13:38 06.07.2019
SHANTNEWS.am-ն այսօր առավոտյան լավ լուրեր է ստացել Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանն ասել է, որ լավ լուրեր ունի լճի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, արդեն բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկած» է: Փորձագետները ասուլիսներ են հրավիրում, խոսում աղետալի վիճակի մասին, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում: Լճի […]
13:30 06.07.2019
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսկուրսիաները վճարովի դարձնելու վերաբերյալ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման եկել էին միայն երկու անհատ տուրօպերատորներ և մեկ զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ: Վերջիններս դեմ են եղել վճարովի էքսկուրսիաներին՝ պատճառաբանելով, թե զբոսաշրջային փաթեթները կթանկանան, ինչը կնվազեցնի պահանջարկը: Թանգարանի տնօրինությունը մտադիր է սահմանել մինչև 1 եվրո արժեքով թանգարանի մուտքի տոմսեր: […]
13:24 06.07.2019
Երևանում 56-ամյա քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Ոստիկանությունը հուլիսի 5-ի գիշերը հաղորդում է ստացել «Արմենիա» ԲԿ-ից, համաձայն որի՝ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի բնակարաններից մեկից կրծքավանդակի շրջանի ծակած կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել […]
13:17 06.07.2019
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։ «Էական է տեսնել, վստահ […]
13:09 06.07.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանոյ կատարած այցի ժամանակ ձեռագործ տիկնիկներ է նվիրել բուժման մեջ գտնվող փոքրիկներին: «Հույս ունեմ, որ հայկական ձեռագործ տիկնիկները ժպիտ կպարգևեն արյան հիվանդություն ունեցող այս փոքրիկներին»,- գրել է նա:
12:55 06.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, […]
12:46 06.07.2019
Այսօր` հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։ Հաղորդվում է` վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող […]
12:45 06.07.2019
Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ) հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է: Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին […]
12:34 06.07.2019
SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է: Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում: «Հիմա, թե […]
11:56 06.07.2019
Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանոյում ընթրիք է տրվել՝ Վիետնամի կառավարության ղեկավար Նգուեն Սուան Ֆուկայի անունից: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ընթրիքի ժամանակ վիետնամցի երաժիշտները որոշել են Հայաստանից եկած հյուրերին զարմացնել և վիետնամական ավանդական գործիքներով կատարել են հայկական հայտնի «Գարուն, գարուն է» ստեղծագործությունը:
11:52 06.07.2019
«Հեռանկար»-ի տաղավարում հյուրընկալվելու ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչն է իրեն ավելի շատ անհանգստացնում Երևանի փողոցներում «դրիֆթ» անող երիտասարդների արարքների համեմատությամբ. «Կան ինչ-որ դեպքեր, մի պահ ավելի շատ էին, հետո, իհարկե, պակասեցին: Շատ են պակասել, որովհետև սկզբնական շրջանում սարսափելի էր: Հիմա ինձ ավելի շատ ոչ թե այդ ճռռացնելու լկտիությունն է […]
11:46 06.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 27-ին՝ ժամը 13.35-ին, Մասիսի շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գեղանիստ գյուղի մի տանը պայթուն է տեղի ունեցել, և վիրավորներ կան: Ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13-ի սահմաններում, տանտերը զոդման աշխատանքներ է կատարել ավտոտնակում գտնվող նախկին դիզելային վառելիքի ալյումինե բաքի վրա, բաքը […]
11:20 06.07.2019
Հայազգի հայտնի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը՝ իր դուստրերի ուղեկցությամբ, Փարիզում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի, նրա կնոջ՝ Բեթթիի, մոր՝ Մարինա Տաշչյանի հետ, ընթրել են ռեստորանում: Նա շնորհավորել է նորապսակ զույգին: Nouvelles d’Arménie-ին Էմմիյանն ասել է, որ սրտանց շնորհավորել է նրանց: «Հենրիխը հիանալի տղա է, տաղանդավոր և շատ սիրալիր: Ես նրան շատ եմ սիրում, նրա կնոջն էլ ենք […]
11:05 06.07.2019
ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երեկ այցելել են Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան, ապա Տեղերի վանական համալիր: Այնուհետև, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում նշել են Սահմանադրության օրը, հայտնում է Aravot.am-ը։ Հավաքին ներկա էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՀԿ ԳՄ և խորհրդի անդամները, նաև ՀՀԿ կանանց […]
10:58 06.07.2019
Սևանի ամենավատ կառավարումն իրականացվել է Անկախ Հայաստանի տարիներին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը: «Մենք Սևանի նկատմամբ մեզ պահում ենք որպես ամենավերջին գիշատիչ»,- հայտարարել է նա: Խոսելով լճի վնասման պատճառների մասին՝ մասնագետն ասել է, որ այստեղ այդ առումով տարբերակվում են […]
10:45 06.07.2019
Հուլիսի 5-ին` ժամը 20:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի թիվ 26 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդու ծառը ուժեղ քամուց արմատախիլ է եղել և թեքվել […]
10:34 06.07.2019
Հուլիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արարատի մարզի Մասիս քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 չպարզված, 1 շահմար և 1 սահնօձ տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
10:18 06.07.2019
Հայաստանում մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը: Իսկ Հայաստանը […]
10:05 06.07.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք […]
09:59 06.07.2019
«Սևանա լճում ձկան պաշարների մասին հայտարարվող թվերին այնքան էլ չեմ հավատում»,- այս մասին հայտարարել է Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը` խոսելով լճում ձկան նվազ պաշարի ու առկա ծավալի մասին հստակ տեղեկություն ունենալու մասին: «Այն սարքերը, որոնցով իրականացվում են այդ չափումները, բավականին հին են, և իմ համար շատ տարօրինակ […]
09:48 06.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին ԲՀԿ քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը ԿԲ նախագահի ամենահավանական թեկնածուն է: 2020 թվականին լրանում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և քանի որ գործող Սահմանադրությունն արգելում է ԿԲ նախագահին երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, պետք է ընտրվի ԿԲ նոր նախագահ: Մհեր Գրիգորյանը մինչև փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին […]
09:39 06.07.2019
Հուլիսի 6-ին՝ ժամը 04:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) […]
09:36 06.07.2019
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը 2014 թվականին պաշտոնը ստանձնելուց շուրջ 1 տարի անց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանն ունի 10 անշարժ գույք՝ 7 բնակարան և 3 հասարակական նշանակության շինություն: Հարությունյանը հայտարարգրել է նաև 1 ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի: […]
09:13 06.07.2019
Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը պաշտոնապես ամուսնալուծվեց կնոջից՝ Մաքքենզիից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Վաշինգտոն նահանգի Քինգ շրջանի դատարանի դատավորը համապատասխան փաստաթուղթը ստորագրել է հուլիսի 5-ին: Նշվում է, որ ապահարզանի գործընթացը կդառնա արդեն նախկին կնոջը Բեզոսի կողմից բաժնետոմսերի 4 տոկոսի փոխանցման ընթացակարգի սկիզբ: Խոսքը 19.7 մլն բաժնետոմսի մասին է: Արժեթղթերի այդ փաթեթը գնահատվում է 38.3մլրդ […]
08:57 06.07.2019
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայոց լեզվի և հայ գրականության 2019 թ. պետական միասնական քննությունների թեստերի վերաբերյալ այս քննաշրջանում հնչեցին դժգոհություններ: Թեստերի հեղինակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Աբաջյանը, թերթի հետ զրույցում նշել է, որ անգիր անելու երևույթը կանխելու նպատակով, առանց շեղվելու շտեմարաններից, դպրոցական դասագրքերից ու ծրագրից, թեստում ներառվել են առաջադրանքներ, որոնց մի մասը բացարձակապես նույնն […]
08:46 06.07.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Սակայն այդ արտոնության երկարաձգմանը դեմ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ղազախստանը, որտեղ ընդհանրապես օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման […]
23:59 05.07.2019
Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում՝ 3000 քմ, 1000 քմ, 500 մք, 200 քմ, 500 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1 հա, 15 հա, 1000 քմ, Եղվարդ քաղաքում՝ մոտ 5000 քմ և 1200 քմ, Գետամեջ գյուղում՝ մոտ 2000 քմ, […]
23:33 05.07.2019
Քիմիական անվտանգության ֆիզիկաքիմիական հիմնախնդիրների գիտական խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տեղավարում խոսել է Սևանի խնդրից: Մասնավորապես անդրադարձ է կատարվել լճի՝ նախորդ տարվա համեմատ ավելի վաղ ու ավելի փոքր մասշտաբով ծաղկման պատճառներին: Նա տեսակետ է հայտնել, որ լճի վիճակը գնալով վատթարանում է: «Ընդհանուր առմամբ՝ ծաղկման պրոցեսների առաջին սինդրոմները դիտվել են […]
23:11 05.07.2019
Հուլիսի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նախորդ օրը Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, նաև վնասել են մեքենա: Ճշտվեց տուժողի ինքնությունը: Նա հրավիրվեց ոստիկանություն և հաղորդում տվեց, որ հունիսի 30-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երթևեկել է Գնդեվազի ուղղությամբ, որտեղ էլ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ժամանակ 7 հոգի […]