատահարի մասին, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Համբերություն եմ մաղթում իրենց հարազատներին կորցրած մեր հայրենակիցներին, տուժածներին` շուտափույթ ապաքինում»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Արարատի մարզպետը Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում է․ նոր տվյալներ տուժածներից

20:19 06.07.2019

Երասխ գյուղից Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Այս մասին հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Այնտեղ է գտնվում նաև Գագիկ Ղուկասյանը և Ռուզաննա Հակոբյանը։ Արարատի ԲԿ-ում են գտնվում Նարե Գրիգորյանն ու Անդրանիկ Նկրուլյանը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ժամանել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP