15:12 05.07.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ, 2-րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ […]
15:05 05.07.2019
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր դարավոր նպատակադրումն ու երազանքը: Սահմանադրությունն առաջին հերթին տվյալ ժողովրդի մտածողության ճարտարապետության արձանագրումն է և միևնույն ժամանակ այն իդեալը, որին պետք է հավերժ ձգտել: Այս ուղղությամբ […]
15:04 05.07.2019
Ռուսաստանի նախագահի կայքը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի՝ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այդ զրույցի մասին հակիրճ տեղեկությունները հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվան հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ վերաբերյալ հարցեր, որոնք կապված են եղել այդ կառույցում Հայաստանի ընթացիկ նախագահության հետ։ Խոսք է եղել նաև հոկտեմբերին ԵԱՏՄ […]
15:00 05.07.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում:
14:43 05.07.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցկայքերում «բռնության ձայնը» հեշթեգի ներքո ներկայացվող պատմություններին: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վիճակն այս առումով մտահոգիչ է, Օսիպյանը պատասխանեց. «Մտահոգիչ է այնքանով, որ լինում են այդպիսի բաներ, որ հարիր չէ մեզ հայերիս և հայ ավանդական ընտանիքներին»: Մանրամասները՝ տեսանյութում:
14:41 05.07.2019
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Մայր Հայաստանի սիրելի′ հայրենակիցներ շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացնելով ինքնիշխան պետության վերականգնմանը միտված իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, […]
14:30 05.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, […]
14:10 05.07.2019
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ […]
14:08 05.07.2019
Այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։ Այդ մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։ Ոստիկանները […]
13:59 05.07.2019
Երևանի կենտրոնում՝ Աբովյան 1 հասցեում, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ մասամբ ծխում են կախովի առաստաղն ու հատակը, փրկարարները տեղում են, առանձնապես լուրջ ու վտանգավոր բան չկա:
13:32 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Վիետնամ կատարած այցին: «Վիետնամ պաշտոնական այցս մեկնարկեց Զոհված հերոսների հուշարձանին և Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների մատուցմամբ: Տպավորիչ էր նաև շրջայցը Գրականության 1000-ամյա տաճարում: Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը:
13:24 05.07.2019
Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյոք նախագահը կարծո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի […]
13:03 05.07.2019
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։ Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու […]
12:54 05.07.2019
Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի և ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի առանձնազրույցը։ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործողությունների շրջանակում երկու կառույցների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը հաջորդել է երկու կենտրոնական բանկերի […]
12:46 05.07.2019
Կարելի՞ է սպասել, որ Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կքննարկվեն նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունները, մասնավորապես Արցախյան հակամարտությունը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարցրին նրա հերթական ասուլիսի ժամանակ։ Զախարովան հայտարարեց, որ այս դեպքում պետք է խոսքը տալ միջոցառման կազմակերպիչներին՝ տանտերերին, որպեսզի նրանք հայտնեն՝ ինչ թեմաներ են քննարկվելու որպես առաջնահերթություն։ Խոսնակն ասել […]
12:40 05.07.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ […]
12:38 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]
12:20 05.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիներին շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Վերջին շրջանում մեր կյանքը կազմակերպելու սկզբունքների շուրջ համաձայնությունը նոր իմաստ է ստանում, քանի որ սահմանադրական նորմերի էությունը ավելի ընկալելի է դառնում ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիները ունեն ընտրելու իրավունք և դա արձանագրվում է գործնականում: ՀՀ քաղաքացիները կատարում են հարկ վճարելու իրենց սահմանադրական պարտականությունը և […]
12:15 05.07.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: Նա բոլոր բարեխիղճ ծառայողներին մաղթեց՝ լինեն գեներալ: Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց. «Ես մոտ 10 տարի […]
12:06 05.07.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ներկայացնում ենք ուղերձը ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը, իրեն ուղեցույց դարձնելով հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, հետամուտ լինելով ազատատենչ նախնիների երազանքին՝ հայրենիքը դարձնել հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և սերունդների համար ապահով երկիր, դեռևս երկու տասնամյակ առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, […]
12:05 05.07.2019
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սևանա լճից ջուր խմած և հետո սատկած կովերի դեպքին . «Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ […]
12:03 05.07.2019
Նախագահական նստավայրում Սահմանադրության օրվա առթիվ զինվորական պարգևատրման արարողությունից հետո ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ կիսվել է իր զգացողություններով։ «Սահմանադրության օրն այսպիսի պարգև ստանալն ավելի պարտավորեցնող է: Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ ժողովրդին»: SHANTNEWS.am-ի այն հարցին, թե նախորդ կոչումը ե՞րբ էր ստացել և ի՞նչ ճանապարհ է անցել այդ ընթացքում, Վանեցյանը պատասխանել […]
11:56 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում: Վարչապետը և տիկին Հակոբյանը ծանոթացել են ներկայացված նյութերին և տաճարի պատմությանը: Այստեղ 10-11 դարերում տեղակայված է եղել Վիետնամի գլխավոր կրթական կենտրոնը: Տաճարը կրում է Կոնֆուցիուսի անունը և կառուցվել է նրա հայրենիքում գտնվող […]
11:49 05.07.2019
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Սահմանադրության օրվա առթիվ մի խումբ անձինք պարգևներ և կոչումներ են ստացել : Նրանց թվում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և այլոք: Շնորհավորական խոսք է […]
11:41 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ […]
11:34 05.07.2019
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել, գրում է Rusarminfo-ն: «Ես և իմ Նանան՝ հորս մայրը՝ Էլեն Քարդաշյանը եղել է բացարձակապես լավագույնը: Նա անքան ոճային էր, կարոտում եմ քեզ, Նանա»,- գրել է Քիմը: Լուսանկարի տակ մեկնաբանություն են թողել նաև Քիմ Քարդաշյանի մայրը և քույրը: Քրիս Ջենները նշել է, որ շատ է սիրում այս […]
11:32 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- նշված […]
11:23 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Գագիկի ՎԱՆԵՑՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում:
11:22 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական […]