21:38 07.07.2019
Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները: «Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի […]
21:30 07.07.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով վերջերս է վերադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստից, խոսել է այն մասին, թե արդյո՞ք պետք է փոփոխության սպասել ՌԴ աշխատաոճի մասով: Արդյո՞ք ՌԴ-ն էլ կսկսի աշխատել ոչ թե սոսկ պետական օղակների, այլ ՀԿ-ների հետ, ինչպես վարվում է Արևմուտքը: «Կարծում եմ՝ մեր դերն այստեղ անգնահատելի կլինի, որովհետև ՀՀ-ում քաղաքացիական հասարակությունը բավականին […]
20:49 07.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդարադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Ո՞վ է, ի վերջո, ՍԴ նախագահը։ «Սահմանադրության կոնկրետ հոդվածը ֆիքսում է, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է: Եվ պետք է լինի՝ մինչև իր 65 տարեկանը: Մնացածը մանիպուլացիա է: Իրավական համայնքը շատ արագ կողմնորոշվեց և հասկացավ, որ ինքնահռչակված ՍԴ նախագահին հրապարակային պաշտպանում […]
19:50 07.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին, և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։ Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։ […]
18:47 07.07.2019
Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում հուլիսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. մայրը 21-ամյա որդուն կախված է գտել գոմում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա հավելել է, որ երիտասարդ տղան 6 ամիս առաջ էր զորացրվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն:
18:31 07.07.2019
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և […]
18:06 07.07.2019
Հանրապետության համայնքներն այս տարի ներկայացրել են 352 սուբվենցիոն հայտ, որից 330-ը հաստատվել է: Ընդհանուր՝ 16 մլրդ դրամի շինաշխատանքներ են տարվելու: Շիրակի մարզում դրանք վերաբերում են ոռոգման ցանցերի անցկացմանը, կրթական հաստատությունների վերանորոգմանը, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմանը և ճանապարհաշինությանը: Բոլոր ծրագրերի դեպքում պետական համաֆինանսավորման չափը տարբեր է: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղում պետության և գյուղապետարանի 55:45 տոկոս […]
17:49 07.07.2019
«Ուրիշներն էլ են նստելու, ուրիշներին եթե թվում է, որ իրենք կպլստան, եթե գնաց դատական համակարգը, դարձավ մեկ անձից կախված, կամ գործադիրից կախված, նստելու են շատերը և շատերն են ստանալու վատ դատավճիռներ», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնելով այն թեմային, թե ովքեր կհայտնվեն բանտում: Հովհաննիսյանը բերել է Վրաստանի օրինակը, երբ […]
17:22 07.07.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո […]
16:51 07.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը հանդիպում կունենա ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։
15:58 07.07.2019
Այսօր ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք են Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը: Նրանք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 […]
15:28 07.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից […]
15:15 07.07.2019
Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են 42, 7 և 15 տարեկան անձանց դիերը: ՃՏՊ-ի հետևանքով տուժած 5 անձինք հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ: Բժշկական կենտրոններից […]
15:04 07.07.2019
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան շարունակում է իր ճանապարհորդությունը Հայաստանում: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է նոր լուսանկարներ: Նա այցելել է Դիլիջան, եղել Հաղարծինում, Սևանում և այնտեղից լուսանկարներ է հրապարակել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան ներկա է գտնվել ռեժիսոր Գենադի Մելքոնյանին նվիրված հուշ-երեկոյին:
14:52 07.07.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևան֊Գյումրի Էքսպրես. Ամբողջ գնացքից բացում են ՄԻ ԴՈՒՌ, որովհետև … հսկիչը մի հոգի է։ Կողքի դռների մոտ հերթ կանգնած մարդիկ զայրացած հետո հրմշտվում են, ընկնում ռելսերի վրա Ոնց որ կոտորածից փախեփախ լինենք, ոչ թե մեկնենք մեր սիրելի […]
14:37 07.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ի ցերեկը և 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 7-ին կեսօրից հետո, 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և […]
14:07 07.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար:
13:50 07.07.2019
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ կառավարության անդամները, քննարկվել են երկու հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, […]
13:37 07.07.2019
Հուլիսի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 1500 քմ: Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:
13:19 07.07.2019
Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում […]
12:53 07.07.2019
Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Վրաստանում տեղի ունեցած վթարից զոհվածների ընտանիքն Օշականից էր: «Եղել է երկու ընտանիք, 5 հոգանոց ընտանիքը եղել է Օշականից, նրանք իրար քավոր սանիկ էին, մեկնել էին հանգստանալու: Մեր տվյալներով՝ մահացել է տան հարսը՝ իր երեխայի հետ, իսկ մյուսը եղել է սանիկի երեխան»,- ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ […]
12:40 07.07.2019
Հուլիսի 6-ին, ժամը 19։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան բակում գտնվող շինությունում 3 և 5 կիլոգրամանոց գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի […]
12:26 07.07.2019
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից․ «Խորը ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին: Փորձառու և իր երկին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ […]
12:19 07.07.2019
Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է […]
12:14 07.07.2019
Հուլիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
11:31 07.07.2019
Shantnews.am-ը նոր տվյալներ է ստացել Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա երեկ տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի մասին: Արարատի բժշկական կենրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ գտնվող երկու տուժածների վիճակը, որոնցից մեկը 7 տարեկան երեխա է, գնահատվում է բավարար, և այլևս նրանց մասով որևէ արտառոց խնդիր չկա: «Սուրբ Աստվածամայր» բժշկական […]
11:14 07.07.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել այսօր առավոտ Գորիում տեղի ունեցած վթարի վերաբերյալ․ «Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ մահացել են, իսկ հինգը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ […]
10:59 07.07.2019
ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյբսուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առողջապահության նախարարի տեղակալը մեկնում է Վրաստան, որպեսզի ծանոթանա այսօր առավոտյան Վրատանում տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասներին, որի հետևանքով զոհվել է երեք հայ. «Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ: Նախնական […]